«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. հայտնել է Փաշինյանը:
Տեղի է ունեցել ՀԱՊԿ արտգործնախարարների համաժողովը:
Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք մարտահրավեր է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի համար. ասել է Արա Այվազյանը:
Չնայած ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. հայտնել է պաշտպանության նախարարությունը:
Ի հիշատակ պոնտոսցի հույների ցեղասպանության՝ Հայաստան-Հունաստան բարեկամական խումբն այցելել է Ծիծեռնակաբերդ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն շարունակում է քննարկումները դեպի Արցախ մշակութային արժեքների պաշտպանության առաքելություն ուղարկելու շուրջ:
Մեր երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք: Առողջացել է 286, մահացել՝ 11 մարդ: