• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՌԴ-ն փորձելու է ՀՀ-ում սոցիալական բունտ և հակակառավարական ցույցեր հրահրել. Սարգսյան Բաց հարթակ. ՌԴ-ն փորձելու... 20:59
Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության համար. Ռյուտե. «Հարևաններ» Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ... 20:09
Լավագույն լուծում չկար, քան մանդատներ վերցնելը Լավագույն լուծում չկար, քան... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:1919 Մայ, 2021

Բելգիացի հայագետը գրաբար է ուսումնասիրում արդեն 40 տարուց ավելի

Արդեն 40 տարի բելգիացի ակադեմիկոս Բեռնար Քուլիի ամեն օրը սկսվում է գրաբարով: Մաշտոց, Կորյուն, Խորենացի, Եղիշե՝ այն մեծ հայերն են, որոնց տեքստերով բելգիացի ակադեմիկոսը սիրել է Հայաստանը, առանց իմանալու երկրի գոյության մասին:

Բեռնար Քուլի (հայագետ, ակադեմիկոս) - 80-ականների սկզբին դասախոսներս շատ պատահական ինձ հուշեցին` բացի հին հունարենից և լատիներենից, կան նաև այլ հին լեզուներ, որոնք արժանի են ուսումնասիրման, և խոսեցին գրաբար հայերենի մասին։ Լյուվան Լա Նյովի համալսարանը եզակիներից էր, որ ուսումնասիրում էր Մերձավոր Արևելքի, հին քրիստոնեական լեզուները։ Գրաբար հայերենն ուսումնասիրում էի ինչպես հին հունարենը՝ առանց իմանալու, որ Հայաստան անունով երկիր գոյություն ունի։

Երիտասարդ ուսանողն անգամ Բելգիայի հայկական սփյուռքից գաղափար չուներ: Առաջին հանդիպումը Բելգիայի հայ համայնքի հետ բոլորովին այլ հարթակ է տեղափոխել Բեռնար Քուլիի ուսումնասիրությունները։ Մաշտոցին, Կորյունին և Խորենացուն ավելացել են նոր անուններ, նոր հետաքրքրություններ։ Սփյուռքահայության հետ շփումը նոր դուռ է բացել դեպի հայոց պատմություն։ Քուլին ծանոթացել է տարածաշրջանային, աշխարհաքաղաքական խնդիրներին, որոնց դեմ պայքարում են հայն ու Հայաստանը։

Բեռնար Քուլի - Իմ ճանաչած Հայաստանը ժողովրդի երկիրն է, որն ուրիշների դեմ գոյատևել է միայնակ՝ ի հեճուկս բոլոր պարտադրված վտանգների։ Ազգ, որ վերացվել է հարյուր անգամ, բայց ողջ է մնացել։ Հասկանում եմ, որ մաշտոցյան գիրը հայերի համար միայն հաղորդակցման միջոց չէ, այլ պատմության արտացոլանք:

Բեռնար Քուլին այսօր հին հունարենի, վրացերենի և լատիներենի հետ դասավանդում է նաև գրաբար հայերեն։ Ուսանողներին փորձում է փոխանցել ամենակարևորը:

Բեռնար Քուլի - Իմ ուսանողներին փորձում եմ փոխանցել, որ տարբեր գրությունների և լեզուների միջև, աշխարհագրական հեռավորությունից բացի, կա մշակումների հրաշալի նմանություն։ Հին հայկական և վրացական մշակումները հունահռոմեական ազդեցություն են ունեցել՝ իհարկե պահպանելով իրենց իսկ բնիկ ձևը։ Քրիստոնեությունից հետո հատկապես ձևավորել են իրենց ուրույն մշակույթը, բայց շատ ընդհանուր տարրեր ունեն մեր մշակույթի հետ։ Սա եմ փորձում փոխանցել ուսանողներիս, այնքան խորքային ուսումնասիրել, որ կարողանան անցնել տարբերություններից անդին ու զգան նմանությունները:

Զգալ հայկականությունն ու ապրել հայի ցավով, բայց՝ համամարդկային արժեքների համատեքստում։ Հայոց ցեղասպանությունը դրանց շարքում է։

Բեռնար Քուլի - Հայոց ցեղասպանության ճանաչման համար իմ մղած պայքարն ամենևին էլ հայերին հաճոյանալու համար չէ։ Համամարդկային արժեհամակարգի մաս է, և յուրաքանչյուր ոք, ով ունի մարդկայնության զգացում, պետք է պայքարի Ցեղասպանության դեմ։ Պետք չէ հայ կամ հրեա լինել պայքարի համար, բավական է մարդ լինել։ Ինձ համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախևառաջ արդարության վերականգնում է։

Զրույցին չի մոռանում նաև իր երկրի՝ Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացների մասին։ Սևրից մինչև ճանաչում։ Սևրի պայմանագիրը ստորագրած Բելգիան պաշտոնապես 2015 թ. է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բայց հակառակ դրան՝ ցեղասպանությունների ժխտողականությունը քրեականացնող օրենքի նախագծում Հայոց ցեղասպանությունը ներառված չէ։

Բեռնար Քուլի - Թուրքական սփյուռքի գործոնը շատ մեծ է ու ազդեցիկ։ Պետք չէ թերագնահատել նրանց կարողությունները։ Շատ արհեստավարժ են, ինտեգրված Բելգիայի հանրային և հատկապես քաղաքական կյանքին։ Շատ կարևոր ընտրազանգված են, հատկապես մեծ քաղաքներում, ինչպես Բրյուսելը։ Այնինչ, հայ համայնքն ավելի տարածված է։

Բելգիայի հայ համայնքը թուրքական ընտրազանգվածի հետ չի մրցում, բայց իր ներկայությամբ շատ կարևոր ազդեցություն ունի:

Բեռնար Քուլի - Պետք է իմանալ, որ հայերը Բելգիա եկել են դեռ ցեղասպանությունից առաջ՝ 19-րդ դարասկզբին, հիմնականում գորգագործությամբ և ադամանդագործությամբ են զբաղվել։ Իրենց գոյությամբ ու գործունեությամբ նպաստել են նրան, որ հայկական հարցի, հիմնախնդիրների մասին Բելգիան և, հատկապես՝ քաղաքական շրջանակները տեղեկանան, բանավեճի մաս դարձնեն։ Եթե չլինեին Բելգիայի հայերը, ոչ ոք հարց չէր տա ո՛չ ցեղասպանության, ո՛չ էլ տարածաշրջանում առկա խնդիրների մասին։ Հայերի առկայությունը Բելգիայում հասարակությանն ավելի զգայուն է դարձնում։

Հանդիպման ավարտին Բեռնար Քուլին ուղեկցեց Բելգիայի եզակի գրադարաններից մեկը, որտեղ հազարավոր գրքեր կան։ Լյուվան Լա Նյովի համալսարանի բանասիրության ֆակուլտետի գրադարանը հայերենի, հայկականության ու Հայաստանի մասին գրքերով համալրվում է գրեթե ամեն տարի։ Բեռնար Քուլին համագործակցում է նաև Մատենադարանի հետ։ Մեծ հպարտությամբ է ցույց տալիս գրադարանի փոքրիկ անկյունը, որի հարստացման հարցում մեծ ավանդ ունի նաև ինքը՝ գրաբար հայերենի միջոցով հայոց աշխարհին կապված բելգիացին։

Դիտումների քանակ49
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | ԵՄ-ից ստացած ականազերծման մեքենաները կօգտագործվեն նաև սահմանազատման գործընթացում 13:0008 Հլս, 2026
  • Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 12:5708 Հլս, 2026
  • Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու 12:3408 Հլս, 2026
  • Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա 12:2008 Հլս, 2026
  • Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. Axios 11:5208 Հլս, 2026
  • Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 11:4508 Հլս, 2026
  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:3708 Հլս, 2026
  • Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար 11:3008 Հլս, 2026
  • Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է 11:2108 Հլս, 2026
  • Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀՀ-ին 11:1108 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք 11:0308 Հլս, 2026
  • Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը 11:0108 Հլս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5208 Հլս, 2026
  • ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը 10:4308 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին գրեթե 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. Պետրոսյան 10:1908 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | 2026 թվականի առաջին կիսամյակը պետական բյուջեի համար ռեկորդային է եղել | 08.07.2026 10:0008 Հլս, 2026
  • Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:5008 Հլս, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամ 09:4608 Հլս, 2026
  • Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է 09:4108 Հլս, 2026
  • Հուլիսի 8-ին և 9-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում, Գյումրիում, Կոտայքի մի շարք բնակավայրերում 09:3008 Հլս, 2026
  • Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո․ եզակի աստղագիտական երևույթ է․ Ազիզյան 09:1308 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ թիրախում եղել են ռազմական օբյեկտները 09:0308 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4508 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Հլս, 2026
  • Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն 08:0108 Հլս, 2026
  • Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց 01:0308 Հլս, 2026
  • Բացօթյա համերգաշարերի մեկնարկ՝ ԿԵԱԿ-ում 00:2908 Հլս, 2026
  • Ամռանն ավելանում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ ինչպես կանխարգելել վարակները 00:1008 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում իրավիճակը Թրամփի և Էրդողանի օրակարգում է. Յըլմազ 23:4807 Հլս, 2026
  • Դիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է 23:2607 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել 23:1207 Հլս, 2026
  • ԿԱՀԿ-ն կուսումնասիրի ՀՀ լաբորատոր կարողություններն ու անասնաբուժական ծառայութունները 23:0007 Հլս, 2026
  • Ըմբշամարտիկ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 22:4707 Հլս, 2026
  • Կգնան ԱԺ և քայլերը կանեն հերթով. Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին 22:4207 Հլս, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը 22:2907 Հլս, 2026
  • Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ 22:0007 Հլս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները 21:5107 Հլս, 2026
  • ԱՍՀ նախարարությունում քննարկվել է անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգի նախագիծը 21:3407 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները 21:0507 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գագիկ Ծառուկյանի կալանավորումն ու Սամվել Կարապետյանի գաղտնի պլանը. օրը՝ ամփոփ 21:0007 Հլս, 2026
  • 1 տրլն 556 մլրդ դրամ հարկ և տուրք՝ 1-ին կիսամյակում 20:5907 Հլս, 2026
  • Մեր նկարիչները Շանհայում 20:5607 Հլս, 2026
  • Երևանում և Գյումրիում ներդրումներն ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք. վարչապետ 20:5207 Հլս, 2026
  • Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել. Թրամփ 20:4707 Հլս, 2026
  • Յուլիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4207 Հլս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Յըլմազ 20:3707 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.07.2026 20:3207 Հլս, 2026
  • ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Բաքվում է 20:2607 Հլս, 2026
  • Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters 20:2107 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 7. 2026 20:1307 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է 20:0507 Հլս, 2026
  • «58 տարեկան տղա եմ, չեմ տեսել մի անգամ ասֆալտ անեն». նորոգվում է Ուջանի ճանապարհը 20:0107 Հլս, 2026
  • Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել նախօրեին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը իրականացված գործողություններից 19:5207 Հլս, 2026
  • «Ալֆա ֆարմ իմպորտ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 352 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4807 Հլս, 2026
  • Կիևի պաշտպանական արդյունաբերության ինտեգրումը ՆԱՏՕ-ին անդամակցությունը մոտեցնելու ամենաարագ միջոցն է. Ստուբ 19:3907 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 19:3107 Հլս, 2026
  • Պարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել․ ՆԳՆ ոստիկանություն 19:2407 Հլս, 2026
  • Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների 19:1607 Հլս, 2026
  • Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվեն քննության առարկա. ՔԿ 19:0907 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Երևանի ու Գյումրիի խնդիրների լուծման մեծ ծրագիր․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել 19:0007 Հլս, 2026
  • Հուսով ենք, որ Վաշինգտոնի խաղաղարար ջանքերը հաջողությամբ կպսակվեն. Պեսկով 18:5907 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները 18:5407 Հլս, 2026
  • Նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով, քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգի 18:4807 Հլս, 2026
  • Հորմոնալ առողջության համաշխարհային փորձը՝ Հայաստանում 18:4607 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ 18:3307 Հլս, 2026
  • «Էրազմուս+» նախաձեռնությունը ԵՄ-Հայաստան գործընկերության ամենատեսանելի և ազդեցիկ դրսևորումներից մեկն է. Մարագոս 18:2407 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 452 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ 17:5907 Հլս, 2026
  • Իմ անունից հաղորդագրություններ են ուղարկվում. Նազելի Բաղդասարյանը զգուշացնում է 17:4607 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս 17:3407 Հլս, 2026
  • Ուկրաինայի տեղը ՆԱՏՕ-ում է, քանի որ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ն ապագայի դաշինք է. Զելենսկի 17:3307 Հլս, 2026
  • Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար. Ճանապարհային դեպարտամենտ 17:2507 Հլս, 2026
  • Քանի զբոսաշրջիկ է հունիսին այցելել Հայաստան. Զբոսաշրջության կոմիտեն տվյալներ է հրապարակել 17:1907 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը․ հաղթել է 22 դպրոց 17:1107 Հլս, 2026
  • Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին 17:0207 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Երբ հազարավոր ԱԹՍ-ներ թռչեն դեպի Մոսկվա, Պուտինն ամեն ինչ կհասկանա. Զելենսկի 17:0007 Հլս, 2026
  • Դամասկոսում եմ՝ արտահայտելու Ֆրանսիայի հանձնառությունը և աջակցությունը սիրիացի ժողովրդին. Մակրոն 16:5807 Հլս, 2026
  • ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության մեկամսյա աշխատանքի ամփոփում 16:5207 Հլս, 2026
  • Հայաստանի և ԱՄԷ-ի վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչվում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը 16:4207 Հլս, 2026
  • Հարգե՛ք ձեր ստորագրությունը. Արաղչին՝ ԱՄՆ-ին 16:3407 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունների պլանը 16:1807 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 16:1507 Հլս, 2026
  • Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 16:1307 Հլս, 2026
  • Դատախազությունը Սևանա լճի ափամերձ՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ միջնորդագիր է ներկայացրել 16:1007 Հլս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը հատուկ բանակային զորամիավորման անձնակազմին ներկայացրել է նոր հրամանատարին 16:0307 Հլս, 2026
  • Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը Գյուլենի շարժման գործողության մաս էր. Թուրքիայի դատարան 15:5907 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԱՄԷ, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները 15:5107 Հլս, 2026
  • Ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների 15:4307 Հլս, 2026
  • Թուրքիան ունի դաշինքի ամենամեծ և լավագույնս պատրաստված զինված ուժերից մեկը. Ռյուտե 15:3107 Հլս, 2026
  • Գևորգ Պապոյանը Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարի հետ քննարկել է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հնարավորությունը 15:1607 Հլս, 2026
  • Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ 15:0507 Հլս, 2026
  • Ալիևը բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում Թրամփի հատուկ դերակատարումը 15:0107 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Դասաժամերի բաշխման դիմաց կաշառք․ պաշտոնատար անձի գործով նախաքննությունն ավարտվել է 15:0007 Հլս, 2026
  • Պետությանը կվերադարձվի 2 միլիոն 490 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 14:5007 Հլս, 2026
  • Մեկնարկել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի ինտենսիվ ինկուբացիոն փուլը 14:2207 Հլս, 2026
  • Աշտարակում լիմոնադի արտադրամասի գործունեություն է կասեցվել 13:5707 Հլս, 2026
  • ՀՀ տիրապետմանն է վերադարձվել Դիլիջան համայնքի Շամախյան տեղամասում գտնվող՝ 67 հա մակերեսով հողամասը. Փաշինյան 13:4607 Հլս, 2026
  • ՆԳՆ ներկայացուցիչները Վիեննայում մասնակցել են «Միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի գլոբալ դաշինքի» բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը 13:4207 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 13:2607 Հլս, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն 13:1107 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015