ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցի շրջանակներում եղել է Մարտունի քաղաքում: Փաշինյանը հանդիպել է մարտունեցիների հետ: Նա հնչեցրել է Մարտունիից զոհված հայորդիների անունները, մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, այցելել նրանց շիրիմներին: Փաշինյանը բնակիչների հետ հանդիպն անդրադարձել է երկրում ստեղծված իրավիճակին, տնտեսության զարգացման հեռանկարներին ու հնարավորություններին։