Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ ապրիլի 14-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում իրականացնելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը: