ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխան է ճանաչել Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու ԱԺ որոշումը:
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանը որոշեց․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» Ազգային ժողովի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ ԱԺՈ-014-Ա որոշումը
համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»։
«Վճիռը ՍԴ կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում»,- տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: