• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել ֆորպոստ, հայ ժողովրդին՝ թնդանոթի միս. Արշակյան Բաց հարթակ Ռուսաստանն ուզում... 20:47
Այս անգամ Իրանը լուրջ է վերաբերվում բանակցություններին. Թրամփ. «Հարևաններ» Այս անգամ Իրանը լուրջ... 18:35
Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:26
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ
Հասարակություն
16:2910 Մար, 2021

Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով՝ համավարակի կանոնների պահպանմամբ. ԿԳՄՍՆ

Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները:

«Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»,- նշում է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` գործող կարգավորումները սահմանում են, թե որ դեպքերում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ` հնարավոր է իրավիճակային լուծումներ տալ:  Այսինքն` եթե կան դպրոցներ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա այդ հաստատությունները ժամանակավոր անցնում են հեռավար կրթության՝ մինչև իրավիճակը փոխվի, և նորից անցում կատարվի առկա ուսուցման։ Ժ. Անդրեասյանի գնահատմամբ` այս մոտեցումը ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է. այսինքն` սահմանափակումների կամ նոր խստացումների, այն է՝ հեռավար կրթության անցնելու որոշում ողջ համակարգի համար չի կայացվում: Նմանօրինակ որոշում, ըստ անհրաժեշտության, կարող է կայացվել առանձին դպրոցների համար:

Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցնում է, որ Առողջապահության նախարարության կողմից վերջերս մեղմացվել են կանոնները. սոցիալական հեռավորությունը նախկին 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր:  Հետևաբար, դասարաններում կարող են գտնվել 20-ից ավելի աշակերտներ, եթե ապահովվում է նշված սոցիալական հեռավորությունը: Դրանով, ըստ փոխնախարարի, լուծում է ստացել այն դասարանների ամենօրյա ռեժիմով դասեր կազմակերպելու խնդիրը, որոնք, ունենալով 22-23 աշակերտ, դասեր էին կազմակերպում հերթափոխով` դասարանը կիսելու սկզբունքով:

«Մեկ մետր հեռավորություն պահելու դեպքում դպրոցները կարող են միասնական դասապրոցես կազմակերպել»,- նշում է Ժ. Անդրեասյանը` հավելելով, որ բազմաթիվ դպրոցներ արդեն անցել են ամենօրյա ռեժիմով առկա ուսումնական գործընթացի: Փոխնախարարը նաև շեշտում է, որ համավարակի կանոնների պահպանումը բխում է դպրոցների շահերից, որովհետև կանոնների պահպանումն առկա ուսուցումը չընդհատելու  գրավական է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով` շատ քիչ թվով դպրոցներ են անցել հեռավար ուսուցման` պայմանավորված համավարակի թվերի աճով, ինչը նշանակում է, որ դպրոցները հետևողական են կանոնների պահպանման հարցում:

Ժ. Անդրեասյանի տեղեկացմամբ` ռիսկի խմբերում ընդգրկված շուրջ 5000 աշակերտների համար կազմակերպվում է հեռավար ուսուցում` համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված հեռավար ուսուցման կարգի:  Ըստ այդ կարգի` հեռավար կրթության մոդելը կարող է կիրառվել նաև հեռավոր բնակավայրերի այն դպրոցների համար, որտեղ առկա է մասնագիտական կադրերի պակաս: Այդպիսի շուրջ 101 դպրոց կա, որոնց համար ընտրված մենթոր դպրոցների ուսուցիչները կկազմակերպեն հեռավար դասեր:

Հեռավար ուսուցում կարող է կազմակերպվել նաև դիվանագիտական գործունեություն իրականացնող անձանց երեխաների, ինչպես նաև սփյուռքահայերի համար` նրանց ցանկությամբ: Այդ նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում գործում է հեռավար կրթության հարթակ, որտեղ տեղադրվում են ինչպես տեսադասեր, այնպես էլ հեռավար դասեր` ինտերակտիվ ձևաչափով: Օրինակ, եթե սփյուռքահայերը ցանկություն ունեն լրացնել որոշակի առարկաների կրթական բացը, կարող են ընդգրկվել հեռավար դասերին: Գրանցվելով հեռավար կրթության հարթակում` նրանք կստանան մուտքանուն, ծածկագիր և կընդգրկվեն  ձևավորված առցանց դասարաններում ու դասերին մասնակցելու հնարավորություն կստանան: 

Ժ. Անդրեասյանի խոսքով` անցյալ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում, երբ համավարակի պատճառով անցում կատարվեց հեռավար դասերի, ուսուցչական համայնքն առցանց դասերի կազմակերպման որոշակի փորձ և հմտություն ձեռք բերեց: Այս ընթացքում շուրջ 7000 ուսուցիչ վերապատրաստվել է՝ ՏՏ գործիքների կիրառման հմտություն ստանալու նպատակով: Հաշվի առնելով կուտակված փորձը` ԿԳՄՍ նախարարությունն այժմ հեռավար կրթության կատարելագործման ծրագիր է մշակում:

Դիտումների քանակ1884
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի 14:4209 Մար, 2021 Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոցում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի Հասարակություն
  • Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում 14:0709 Մար, 2021 Կանաչ էներգիան և գյուղատնտեսական նորագույն տեխնոլոգիաները Տավուշի մարզի դպրոցներում Տնտեսություն
  • Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ 11:1009 Մար, 2021 Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը. ԿԳՄՍՆ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Դեյվիդ Ալենը և Արփինե Սարգսյանը ոստիկանության մի խումբ ծառայողների շնորհակալագրեր են հանձնել 17:3625 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 17:2925 Մար, 2026
  • Վերջին օրերին ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. ԱԳ նախարար 17:2925 Մար, 2026
  • Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ. վարչապետ 17:2325 Մար, 2026
  • Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին. Փաշինյան 17:1825 Մար, 2026
  • Իսրայելը ձգտում է վերահսկողություն հաստատել Լիբանանի հարավի նկատմամբ մինչև Լիտանի գետը. NYT 17:1025 Մար, 2026
  • Ընդդիմադիր ճակատով հանդես եկող ուժերը հանդես են գալիս խաղաղության վերանայման տրամաբանությամբ. Փաշինյան 17:0325 Մար, 2026
  • Հրդեհ Գյումրիում. փրկարարները տարհանել են 6 քաղաքացու 16:5125 Մար, 2026
  • Գենետիկական պաշարների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բաշխմանը նպաստող համաձայնագիր կվավերացվի 16:4325 Մար, 2026
  • Լուկաշենկոն ժամանել է Հյուսիսային Կորեա. Մինսկը և Փհենյանը զարգացնում են համագործակցությունը 16:3425 Մար, 2026
  • Կառավարության անդամները պատասխանում են ԱԺ պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3025 Մար, 2026
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 749 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:2425 Մար, 2026
  • Հասկանո՞ւմ եք՝ ինչ եք արել, դուք մատաղ եք արել այդ մարդկանց. Կոնջորյանը՝ Ղարաբաղից տեղահանվածների մասին 16:2225 Մար, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ Մարտունու համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:1225 Մար, 2026
  • Ես ինձ վրա եմ վերցրել երեք օլիգարխներին օգնելու, նրանց կրթելու հարցը. Վահագն Ալեքսանյան 16:0425 Մար, 2026
  • Բարդ վիրահատություն. Յուինգի սարկոմա ունեցող տղան բուժվել է 16:0325 Մար, 2026
  • Սամվել Կարապետյանը դատարանում պարտվել է Արսեն Թորոսյանին 15:5725 Մար, 2026
  • «Ֆրանկոֆոնիկ Տաղարան»՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի երկամսյակին 15:5225 Մար, 2026
  • ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթությունները 15:4125 Մար, 2026
  • «Բուշեր» ատոմակայանը նորից ենթարկվել է հարձակման 15:3325 Մար, 2026
  • Տուժողին նետել են պատուհանից․ ինքնասպանություն ներկայացված դեպքը տարիներ անց վերաորակվել է որպես սպանություն 15:2425 Մար, 2026
  • Բանակցությունների ֆոնին որոշել ենք չհարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին. Թրամփ 15:1525 Մար, 2026
  • Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի հետ բարեկամական հարաբերությունները. վարչապետը՝ Կիրիակոս Միցոտակիսին 15:0725 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | Կեղծ օնլայն վճարումներ և միլիոնների հափշտակություն․ ՔԿ-ն բացահայտում է սխեման 15:0025 Մար, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Ներսես Երիցյանի թեկնածությունը Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահի պաշտոնում 14:5925 Մար, 2026
  • «Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել. ՇՄՆ 14:5025 Մար, 2026
  • Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինայի վրա իր ամենամեծ օդային հարվածներից մեկը 14:4825 Մար, 2026
  • Հայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով՝ անկախ արտաքին հանգամանքներից․ ՀՀ նախագահը հյուրընկալել է դեսպանին 14:4125 Մար, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:4025 Մար, 2026
  • Երևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾ 14:3325 Մար, 2026
  • Երբ ընդդիմությունն ասում է՝ Ղարաբաղի հարցը փակված չէ, եթե անեն այն, ինչ հայտարարում են, խաղաղություն չի լինի. Ռուբինյան 14:3225 Մար, 2026
  • Հանրապետության հրապարակին կից Խաչքարերի պուրակում նոր ներառական և անվճար խաղահրապարակը կառուցված է. վարչապետ 14:2525 Մար, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա 14:1125 Մար, 2026
  • 2026 թ. հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7,4%-ով․ Պապոյան 14:0225 Մար, 2026
  • Իրան-ԱՄՆ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում առաջիկա հանգստյան օրերին. Գրոսսի 13:5325 Մար, 2026
  • Քոչարյանն ու իր ընտանիքը պետք է առանց վիճարկելու 200 միլիոն դոլարը մուծեն ՀՀ պետական բյուջե. Ռուբինյան 13:4525 Մար, 2026
  • Երկու օր առաջ եմ խոսել Քըլըչի հետ. Ռուբինյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին 13:3625 Մար, 2026
  • Անօդաչու թռչող սարքեր են ընկել Լատվիայի և Էստոնիայի տարածքում 13:3125 Մար, 2026
  • Իրավապահ համակարգի կողմից բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման գործընթացը կբարելավվի. նախագիծ 13:2425 Մար, 2026
  • Իրենք փորձելու են ուրիշ ուղղությամբ պատերազմ հրահրել ու ստանալու են պատերազմ. Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին 13:1525 Մար, 2026
  • Ռուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում Հայաստան 13:0725 Մար, 2026
  • Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄ 13:0125 Մար, 2026
  • Լուրեր 13։00 | Նրանք մեզ նվեր են ուղարկել, շատ մեծ նվեր. Թրամփը՝ Իրանի հետ բանակցության մասին 13:0025 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:5225 Մար, 2026
  • Երևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար 12:5225 Մար, 2026
  • Արարատում և Արմավիրում 7 ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄ 12:4325 Մար, 2026
  • ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար մուտքի արտոնյալ ռեժիմ սահմանելու և մի շարք այլ նախագծեր 12:2725 Մար, 2026
  • Ինչպիսին ընդդիմությունն է, այնպիսին էլ նրանց նկատմամբ խոսույթն է. Վահագն Ալեքսանյան 12:2425 Մար, 2026
  • Իրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցով. Al Jazeera 12:1525 Մար, 2026
  • Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ 12:0625 Մար, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0025 Մար, 2026
  • Մեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել է․ ոստիկանների բացահայտումը 11:5625 Մար, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում 11:4725 Մար, 2026
  • Երեկ ծիծաղելի ու միաժամանակ նողկալի դեպք է տեղի ունեցել. Ալեն Սիմոնյան 11:3025 Մար, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:2925 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 11:2625 Մար, 2026
  • Մակրոնը կոչ է արել Փեզեշքիանին վերականգնել ազատ նավարկությունը Հորմուզի նեղուցում 11:2325 Մար, 2026
  • Օրենքով վերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմը. Սրբուհի Գալյան 11:1125 Մար, 2026
  • ՀՀ-ն Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի անկումը կանխելուն ուղղված համաձայնագիր կվավերացնի. նախագիծ 11:0225 Մար, 2026
  • Առաջարկ «ուժեղ տղերքին» շարքից. Նիկոլ Փաշինյան 10:5125 Մար, 2026
  • ՍԴ նախագահը, փոխնախագահը, դատավորներն աշխատանքային ստաժի համար կստանան հավելավճար. նախագիծ 10:4125 Մար, 2026
  • Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի օբյեկտներին և Իսրայելին ուղղված հարվածների 80-րդ ալիքի մասին 10:2325 Մար, 2026
  • Երեխայի լավագույն շահի ապահովումը պետք է լինի ցանկացած մարմնի գործունեության առաջնահերթությունների թվում․ ՄԻՊ 10:0825 Մար, 2026
  • Աջակցող միջոցների ցանկը ընդլայնվել է․ հաշմանդամություն ունեցող անձինք նաև տակդիր կստանան․ Թորոսյան 10:0525 Մար, 2026
  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր 10:0425 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | Ներգաղթի աճը խաղաղության և բարեփոխումների արդյունք է. ՆԳ նախարար 10:0025 Մար, 2026
  • ԱԺ նիստ | ՈւՂԻՂ 10:0025 Մար, 2026
  • ԱՄՆ-ն Պակիստանի միջոցով Թեհրանին է փոխանցել հակամարտությունը դադարեցնելու 15 կետանոց ծրագիր 09:4425 Մար, 2026
  • Սիբիրախտի պատվաստմամբ մեկնարկել է խոշոր և մանր եղջերավորների պարտադիր պատվաստումների շրջանը 09:1725 Մար, 2026
  • Կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի որոշ հասցեների գազամատակարարումը 08:3925 Մար, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:0825 Մար, 2026
  • Անքնություն. պատճառներն ու բուժումը 08:0325 Մար, 2026
  • Ցանկում 1700 կամուրջ է. կառավարությունը հաստատել է հիմնանորոգման ծրագիրը 01:1025 Մար, 2026
  • Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը 01:0625 Մար, 2026
  • Ծեծի հետևանքով մահացած փոքրիկի մայրը 2 տղաներին հանձնել էր խնամքի կենտրոն. սպասում է 5-րդ երեխային 00:5725 Մար, 2026
  • Կամերային երաժշտության տանը տրվել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը 00:5525 Մար, 2026
  • Միջազգային այս ծավալի գործակցություն ՀՀ ՆԳՆ-ն երբեք չի ունեցել. Արփինե Սարգսյան 00:3625 Մար, 2026
  • ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի շատ ներգրավված լինեն Իրանում իրականացվող գործողություններում․ Թրամփ 00:2725 Մար, 2026
  • Հանցավոր խմբավորումը վիրտուալ POS-տերմինալով օտարերկրացիներից գումար է հափշտակել 00:0025 Մար, 2026
  • Լիբանանը «անցանկալի անձ» է հայտարարել Իրանի դեսպանին 23:4424 Մար, 2026
  • Կադաստրի կոմիտեում քննարկվել են առաջիկա անելիքները․ Սուրեն Թովմասյանը հանձնարարականներ է տվել 23:3524 Մար, 2026
  • Սահմանադրական դատարանը պետք է լինի ծայրահեղ պրոֆեսիոնալ, անաչառ և անկախ. Վլադիմիր Վարդանյան 23:1424 Մար, 2026
  • Աչքերը՝ ոգեշնչման աղբյուր. երիտասարդ նկարչուհու գործերը 23:0024 Մար, 2026
  • Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը. նոր ցուցադրություն 22:2124 Մար, 2026
  • ՔՊ Վարչության հերթական նիստը․ Նիկոլ Փաշինյան 22:0824 Մար, 2026
  • Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ 22:0024 Մար, 2026
  • Սնանկության ոլորտը կկարգավորվի. կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով 21:5424 Մար, 2026
  • Մարտի 27-ին և 28-ին ՔՊ պատվիրակները կկատարեն համամասնական ցուցակի թեկնածուների երկրորդ փուլի և ՀՀ վարչապետի թեկնածուի ընտրությունը 21:3424 Մար, 2026
  • Կրտսեր խաղողագործ-գինեգործները 21:2724 Մար, 2026
  • Լուրեր 21:00 | Ում հետ է բնակվել և ինչ պայմաններում ծեծից մահացած փոքրիկի 4.5 տարեկան քույրը 21:0024 Մար, 2026
  • Ռոբոտների հաքաթոն. հաղթող թիմը կստանա 1.5 միլիոն դրամ 20:5824 Մար, 2026
  • Իրանում ավելի քան 82 հազ քաղաքացիական օբյեկտ է տուժել հարձակումների հետևանքով. Իրանի Կարմիր մահիկի ընկերություն 20:5124 Մար, 2026
  • Շատ ուրախացա, որ 10 մշակութային կենտրոն դեռ այցելելու ենք. լոռեցի երեխաները՝ «Իմ քայլ»-ի ծրագրում 20:4424 Մար, 2026
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3924 Մար, 2026
  • Տարեցների վերականգնողական բուժումը Հայաստանում 20:3224 Մար, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2026 20:2624 Մար, 2026
  • Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները 20:2124 Մար, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2026 20:1424 Մար, 2026
  • Ֆիլիպիններում արտակարգ դրություն է սահմանվել երկրում վառելիքի պակասի պատճառով 20:0924 Մար, 2026
  • Տարածքային պահանջ ներկայացնելը կոչվում է պատերազմ. Ալեն Սիմոնյան 20:0324 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015