Սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ սկսելու հարցով Հայաստանի դիրքորոշման, նախապայմանների շուրջ կարծիքների փոխանակում. Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպում են ունեցել:
Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ-ի համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը. Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը ԵԽԽՎ զեկուցողի հետ հանդիպմանը կարևորել է հայ գերիների վերադարձի հրատապությունը:
Կոչ ենք անում Թուրքիային հրաժարվել էթնիկ գործոնը որպես աշխարհաքաղաքական գործիք օգտագործելու քաղաքականությունից. ասել է Մարիա Զախարովան:
Լիտվացի խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ:
Մեր երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջացել է 484, մահացել՝ 7 մարդ: