Հանրապետության նախագահն ու վարչապետը հանդիպել են: Քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանի արտահերթ ընտրության անցկացմանը:
Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին:
Ամերիկայի Համահայկական խորհուրդը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Խնդրագրում ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահը վերջնական կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 795 նոր դեպք: Ունենք 257 առողջացած և 10 մահվան դեպք: