Դեպի Ռուսաստան կոշիկ արտահանողները մինչև մարտի 23-ը ժամանակ ունեն ազգային օպերատորի փորձնական ծրագրին գրանցվելու համար: Սա անհրաժեշտ է, քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոշկեղենը պարտադիր ենթակա է մակնշման: Որպեսզի հայաստանյան կազմակերպությունները կարողանան Դաշնությունում իրացնել ապրանքը, պետք է փակցված լինի համապատասխան ստանդարտի դրոշմապիտակը: Ռուսաստանը դեռևս անցած տարվանից է իր տարածքում արգելել չմակնշված կոշիկի շրջանառությունը:
Ամբողջ գործընթացն իրականացնում է ազգային օպերատորը. մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանում է մակնշման կոդերը, տրամադրում Հայաստանի տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպում տեղեկատվության փոխանակում: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊ ընկերությունը ներդրել է ապրանքների դրոշմավորման ավտոմատացված համակարգը և պատրաստ է ծրագրի փորձարկմանը:
Ցանկացողները մինչև մարտի 23-ը ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել ժամը 10։00 - 17։00-ն՝ զանգահարելով +374 10 300 300 հեռախոսահամարով և [email protected] էլեկտրոնային հասցեով: