Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծն է, որ ներկայացվել է քվեարկության երկրորդ ընթերցմամբ: Նախագիծը պատգամավորներին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Նախագծի հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն էլ նշեց, որ Կառավարության կարծիքը դրական է, և կոչ արեց կողմ քվեարկել: