Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է:
Հատուկ քննչական ծառայությունից «Լուրերին» տեղեկացրել են, որ Միքայել Հարությունյանը այժմ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել 309-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: