• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես... 12:57
Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել Ձերբակալվել է 6 անձ,... 10:55
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:5614 Մայ, 2021

Գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմ, որտեղ նախատեսվում են և՛ քաղաքական, և՛ ուժային լուծումներ. Փաշինյանի ելույթն ԱԺ արտահերթ նիստին

Գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմ, որտեղ նախատեսվում են և՛ քաղաքական, և՛ ուժային լուծումներ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ...

Շատ կարևորում եմ այսօրվա քննարկումը: Երեկվանից Անվտանգության խորհրդի նիստում տեղի ունեցող քննարկումների ընթացքում մենք արձանագրում էինք, որ մենք պիտի ավելի բաց կոմունիկացվենք և հաղորդակցվենք և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության հետ, որովհետև, ճիշտ է, գաղտնիությունը՝ գաղտնիություն, բայց այդ գաղտնիությունը դաշտ է ստեղծում անհարկի շահարկումների, կեղծ լուրերի տարածման համար:

Տեղյակ եք արդեն, որ մայիսի լույս 12-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ ներկայացնող մի շարք խմբեր հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը և փորձել են դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մարտավարական կանխարգելիչ գործողություններ են իրականացրել՝ առանց հրազենի կիրառման և կանգնեցրել են ադրբեջանցիներին որոշ տարբեր խորությունների վրա: Ես արդեն հայտարարել եմ, որ, օրինակ, Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում ադրբեջանցիներին հաջողվել է մինչև 3,5 կմ առաջանալ:

Առաջին գործողությունը, որ արվել է Կառավարության, Պաշտպանության նախարարության, Անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության կողմից, իրադրության գնահատումն է՝ թե ո՞րն է իրականում ադրբեջանցիների՝ այդտեղ հայտնվելու նպատակը: Եվ այս իրադրության գնահատումից է կախված մեր գործողությունների հետագա ամբողջ ընթացքը:

Մեր գնահատականը եղել է միանշանակ՝ Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է Հայաստանի Հանրապետության տարածքում: Այսինքն՝ սա լոկալ ակցիա չէ մեկ բլուրի, մեկ լեռան կամ մեկ ինչ-որ կոորդինատի վերաբերյալ, և սա հիմնավորող մի քանի փաստարկներ կան:

Առաջին՝ տվյալ տեղանքում, և դուք գիտեք, էլի մի քանի տեղանքում նմանօրինակ, ավելի փոքր մասշտաբի գործողություններ են իրականացվել: Այդ տեղանքներում իրենց գտնվելը Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչները փորձում են բացատրել ակնհայտորեն կեղծված քարտեզների միջոցով, այսինքն՝ այդ տարածքները փորձելով ներկայացնել իբրև ադրբեջանական: Ես արդեն նշել եմ, որ Խորհրդային Միության ժամանակ հաստատված քարտեզները միանշանակ են դարձնում, որ Ադրբեջանի պնդումները որևէ հիմք չունեն, ինչի մասին գիտեն հենց իրենք՝ ադրբեջանցիները: Այսինքն՝ սա ինչո՞ւ է կարևոր: Իրենք գիտեն, որ Ադրբեջանի տարածքում չեն գտնվում:

Կարևոր է արձանագրել, որ սադրանքների մեկնարկի օրը Ադրբեջանը հայտարարեց մայիսի 16-ին 15000 զինծառայողների մասնակցությամբ լայնածավալ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Սա չէր կարող զուտ պատահականություն լինել: Ըստ էության, 15000 զորք դուրս է բերվում մշտական տեղակայման վայրերից:

Հաջորդը՝ դեռևս ապրիլի վերջին Ադրբեջանի նախագահը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներով հանդես եկավ՝ ասելով, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, ինչպես ինքն է հորջորջում «Զանգեզուրի միջանցքի» տեսքով:

Եվ հաջորդ կարևորագույն փաստարկը՝ եթե մենք ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է՝ բոլոր տեղանքներից, և սա նույնպես կարևոր արձանագրում է:

Ահա, այս փաստերի արձանագրման բերումով է, որ մենք, վերլուծելով իրավիճակը, որոշում ենք կայացրել՝ գործի դնել Հայաստանի Հանրապետության անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները: Այսինքն, եթե այստեղ խնդիրը լիներ մեկ տեղանքի, մեկ բլուրի վերաբերյալ, Պաշտպանության նախարարը և Գլխավոր շտաբի պետը զեկուցել են, որ այդ առումով ռազմական որևէ խնդիր չկա, և Հայաստանի զինված ուժերն ի վիճակի է արագ լուծել տեղային առումով հարցը:

Բայց քանի որ մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այստեղ գործ ունենք, ըստ ամենայնի, մեծ հավանականությամբ, ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը: Ինչո՞ւ: Որովհետև լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարագայում, հետագայում շատ դժվար կլիներ - դժվար կլիներ ոչ թե փաստական առումով, այլ աղմուկի մեջ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, ով պիտի որտեղ լիներ և այդպես շարունակ: Այսինքն՝ մեզ համար առաջին կարևոր գործողությունը, այս համատեքստում, կրկնում եմ - խնդրում եմ, ճիշտ հասկացեք, միայն այն պատճառով, որ մեզ համար ակնհայտ է եղել, որ այստեղ լոկալ խնդիր չէ - ամենակարևոր խնդիրը մեզ համար եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը:

Այս պատճառով գործի է դրվել Հավաքական Անվտանգության Պայմանագրի վերաբերյալ 2-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Մասնակից պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն իրենց շահերը շոշափող միջազգային անվտանգության բոլոր կարևոր հարցերի շուրջ և համաձայնության կգան այդ հարցերի վերաբերյալ: Մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»:

Երեկ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստում, ես երեկոյան ժամը 7-ին հանձնարարական եմ տվել Անվտանգության խորհրդի քարտուղարին, Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին՝ գործարկել Հավաքական Անվտանգության Պայմանագրով նախատեսված մեխանիզմները: Երեկ երեկոյան ժամը 7-ին: Երեկ երեկոյան՝ մինչև կեսգիշերն անց, անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստվել են, այսօր վաղ առավոտյան ուղարկվել են, արդեն միջազգային ընթացք է տրվել, և կեսօրից հետո բոլոր փաստաթղթերը համապատասխանաբար մուտք են արվել և հասցվել են հասցեատերերին:

Ես ուզում եմ արձանագրել, որ գործընթացը նախատեսում է հետևյալը. առաջինը նամակը պետք է ուղղվի Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության խորհրդի նախագահողին, տվյալ դեպքում՝ նախագահողը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն է, և ընթացակարգի առաջին գործողությունը նրան նամակով դիմելն է, որից հետո առաջիկա օրերին պետք է գործարկվի համատեղ կոնսուլտացիաների մեխանիզմը և ձևավորվի համատեղ գործողությունների առաջարկ՝ համաձայն ՀԱՊԿ 2010 թվականի դեկտեմբերի 10-ի ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգի: Անվտանգության խորհրդի քարտուղարն ավելի մանրամասն կներկայացնի, թե ինչ ընթացակարգեր և հնարավոր որոշումներ կարող են կայացվել այստեղ:

Ես ուզում եմ ընդգծել երկու կետ: Կետերից մեկով, իհարկե, Հավաքական Անվտանգության Պայմանագրի առաջնահերթություն է ստեղծված ճգնաժամային կամ նախաճգնաժամային իրավիճակը հանգուցալուծել քաղաքական եղանակներով: Բայց այստեղ նախատեսված է նաև, ուժի կիրառման պատրաստակամություն ցուցաբերելու նպատակով, ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության տարածքում նախազգուշական տեղակայման համար որոշում կայացնել և ՀԱՊԿ մեկ կամ ավելի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակումը կանխելուն կամ հետ մղելուն ուղղված գործողությունների իրականացում: Այսինքն՝ հիմա մենք գործարկել ենք ռազմաքաղաքական անվտանգության մի մեխանիզմ, որտեղ նախատեսվում են ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմաքաղաքական, ուժային լուծումներ:

Նաև կարևոր եմ համարում ընդգծել, որ, ըստ էության, երեկվանից մեկնարկել են բանակցություններ՝ տվյալ իրավիճակը լուծելու ուղղությամբ: Եվ այդ բանակցություններում մեր դիրքորոշումը հստակ է և միանշանակ՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Այս դիրքորոշումն արձանագրված է որպես բանակցային բովանդակություն և այս դիրքորոշումը, ըստ էության, մեր գործընկերների՝ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության հետ մեր հաղորդակցության հիմքն է:

Ես ուզում եմ ձեզ հետ կիսել ամենավերջին տեղեկությունները: Այսօր բանակցություններն ընդհատվել են, և շարունակությունը տեղի կունենա վաղը 15:00-ին: Բայց ես ուզում եմ արձանագրել շատ կարևոր մի նրբություն. միջազգային հանրության համար և ՀԱՊԿ գործընկերների համար ընդհանրապես շատ կարևոր է պարզաբանումը, թե, ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը որ երկրին է պատկանում:

Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը՝ իրենց աշխատանքային քարտեզներով, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզներն աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները: Այսինքն՝ հիմա արդեն - կրկին եմ ասում՝ կարող է թվալ, թե ինչ կա այդտեղ քննարկելու, բայց քանի որ ադրբեջանցիներն իրենց հերթին պնդում են, որ իրենք ունեն քարտեզներ, համաձայն որոնց՝ դա իրենց տարածքն է, և ես ասել եմ արդեն, որ մենք ունենք հաստատված եռակողմ քարտեզներ - բայց շատ կարևոր է, որ այսօր արձանագրվել է, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն էլ՝ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ դա Հավաքական Անվտանգության Պայմանագրի տարածք է և Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է:

Սա կարևոր է նաև ռազմաքաղաքական առումով: Ի՞նչ առումով: Եթե ես ասացի՝ երեկ մենք դիմել ենք Հավաքական Անվտանգության Պայմանագրի 2-րդ հոդվածի հատկանիշներով: Ինչո՞ւ: Այդ հոդվածը վերաբերում է սպառնալիքին՝ որ կարող է լինել տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիք: Ինչո՞ւ ենք երեկ այդպես դիմել: Որովհետև մենք հասկացել ենք, որ մեր գործընկերներին պետք է ներկայացնենք հիմնավորումներ, որ դա հատկապես մեր տարածքն է:

Այսօր դա տեղի է ունեցել, այդ հիմնավորումը կայացել է, ինչը նշանակում է, որ արդեն իրավիճակը կարող է մեկնաբանվել նաև Հավաքական Անվտանգության Պայմանագրի 4-րդ հոդվածով, որտեղ ասվում է հետևյալը. «Եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կհամարվի ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ: Այն դեպքերում, երբ ագրեսիայի գործողություն է կատարվել մասնակից պետություններից որևէ մեկի նկատմամբ, մյուս բոլոր մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ օժանդակություն, այդ թվում՝ ռազմական օգնություն, ինչպես նաև իրենց տրամադրության տակ եղած միջոցներով աջակցություն կցուցաբերեն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգի»:

Ուզում եմ ասել, որ կարող է թվալ, թե այս ընթացքում որևէ բան տեղի չի ունենում, բայց շատ կարևոր է արձանագրել, որ այս ընթացքում արվում է կոնկրետ աշխատանք, և մենք անցնում ենք ճանապարհ: Եվ այսօրվա մեր արձանագրումը, շատ կարևոր է, այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, մենք, գնահատելով իրավիճակը, որոշել ենք նախ ձևակերպել հարցի իրավաքաղաքական կողմը, որպեսզի մեր դիրքավորումը ճիշտ լինի այս իրավիճակում:

Երեկ երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և իրադրության վերաբերյալ մենք քննարկում ենք ունեցել: Այսօր, դուք տեղյակ եք, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները հայտարարել են, որ երեկ հեռախոսային խոսակցության ընթացքում ես ռազմական օգնություն Ռուսաստանի Դաշնության նախագահից չեմ խնդրել, չնայած որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա պայմանագրային բազան նման հնարավորություն տալիս է:

Ինչո՞ւ ես նման խնդրանքով չեմ դիմել: Մեկ պարզ պատճառով՝ նախ, առաջինը, մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական. Ռուսաստանի Դաշնության նախագահն ասել է, որ ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան Հայաստանի Հանրապետության սահմանից անդին։ Եվ կա շատ ավելի կարևոր նյուանս, որ երեկ երեկոյան արձանագրվել է՝ որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այսօր Ադրբեջանի զինված ուժերը պետք է կատարեն այդ գործողությունը, այսինքն՝ հեռանան Հայաստանի սահմանից անդին, այսինքն՝ լքեն այն տարածքները, որոնք իրենք պետք է լքեն:

Ես ուզում եմ ասել, որ վերջին օրվա ընթացքում, այսինքն՝ երեկվանից մինչև այսօր, այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ, այսինքն՝ կան տեղեր, կան կետեր, որտեղ Ադրբեջանի զինված ուժերը լքել են։ Բայց քանի որ պայմանավորվածությունը չի կատարվել ամբողջությամբ, այսօր ես նաև նամակով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին: Այսինքն՝ երեկ չդիմելու պատճառը այն էր, որ արձանագրված էր ամենաբարձր մակարդակով, որ այսօր պետք է զորքերի դուրսբերում տեղի ունենա։ Բայց այսօր քանի որ բանակցությունների ընթացքը ցույց տվեց, որ, համենայնդեպս, այսօրվա ընթացքում պայմանավորվածությունը լիարժեք չի կատարվի, ես դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ համաձայն 1997 թվականի «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի», «Հայ-ռուսական համատեղ զորախմբի վերաբերյալ պայմանագրի», Ռուսաստանի Դաշնությունը այս իրավիճակում, այդ թվում ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը։

Երեկ տեղյակ եք, որ ես հեռախոսազրույց եմ ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի հետ։ Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, ասել է, որ ինքը դիտարկում է հարցի ներառումը, տեղափոխումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և ասել է, որ ՄԱԿ-ի անվտանգության մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին։ Իհարկե, շատ կարևոր եմ համարում, որ այս թեմայով Անվտանգության խորհրդի մշտական անդամները միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն։ Իհարկե, մենք ուշի ուշով հետևում ենք այդ իրադարձություններին, և մեր դիրքորոշումները հստակ հայտնում ենք։

Հարգելի գործընկերներ, սա է այսօրվա իրավիճակը։ Եվ ես ուզում եմ ասել, որ շատ է քննարկվում և խոսվում է դեմարկացիայի, դելիմիտացիայի մասին։ Ընդհանրապես, դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացում - ես ասել եմ այդ մասին Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին - մենք, իհարկե, պատրաստ ենք, որովհետև հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք։ Այսինքն՝ որպեսզի տեղանքում տեսնենք մեր սահմանը որտեղով է անցնում, և որտեղ ով ինչ կետեր կարող է զբաղեցնել։

Ընդհանրապես, մեր պատկերացումն այն է, և սրա մասին ես նախկինում ասել եմ, որ երկու կողմից սահմանի պահպանությունն իրականացնեն սահմանապահ զորքերը, և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխվեն մշտական տեղակայման վայրեր։ Մենք պատրաստ ենք այսպիսի լուծման: Այսինքն՝ սա նշանակում է, որ կլինի սահման կամ սահմանային կետերի շուրջ որոշակի պատկերացում, և երկու կողմից ներկա կլինեն միայն սահմանապահ զորքերը, ինչը, իհարկե, կնշանակի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ։

Այսքանը՝ որպես ամփոփում այսօրվա իրավիճակի վերաբերյալ: Եվ թույլ տվեք ասել, իմ կարծիքով, գործարկված են այնպիսի մեխանիզմներ, որոնք վստահություն են տալիս, որ մենք այս ճանապարհով կկարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր Հայրենիքը։ Կրկին եմ ասում՝ շատ կարևոր է, որ այս իրավիճակում ավելորդ կրքեր չբորբոքվեն, էմոցիոնալ դրսևորումներ չլինեն։ Մենք քաղաքական բավական նուրբ իրավիճակում ենք գտնվում, նաև զերծ մնանք քաղաքական շահարկումներից։

Ես ասացի՝ այսօր իրավիճակն այն է, որ որոշ տեղերում դուրս են եկել ադրբեջանցիները, բայց նրանց ներկայությունը մեր տարածքում շարունակվում է։ Բոլոր այդ վայրերում, ինչպես Պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, գտնվում են մեր Զինված ուժերի հսկողության ներքո, նաև այդ տարածքի կոմունիկացիաներն են գտնվում մեր Զինված ուժերի հսկողության ներքո։ Քանի որ մենք այս իրավիճակը միանշանակ գնահատում ենք, որ ոչ թե այստեղ տեղային խնդիր է փորձ արվում լուծել, այլ մեծամասշտաբ սադրանք է պլանավորվել, ես կարծում եմ, որ մինչև այս պահը մեր գործողությունները ճիշտ են, որովհետև այդ իրավիճակը հաջողվել է առնել հսկողության տակ և գործարկել որոշակի մեխանիզմներ, որոնք պիտի գործողության մեջ ցույց տան հավաքական անվտանգության միջազգային այն պայմանավորվածությունները և այն մեխանիզմները, որ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դաշնակից պետությունների հետ»,- ասել է Փաշինյանը: 

Դիտումների քանակ92
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քոչարյանին որպես կաշառք փոխանցվել է 2.6 մլրդ դրամ արժողությամբ 56 անշարժ գույք. ՀԿԿ 16:1725 Օգս, 2026
  • ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան 16:0525 Օգս, 2026
  • Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին 15:4925 Օգս, 2026
  • Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են 15:4425 Օգս, 2026
  • Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը 15:4325 Օգս, 2026
  • 2026 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով 15:3125 Օգս, 2026
  • ՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով 15:2425 Օգս, 2026
  • Նոր զորահավաքի մասին պնդումները կեղծ են. Պեսկով 15:1725 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ 15:1425 Օգս, 2026
  • Լաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները 15:0525 Օգս, 2026
  • Չկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին 15:0225 Օգս, 2026
  • ՀՀ վարչապետի ամփոփիչ ելույթը. ԱԺ-ն քննարկում է Կառավարության 2026-31 թթ. ծրագիրը | ՈՒՂԻՂ 15:0025 Օգս, 2026
  • Եկեք պատասխանեք՝ ո՞նց է եղել, որ դուք միլիոնատեր եք դարձել. Ալեքսանյանը՝ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին առնչվող գործի մասին 14:5625 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3925 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է. նրան մեղադրանք է ներկայացվել 14:1925 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման հարցեր 14:1625 Օգս, 2026
  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Սեդրակ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Գագիկ Բեգլարյանի, Սամվել Մայրապետյանի և ևս 4 անձի նկատմամբ 14:0325 Օգս, 2026
  • Համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահին 13:4725 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր 13:4525 Օգս, 2026
  • Եկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասին 13:2625 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանը ստացել է 293 ռեադմիսիոն հայց՝ 13:2225 Օգս, 2026
  • Դուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասին 13:1425 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին Հակակոռուպցիոն կոմիտեից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց 13:1025 Օգս, 2026
  • Ընտանեկան բռնության դեմ պայքարի օրենսդրական նոր փուլը սկսված է. Աննա Հակոբյան 13:0725 Օգս, 2026
  • Իրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. Մադանիզադե 13:0425 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Հայտնի են Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների քրեական վարույթի մանրամասները 13:0025 Օգս, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահում, առանձնապես խոշոր չափերով կաշառքի ստացում և փողերի լվացում. դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել 12:5725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբան 12:4725 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 12:3825 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2625 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. Բեսենթ 12:2425 Օգս, 2026
  • Գյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը 12:1125 Օգս, 2026
  • Ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխում և ձերբակալում Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակ Քոչարյանին. ՀԿԿ-ն կադրեր է հրապարակել 12:0125 Օգս, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 11:5925 Օգս, 2026
  • Զելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբ 11:5225 Օգս, 2026
  • Հայաստանն ու Ուրուգվայը միավորող ամուր բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգանում և ամրապնդվում են. Նիկոլ Փաշինյան 11:4225 Օգս, 2026
  • Սիսակ Գաբրիելյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3225 Օգս, 2026
  • Մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 11:2225 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 11:0425 Օգս, 2026
  • Ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահը, նրա որդին և հանցավոր սխեմաներում ներգրավված այլ անձինք. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնել 10:5525 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանում են կասեցրել 10:4725 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արագածոտնի մարզում 10:4225 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են 10:3025 Օգս, 2026
  • Քննչական գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես»-ում և «Փլեյ սիթի»-ում, տնօրենների բնակարաններում 10:1125 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Խուզարկություններ տասնյակ հասցեներում՝ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով. ՀԿԿ 10:0025 Օգս, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 10:0025 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Բերդ քաղաքով անցնող 4.5 կմ երկարությամբ ճանապարհը 09:5425 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում Հայաստանում ապաստան է հայցել 358 անձ․ գերակշիռ մասը տղամարդիկ են 09:4625 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի 09:4025 Օգս, 2026
  • Ստեփանավան քաղաքի բազմաթիվ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:2425 Օգս, 2026
  • Գորիս-Հալիձոր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել․ կան տուժածներ 09:1725 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե 09:1025 Օգս, 2026
  • Լևոն Քոչարյանի բնակարանում և մի քանի տասնյակ այլ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 08:5225 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2625 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0025 Օգս, 2026
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015