• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել է» Լոնդոնում ինտերակտիվ ցուցադրությամբ. «Այլ լուրեր» Միքելանջելոյի «Սիքստինյան Կապելլան» «կենդանացել... 16:38
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝... 22:52
Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:56
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ն ազատազրկվել է
Իրավունք
11:2331 Մար, 2021

Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու համար 39 անձի մեղադրանք է առաջադրվել, 5-ն ազատազրկվել է

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված և 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին իրականացված ագրեսիվ պատերազմի պատերազմի մեկնարկից սկսած՝ 2021 թ. մարտի 15-ի դրությամբ Արցախում պատերազմական ռազմագործողություններով պայմանավորված՝ զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Հայաստանի Հանրապետություն փոխադրման, բազմաթիվ դեպքերի առթիվ մարտի 15-ի դրությամբ հարուցվել է 95 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի տարբեր մասերի և 238-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Նշված քրեական գործերից 14-ով վարույթը կասեցվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, պարզված չլինելու հիմքով, իսկ 13 քրեական գործով վարույթը կարճվել է:

63 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Դրանց շրջանակում անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում հայտնաբերված զենք-զինամթերքի ձեռքբերման, շրջանառության բոլոր հանգամանքները լիարժեք  պարզելու, հանցավոր արարքներում ներգրավված անձանց շրջանակները բացահայտելու, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված, փոխադրված և իրացված այլ զենք-զինամթերք ևս հայտնաբերելու նպատակով:

Քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքերը, ռազմամթերքը պայթուցիկ նյութերը կամ սարքերը ձեռք են բերվել Արցախի Հանրապետության պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ ռազմական գործողություններում:

Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում «ԱԿ74», «ԱԿՄ», «ԱԿ-ՍՈւ» և այլ տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին դանակներ, նշանակետի խոցման բարձր հավանականություն ունեցող  օպտիկական սարքերով հրազեններ, օպտիկական սարքերով համալրված  հակատանկային նռնականետեր, արկղերով տարբեր տրամաչափի փամփուշտներ, մարտավարական և տեխնիկական հատկանիշներով զգալի ավերածություններ առաջացնող, խոցման բարձր հավանականություն ունեցող պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, նռնակների պայթուցիչներ,  վառոդաթելեր,  հակատանկային նռնակի իրաններ, տրոտիլային խորանարդիկներ, տրոտիլի ապահովիչներ, էլեկտրական դետոնացման սարքեր, հրթիռային կայանների համար նախատեսված, ինչպես նաև ազդանշանային փամփուշտներ, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ:

Վերջիններս պատերազմի օրերին, ինչպես նաև դրանից հետո ՀՀ տարածք են փոխադրվել՝ հիմնականում թաքցվելով ավտոմեքենաներում` առանձին դեպքերում խմբի կազմում մի քանի անձանց նախնական համաձայնությամբ և գործակցությամբ: Ապօրինի կերպով ձեռք բերված և փոխադրվող զենք-զինամթերքի զգալի մասը հայտնաբերվել է հիմնականում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի տարբեր հատվածներում տեղակայված հսկիչ կետերում իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ավտոմեքենաների զննությամբ, ինչպես նաև՝ ստացվող օպերատիվ տվյալների իրացմամբ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:        

2021 թ. մարտի 15-ի դրությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա քննված կամ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների տարբեր մասերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար 39 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 26-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, 2-ի նկատմամբ՝ գրավը, 2-ի նկատմամբ՝ հրամանատարության հսկողության հանձնելը:

4 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 3-ով 5 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: Վերջիններիս նկատմամբ որպես պատիժ է նշանակվել ազատազրկումը 2 անձի դեպքում՝ 1 տարի ժամկետով,  2 անձի դեպքում՝ 2 տարի ժամկետով, 1 անձի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

Դատարանում գտնվող 1 գործով դատաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակ1036
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Շուրջօրյա պայքար Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ 18:2729 Հոկ, 2020 Շուրջօրյա պայքար Արցախից Հայաստան ապօրինի կերպով զենք-զինամթերք տեղափոխելու դեմ Հասարակություն
  • Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ դատախազություն 18:0229 Հոկ, 2020 Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի․ դատախազություն Իրավունք
Հիմա եթերում
Լրահոս
  • Մասնագիտական կրթության որակի բարձրացման մի քանի ձևաչափ ենք դիտարկում. ԿԳՄՍ նախարարի տեղակալ 17:4913 Հլս, 2026
  • Եվրոպայում շոգից մահացել է ավելի քան 10000 մարդ. հետազոտություն 17:3713 Հլս, 2026
  • «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը 17:2513 Հլս, 2026
  • Տելեգրամ ալիքները կոտրելու նոր ալիք է սկսվել. ինչ պետք է անել 17:1513 Հլս, 2026
  • Ադրբեջանը կարող է դուրս գալ Եվրոպայի խորհրդից. Ալիև 17:0413 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Այնպես կանենք՝ ՀՀ-ն չբախվի արտաքին հարկադրանքի. Կալասը՝ ԵՄ նոր առաքելության մասին 17:0013 Հլս, 2026
  • Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն 16:5513 Հլս, 2026
  • Հայաստանում մեկնարկում է ԵՄ նոր առաքելությունը 16:4413 Հլս, 2026
  • Խուստուփի գագաթին ենք. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 16:3513 Հլս, 2026
  • 2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է 16:2913 Հլս, 2026
  • Հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքները շարունակվում են. Կալաս 16:1813 Հլս, 2026
  • Կիբեռոստիկանությունը հորդորում է՝ զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից 16:0713 Հլս, 2026
  • Հայաստանի դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Կոլումբիայիում տեղի ունեցած ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում 15:5813 Հլս, 2026
  • Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքով պայմանավորված հոսպիտալացման պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է. ՀՀ առողջապահության նախարարություն 15:4613 Հլս, 2026
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով 15:4013 Հլս, 2026
  • Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին 15:2913 Հլս, 2026
  • Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. ՀՀ ֆինանսների նախարարություն 15:1813 Հլս, 2026
  • Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 մլն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է 15:0913 Հլս, 2026
  • Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:0713 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Կեղծ նամակներ՝ Տելեգրամը կոտրելու համար. գողացված հարյուրավոր հաշիվներ կան 15:0013 Հլս, 2026
  • Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ՝ կիբեռհարձակումների պատճառով 14:5013 Հլս, 2026
  • Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ 14:3313 Հլս, 2026
  • Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07 14:2013 Հլս, 2026
  • Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան 14:0513 Հլս, 2026
  • Ամպերին ավելի մոտիկ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:5013 Հլս, 2026
  • Ալիևը հայտարարել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մասին 13:3813 Հլս, 2026
  • Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների․ հուլիսի 16-18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով 13:2813 Հլս, 2026
  • ԵՄ ԱԳ նախարարները պատրաստ են աջակցելու Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 13:1513 Հլս, 2026
  • Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք 13:0213 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Հյուսիս-հարավից մինչև «Արարատցեմենտ». Ծառուկյանի սկանդալային հաջողության հետքերով 13:0013 Հլս, 2026
  • Սվիրիդենկոն կնշանակվի ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում. ԶԼՄ-ներ 12:5513 Հլս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ 12:4313 Հլս, 2026
  • Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում 12:3013 Հլս, 2026
  • Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ 12:1813 Հլս, 2026
  • Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 12:0513 Հլս, 2026
  • Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր 11:5213 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին Հորմուզի նեղուցի շրջանում 11:3913 Հլս, 2026
  • Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:3013 Հլս, 2026
  • Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ 11:0613 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն 10:5313 Հլս, 2026
  • «Ոսկե ծիրան»-ի համարտադրության հարթակը հայտարարել է նոր համագործակցության և իրականացվելիք ծրագրերի մասին 10:3113 Հլս, 2026
  • Իրանի դեմ ագրեսիային երրորդ երկրների ցանկացած մասնակցություն նրանց կդարձնի պատասխան հարվածների թիրախներ․ Իրանի ԱԳՆ 10:0413 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանում կան ԵՄ չափորոշիչներով ձկնամթերք արտադրողներ. փորձագետ | 13.07.2026 10:0013 Հլս, 2026
  • Բանգկոկի բարերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, կան ծանր վիրավորներ 09:3413 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 09:0713 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2513 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0413 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր 23:2912 Հլս, 2026
  • Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը 23:2212 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության ոսկե մեդալակիր 22:5212 Հլս, 2026
  • Ձկնամթերքը ԵՄ արտահանելու թույլտվությունն ուժի մեջ է. օրենսդրական փաթեթը կձևավորի իրավական հիմք 22:3612 Հլս, 2026
  • Վերջապես արդարադատությունը գործում է. քաղաքագետները՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին 22:0212 Հլս, 2026
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015