• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:1605 Մայ, 2021

Մեր նպատակը պետք է լինի կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ-ում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է առողջապահության նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: 

Նախքան քննարկումը Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Ուզում եմ արձանագրել՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Եվ այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ: Ըստ էության, այսօր էլ Հայաստանի Հանրապետությունում, գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենաօրյա թվերի և միտումների որոշակի նվազում ունենք: Այս համատեքստում նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր բուժաշխատողներին, Առողջապահության նախարարությանը, որովհետև կարծում եմ, որ հենց առաջին օրերից պատվով ենք դիմակայել համավարակին: Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի: 

Մեր նպատակը պետք է լինի պատվաստումների հնարավորինս մեծ ծավալով իրականացումը: Ընդ որում, այստեղ առաջին հերթին կա, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչը: Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել: Նաև ուզում եմ ընդգծել՝ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում մենք պատրաստել ենք, այսպես ասած, «կանաչ անձնագրերի» էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի անհրաժեշտության դեպքում մեր քաղաքացիներն իրենց հեռախոսների մեջ ունենան պատվաստումը հավաստող տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն կտա ճամփորդել սահմանափակումների առկայության պայմաններում: 

Մյուս կողմից՝ շատ կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև Հայաստան եկողների բնականոն և հարաճուն հոսքերն ապահովելը: Այս առումով, կարծում եմ՝ ակնհայտ է, որ աշխարհում հիմա երկրները գնահատվում են ըստ նրա, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Եվ այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են՝ համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար: Իհարկե, պետք է արձանագրել, որ ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, առավել ևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված կան բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ: Բայց դարձյալ ուզում եմ կրկնել հետևյալ օրինակը. ասվում է, որ 200 մլն պատվաստվածների շրջանում արձանագրվել է մի քանի տասնյակ անցանկալի դեպք, որի պատճառահետևանքային կապը դեռ պետք է հետազոտվի: Կարծում եմ՝ եթե ուղղակի 200 մլն մարդու էքսպերիմենտալ եղանակով խնդրենք մի բաժակ սովորական ջուր ուղղակի խմել և հետազոտենք, պարտադիր մի քանի տասնյակ անցանկալի դեպք կարձանագրվի, որովհետև մարդիկ, իհարկե, միայն կորոնավիրուսի կամ միայն ջրի հետ չէ, որ հարաբերվում են, ունեն ամենատարբեր առողջական խնդիրներ ու անկախ դրանից էլ կարող են որոշակի անցանկալի իրավիճակների առաջ կանգնել»:

                 

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է՝ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում դառնա համատարած: «Չեմ ուզում ասել՝ համընդհանուր, բայց պետք է լինի համատարած: Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5000-ից: Ուզում եմ արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կրկնապատկենք ու շատ դա արագ պետք է անենք: Իհարկե, մյուս կողմից չպետք է մոռանանք հակահամաճարակային կանոնների պահպանման մասին, որովհետև պատվաստումն ինքնին չի նշանակում, թե ամեն ինչ ավարտվել է: Պատվաստումը նշանակում է, որ մենք այդ ամենն ավարտելու հնարավորություն ենք ստանում, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի որակով կօգտագործենք այդ հնարավորությունը: 

Այնպես, որ ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան  պետական պաշտոնյաները պատվաստման օրինակ են ցույց տալիս: Ինքս էլ պատվաստվել եմ ու կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ընդհանրապես ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ զգացել, և լավ է, որ դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ անցկացրել եմ տեսախցիկների առաջ: Նաև պատվաստված մեր մյուս գործընկերներից եմ հետաքրքրվել, և որևէ մեկն աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել: 

Կրկին կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին: Պատվաստանյութերի խմբաքանակը քիչ էր, սկզբից նպատակադրումն այն էր, որ որոշակի տարիքային խմբի նկատմամբ իրականացնենք պատվաստումը, բայց երբ  արդեն կարողացանք պատվաստանյութերի բավական ծավալներ ձեռք բերել, խմբաքանակ ձեռք բերել, հիմա մեր երկրում 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր քաղաքացի կարող է պատվաստվել, ընդ որում՝ անվճար: Ես երեկ մի միջավայրում քննարկելիս նկատեցի՝ ոչ բոլոր քաղաքացիներն են արձանագրել, որ պատվաստումներն անվճար են: Մարդիկ շատ դեպքերում մտածում են, թե դրա համար պիտի վճարեն և այլն: Ուզում եմ արձանագրենք, որ պատվաստումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անվճար, ավելի ճիշտ՝ պետական բյուջեի հաշվին: Եվ այս առումով քաղաքացիները վճարելու հետ կապված որևէ հարց չունեն: Այս տեղեկատվությունը պետք է անընդհատ հրապարակել: 

Մեզ թվում է, թե նույնիսկ կառավարության նիստում, Ազգային ժողովի ամբիոնից, հարցազրույցներում ինչ-որ բան ասացինք, դա արդեն դառնում է հանրության սեփականությունը, ամենևին այդպես չէ, պետք է անհոգնել, անընդհատ, ամենօրյա ռեժիմով այս ամբողջ տեղեկատվությունը տրվի: Ամեն օր պետք է տարվի համապատասխան տեղեկատվական աշխատանք: Եվ շատ կարևոր է այս փուլում օպերատիվ կերպով, փաստարկված, համոզիչ, ապացուցելի արձագանքել ապատեղեկատվությանը: Որովհետև հիմա համոզված եմ՝ կրկին ինչ-որ ահասարսուռ տեսարանների կամ դեպքերի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ կտարածեն, այդ թվում՝ քաղաքական նպատակներով: Այնպես որ, պետք է շատ ուշադիր լինել և այս առիթն օգտագործել՝ հակապատվաստումային դիսկուրսն ընդհանրապես վերացնելու համար: Որովհետև մենք հիմա կորոնավիրուսի հետ կապված ենք խոսում, բայց կորոնավիրուսից առաջ արդեն այդ խնդիրն ունեինք՝ անընդհատ  հակապատվաստումային արշավները չգիտեմ ինչ նպատակներով իրականացվում են: Եվ փորձը ցույց է տվել, որ այն դեպքերում, երբ հիվանդությունների կանխարգելման տրամաբանությամբ իրականացրել ենք պատշաճ ծավալների պատվաստումներ, մենք, ըստ էության, այդ հիվանդությունները հաղթահարել ենք՝ տարիներով այդ հիվանդացության ընդհանրապես ոչ մի դեպք չունենալով: Այնպես որ, այդ տեղեկատվությունները, որ մենք աշխատանքային կարգով առնչվում ենք, դա պետք է նաև հանրությանը ներկայացնել, ցույց տալ իրավիճակները, թե պատվաստումների տոկոսների նվազումներն ինչպիսի դինամիկա են բերել հիվանդացությունների առումով: Այս տրամաբանությունը պետք է իրազեկել մարդկանց և թափանցիկ լինել, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ այս առումով չառաջանան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև առողջապահության ոլորտում կատարած մի քանի աշխատանքների և նկատել, որ ծավալն իրականում շատ մեծ է: Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է հատկապես երկու ծրագիր: «Առաջին ծրագիրը, որը շատ կարևորում եմ, այն է, երբ մենք 2019 թվականից պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներին ներառեցինք պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններում իրականացվող բուժօգնության ծրագրի մեջ: Ուզում եմ արձանագրել, որ այս դեպքում էլ ծրագրի նպատակը ոչ միայն առողջապահական էր, այլև համոզված ենք, որ այսպիսի ծրագրերով ենք աջակցում զինված ուժերին մարտունակության բարձրացման հարցում: Որովհետև երբ զինվորը, այսպես ասած, հետ չի նայում, թե իր հիվանդ ծնողի առողջապահական կարիքներն ինչպես պետք է հոգա կամ կհոգա՞ արդյոք որևէ մեկը, դա փոխում է նաև հոգեբանական իրավիճակը: Այսօր այս շեշտադրումն անելը շատ կարևոր է, որովհետև շատ է խոսվում, հասկանալի պատճառներով, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Ուզում եմ ընդգծել, որ մեր կողմից կատարված աշխատանքներն ընդգծել են ոչ միայն սպառազինության ձեռքբերումը, ոչ միայն զինված ուժերում աշխատավարձերի բարձրացումը, ոչ միայն սննդի նոր համակարգի ներդրումը, այլև առողջապահական ծրագրերը, որոնք շատ կարևոր են:

Երկրորդը՝ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները նույնպես պետպատվերով իրականացնելը: Իրականում այս ծրագիրը նույնպես շատ լուրջ բովանդակային խորք ունի, որի մասին մենք չենք խոսել և որի մասին հիմա էլ պետք է խոսենք զգուշությամբ: Ինչի՞ մասին է խոսքը: Մենք, ցավոք, արձանագրել ենք դեռևս 2018 թվականին, որ 18 տարեկան մեր տղաների ճնշող մեծամասնությունն ունի առողջական խնդիրներ, այսինքն այս ծրագիրը հենց այնպես չի ծնվել կամ ասենք ճաշակի կամ ինչ-որ հանգամանքի բերումով չի ծնվել: Ճնշող մեծամասնությունն ունեն առողջական խնդիրներ, և սա ուղղակի կարծում եմ, որ մեր պետության, մեր ամենամեծ ձախողումներից մեկն է եղել, երբ 18 տարեկան ասելով հասկանում ենք, թե ինչ նկատի ունենք, երբ ճշնող մեծամասնությունը, ես չեմ ուզում թվեր հրապարակել, ունի առողջական խնդիրներ: Բայց ես, մյուս կողմից, ուզում եմ ասել, որ մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային ծառայությունները պետպատվերի շրջանակում իրականացնելը չէ, որ հարցի լուծում է: Դա պայքար է հետևանքների դեմ: 

Այս առումով շատ կարևոր եմ համարում, որ մեր կրթական համակարգում ի վերջո կարողանանք պատշաճ ձևով իրականացնել ֆիզկուլտուրայի դասերը, որովհետև նույնիսկ ամենալավ պայմաններ ունեցող դպրոցներում մարզադահլիճներ և այլն, միշտ չէ, որ ֆիզկուլտուրայի դասերն իրականացվում են պատշաճ մակարդակով: Ես, օրինակ, մի քանի տեղեր, երբ այցելել եմ, ընդհուպ այդ այցերը չհայտարարված չեն եղել, այսինքն՝ նախապես իմացել են, որ գնալու եմ, մտել ենք ֆիզկուլտուրայի դահլիճ՝ տեսել եմ, որ երեխաները ջինսերով, զբոսանքի շորերով ինչ-որ անկանոն շարժումներ են անում ֆիզկուլտուրայի դահլիճում: Այդ պահին թվում է, թե երեխաներ են, լավ, թող վազվզեն, պետք չէ, սակայն դա արդյունքում բերում է խնդիրների, իհարկե ոչ միայն դա, սկսած՝ սննդակարգից, սպորտի, մանկապատանեկան սպորտի մակարդակից: Իհարկե, սրանք շղթայական խնդիրներ են, որոնց մի մասով պետք է զբաղվի առողջապահության նախարարությունը: Պրոֆիլակտիկ բուժհետազոտությունները, սպասարկումը շատ կարևոր են: Բայց մենք այս առումով մեծ բարդություններ ունենք և պետք է խոսենք այդ բարդությունների մասին: 

Ճիշտ է, մինչև հիմա մենք այլևայլ պատճառներով, հասկանալի պատճառներով շատ չենք խոսել այս թեմաների մասին, բայց պետք է արձանագրենք, որ ընդհանրապես մեր հանրության և առավել ևս պատանիների, երեխաների շրջանում առողջության հետ կապված լրջագույն խնդիրներ ունենք: Այդ խնդիրների լուծումը, ինչպես ասացի, միայն առողջապահության նախարարության գործունեության սահմաններում չի կարող տեղավորվել: 

Բայց մյուս կողմից՝ կարող ենք արձանագրել, որ առողջապահական ենթակառուցվածքների զարգացման օրակարգն ենք շատ կարևորում: Կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում շահագործման են հանձնվել Արտաշատի բժշկական կենտրոնը, Սևանի բժշկական կենտրոնը, ինչպես նաև 2020 թվականից մեկնարկել է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքը, շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականին: Բացի այդ, 2021 թվականին մեկնարկել են ևս 6 բժշկական կենտրոնների և կազմակերպությունների նորոգման և վերազինման աշխատանքները: Խոսքը հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասին է, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Չարենցավանի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի մասին է, նաև Վայոց ձորի մարզում կկառուցվի նոր մարզային հիվանդանոցի շենքը, որը կհագեցվի անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: Իհարկե կան նաև ևս մի քանի ծրագրեր, որոնց մասին հրապարակային խոսել ենք, և մենք հետևողական այս աշխատանքը կիրականացնենք»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է վերջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին: Մասնավորապես, տիկին Ավանեսյանը նշել է, որ նշված ժամանակահատվածում առողջապահական ներուժն ուղղված է եղել կորոնավիրուսի դեմ պայքարին ու պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնության ապահովմանը: Նշվել է, որ գրեթե ողջ կարողությունները ծառայեցվել են այս խնդիրների լուծմանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ արդեն իսկ ողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը պատվաստումն է: Այն երկրներում, որոնց քաղաքացիների զգալի մասը պատվաստվել է, արձանագրվում են կորոնավիրուսի դեպքերի կտրուկ նվազումներ: Նախարարության առաջնային խնդիրն է այսօր իրականացնել պատվաստման լայնածավալ գործընթաց: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ մեր երկիրը կառավարության ջանքերի արդյունքում պատվաստանյութի խնդիր չունի ի տարբերություն աշխարհի այլ պետությունների: Զեկուցվել է, որ Երևանում և մարզերում կլինեն նաև շրջիկ կետեր, որոնք ևս կիրականացնեն պատվաստումներ, իսկ պոլիկլինիկաները գործելու են նաև շաբաթ ու կիրակի օրերին: 

Անդրադառնալով պատերազմի հետևանքով վիրավորված քաղաքացիների բուժօգնությանը՝ տիկին Ավանեսյանը զեկուցել է, որ վերջիններիս տրամադրվում են վերականգնողական լիարժեք ծառայություններ նաև բուժկենտրոնների տեխնիկական հագեցվածության ապահովման ու վերազինման արդյունքում: 

Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ իրականացվել է պատերազմի զոհերի 3750 անձի ԴՆԹ փորձանմուշ, տրվել է 3396 անձի մահվան վկայական: ԴՆԹ փորձանմուշների գործընթացը շարունակվում է, աշխատանքները կազմակերպվում են նաև Ռուսաստանի Դաշնության և Նիդերլանդների գործընկերների հետ համագործակցությամբ:     

Զեկուցվել է, որ այս ընթացքում ապահովվել է գերիների, անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների, Արցախի մեր հայրենակիցների բուժօգնությունը, մատուցվել են անհրաժեշտ բժշկական ծառայությունները:  

Տեղեկացվել է, որ արդյունավետ կերպով ընթացքի մեջ է «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշումը: Դրանում կատարված փոփոխությունները միտված են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները մեղմելուն, պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելուն, նրանց իրավունքներն օրենսդրորեն  սահմանելուն և դրանց իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները կարգավորելուն: Որոշմամբ հնարավորություն է տրվում պատերազմի հետևանքով որդեկորույս ծնողներին` ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվելու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից: Զեկուցվել է, որ այս ծրագրից արդեն իսկ օգտվում է 68 ծնող: 

Պատասխանատուներն ընդգծել են, որ առանձնակի ուշադրության կենտրոնում է գտնվում մոր և մանկան առողջության ապահովման խնդիրը, իրականացվող ծրագրերը ակնառու են դարձնում ծրագրերի արդյունավետությունը: Տեղեկացվել է, որ 2019 թվականին մեր երկրում արձանագրվել է մայրական մահացության 13 դեպք, իսկ 2020-ին՝ 7, որոնցից 5-ը՝ կորոնավիրուսի հետևանքով: Ընթացիկ տարվա ընթացքում արձանագրվել է մայրական մահացության 6 դեպք, որոնցից 4-ը՝ նույնպես կորոնավիրուսի հետևանքով: 

Հանրային առողջության ապահովմանը, դատաբժշկական ծառայությունների կազմակերպմանը, էլեկտրոնային առողջապահական համակարգի, սերվերային հզորությունների զարգացմանը: 

Զեկուցվել է նաև, որ առողջապահության ոլորտում 2021 թվականին նախատեսվում են 3 մլրդ դրամի կապիտալ ծրագրեր, որոնց արդյունքում հանրապետությունում կկառուցվեն ու կվերակառուցվեն 7 բժշկական կենտրոններ: Նշվել է, որ արդեն իսկ պատրաստ են ևս մի քանի ԲԿ-ների կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է վերաբաշխումների միջոցով հատկացնել անհրաժեշտ միջոցները՝ ծրագրերն իրականացնելու նպատակով: 

Դիտումների քանակ123
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել 13:2205 Մայ, 2021 Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է անենք անհրաժեշտ հետևություններ. Փաշինյանը՝ Կառավարության աշխատանքի մասին 13:0006 Օգս, 2026
  • Շալվա Պապուաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12:5906 Օգս, 2026
  • Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը. ՌԴ-ում Պակիստանի դեսպան 12:5806 Օգս, 2026
  • Պայթյուն բենզալցակայանում. ըստ նախնական տվյալների՝ կա երկու տուժած 12:5606 Օգս, 2026
  • Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս 12:4806 Օգս, 2026
  • Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա 12:4706 Օգս, 2026
  • Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև որևէ կոնֆլիկտ գոյություն չունի. Վասիլև 12:4606 Օգս, 2026
  • Որքա՞ն են «Ուժեղ Հայաստանի»՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքները. Արթուր Հովհաննիսյանը՝ Արամ Վարդևանյանին 12:4106 Օգս, 2026
  • ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ 12:2406 Օգս, 2026
  • Իրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. Բաղաեի 12:1106 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. Օվերչուկ 12:0706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0006 Օգս, 2026
  • Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿ 11:5806 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը 11:4506 Օգս, 2026
  • «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 11:3806 Օգս, 2026
  • Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից 11:2806 Օգս, 2026
  • ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. Փաշինյան 11:2506 Օգս, 2026
  • Գյումրիում բեռնատար է այրվել 11:2306 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավոր 11:1606 Օգս, 2026
  • Սպիտակում 23 բնակարան կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին 11:1306 Օգս, 2026
  • 2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. Փաշինյան 11:0606 Օգս, 2026
  • Կառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներ 10:5806 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015