Հանրապետության տարածքում ապրիլի 20-22-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 23-24-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում ապրիլի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: