• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Բնակելի թաղամասի կառուցապատման դեպքում ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի առանձնատունը կարժեզրկվի 213 միլիոնով
Հասարակություն
19:1810 Մար, 2021

Բնակելի թաղամասի կառուցապատման դեպքում ՀՀԿ-ական Արկադի Համբարձումյանի առանձնատունը կարժեզրկվի 213 միլիոնով

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադ) 213.5 միլիոն դրամ է գնահատում «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից իր առանձնատան հարևանությամբ շինարարության հետևանքով իր կրելիք վնասը։ Նա գնահատման է տվել իր գույքը, ու ըստ այդ գնահատման եզրակացության՝ արտաքին միջավայրի փոփոխությամբ Համբարձումյանի առանձնատունը կարժեզրկվի 213.5 միլիոն դրամով։ Չնայած դրան՝ գործարարը դատարան ներկայացրած իր հայցով փոխհատուցման պահանջ առաջ չի քաշել։  
 
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Համբարձումյանի առանձնատան ու կառուցապատող «Լույսեր»-ի մեջ դատական քաշքշուկներն սկսվել են անցյալ տարվանից ու սրվել այն բանից հետո, երբ գործարարն այցելել էր շինհրապարակ և «Լույսեր»-ից պահանջել դադարեցնել շինարարությունը։ Վերջինս դա հիմնավորում է այն հանգամանքով, որ բնակելի թաղամասի կառուցման հետևանքով ամբողջությամբ տեսանելի կդառնա իր առանձնատունը ու կխախտվի իր ընտանիքի անձնական կյանքի իրավունքը։ Համբարձումյանի պաշտպանները դատարանում վիճարկում են «Լույսեր»-ի շինթույլտվության իրավունքը։ 
 
Արկադի Համբարձումյանը գույքի գնահատման գործառույթ է պատվիրակել «Էքսպերտ Օցենկա» ընկերությանն ու պարզել՝ նորակառույց թաղամասի կառուցման հետևանքով իր առանձնատան շուկայական արժեքը կնվազի։ Համբարձումյանի առանձնատան, բակի ու հարակից շինությունների ընդհանուր մակերեսը 10.534 քառակուսի մետր է, և ըստ գնահատողի, Երևանի քաղաքապետարանը թույլ է տվել «Լույսեր»-ին՝ սակավահարկ բնակելի հատվածում բարձրահարկ կառուցել։ Ըստ գնահատողի՝ Համբարձումյանի առանձնատունը կառուցվել է ճարտարապետական բարդ և ինքնատիպ լուծումներով, օգտագործվել են թանկարժեք շինանյութեր, բակային հատվածը բարեկարգված է, կան ճեմուղիներ, տերասաներ, կանաչապատ գոտիներ, բաց ու փակ լողավազաններ։ «Էքսպերտ օցենկա»-ն Համբարձումյանի տան շուկայական արժեքը գնահատել է 2 միլիարդ 807 միլիոն դրամ, իսկ թաղամասում արտաքին միջավայրի փոփոխության դեպքում այն կկազմի 2 միլիարդ 594 միլիոն դրամ։ Դա նշանակում է, որ կառուցապատման դեպքում Համբարձումյանի առանձնատան շուկայական արժեքը կնվազի 213.5 միլիոն դրամով։ 
 
«էքսպերտ Օցենկա»-ի գնահատումը ներկայացվել է դատարան։ Դրան ի պատասխան՝ «Լույսեր» ՓԲԸ-ն անհիմն է համարել գնահատումն ու դիմել է Կադաստրի կոմիտեին՝  գնահատողի գործողությունների վերաբերյալ։ Ընկերությունը նախ հարց է բարձրացրել, որ «գնահատողի մասնագիտական եզրակացություն» ընկերությունն իրավասություն չունի տրամադրել դատարանին։ «Լույսեր»-ը նաև կեղծ է համարել գնահատողի այն տվյալը, ըստ որի, իրենց բնակարանային համալիրը կառուցվում է սակավահարկի վրա. «Որպես գույքի արժեքի վրա ազդող գործոն՝ գնահատողը դիտարկում է սակավահարկ բնակելի կառուցապատման գոտում բազմաբնակարան բարձրահարկ շենքերի կառուցման շինարարական թույլտվությունների տրամադրումն ու շենքերի կառուցումը։ Երևանի քաղաքապետարանից ստացված գրությամբ հաստատվում է, որ «Լույսեր» ՓԲԸ-ին պատկանող հողամասը գտնվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատման գոտում։ Վերոնշյալը մեզ իրավունք է տալիս պնդելու, որ գնահատողը միտումնավոր խեղաթյուրել է «Լույսեր» ՓԲԸ-ին պատկանող հողի վայրը՝ այն տեղակայելով սակավահարկ բնակելի կառուցապատման գոտում, այն պարագայում, երբ Երևանի ավագանին ունի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գոտևորման վերաբերյալ որոշում, որտեղ հստակ պատկերված են բազմաֆունկցիոնալ կառուցապատման ու սակավահարկ բնակելի կառուցապատման տարածքների սահմանները»,- այսպիսի գրությամբ Կադաստրի կոմիտեի նախագահին է դիմել կառուցապատողը` հայտնելով, որ գնահատողը խեղաթյուրել է փաստերը։ «Լույսեր»-ը 213.5 միլիոն դրամի արժեզրկման գնահատումը համարել է «սուբյկտիվ և չհիմնավորված»։ Ընկերությունը պահանջել է նաև դադարեցնել գնահատողի որակավորման վկայականի գործունեությունը։  
 
Կադաստրի կոմիտեն, ըստ էության, համաձայնել է «Լույսեր»-ի դիտարկումներին՝ պատասխանելով, որ գնահատողը համապատասխան ստանդարտների մի քանի խախտումներ է թույլ տվել, և հիմնավոր գնահաշվարկ ներկայացված չէ։ Կադաստրից ստացած պատասխանը «Լույսեր»-ը ներկայացրել է դատարանին, նաև Գլխավոր դատախազություն՝ կեղծ գնահատում իրականացնելու հիմքով։ 
 
Արկադի Համբարձումյանի շահերի պաշտպան Արթուր Մարտիրոսյանը «Լուրեր»-ին ասաց՝ կադաստրի կոմիտեում վարչական վարույթ է իրականացվել գնահատման հետ կապված ու կարճվել է, իսկ գնահատողի կողմից կեղծ տեղեկություններ ներառելու համար քրգործ հարուցելու դիմումը ոստիկանության կողմից մերժվել է։ Միևնույն ժամանակ Մարտիրոսյանը հայտարարում է՝ նրանք «Լույսեր»-ից 213.5 միլիոն դրամի պահանջ չունեն. «Մենք 60 էջանոց եզրակացություն ենք ներկայացրել, որով հիմնավորվում է, որ եթե 16-18 հարկանի շենքերը կառուցվեն, մեր անշարժ գույքը ընդհանուր առմամբ 213 միլիոն դրամով կարժեզրկվի։ Դատարանը հաշվի է առել դա ու հիմնավոր կասկածը բավարար է։ Բայց «Լույսեր» ՓԲԸ-ն, պատճառաբանելով, որ պետական հովանավորչություն ունի, որևէ ձևով հրաժարվում է կառուցապատումը դադարեցնել։ Մեզ, իհարկե, չի բավարարի, եթե 213 միլիոն դրամի փոխհատուցում տրամադրվի, դուք չեք պատկերացնի, եթե լինեք, կտեսնեք, որ տան անմիջապես կողքին սարքվում են 16-18 հարկանի շենքեր, որ նայում են մեր մասնավոր տարածք»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ իրենց պահանջը «Լույսեր»-ին տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելն է։ Նա ասում է՝ խնդիրը կարող է լուծվել միայն մի ձևով, եթե կառուցապատող ընկերությունը ոչ թե 16-18 հարկանի շենքեր կառուցի, այլ 4-5 հարկանի։ Մարտիրոսյանը համոզված է, որ «Լույսեր»-ն ունի պետական հովանավորություն։ 
 
Քաղաքապետարանն ուզում է քանդել Համբարձումյանի տան ուղեփակոցն ու պարիսպը
 
«Լույսեր»-ի հետ կապված դատական գործընթացին զուգահեռ Երևանի քաղաքապետարանը որոշել է ապամոնտաժել Համբարձումյանի առանձնատուն տանող ճանապարհի ուղեփակոցն ու տան պարիսպը՝ համարելով դրանք համայնքային հողը ծանրաբեռնած շինություններ։ Ըստ քաղաքապետարանի՝ դրանք կառուցվել են համանքային հողի վրա՝ առանց թույլտվության և քաղաքաշինական էական խախտումներով։ Երևանի քաղաքապետը փետրվարի 25-ի որոշմամբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել էր ապօրինի տիրապետումից ազատել համայնքային հողը։ Քաղաքապետի որոշումը, սակայն, ի կատար չի ածվել, քանի որ Համբարձումյանի շահերի պաշտպանը համապատասխան որոշումը վիճարկում է դատարանում։ Արթուր Մարտիրոսյանն ասում է՝ նախկինում դիմել են Երևանի քաղաքապետարանին այն օրինականացնելու համար, սակայն արձագանք չի եղել. «Ակնհայտ ապօրինի որոշում է։ Մենք օրինականացնելու որոշում էինք կայացրել, բայց քաղաքական պատվերով նման բան են սկսել, այս ամենը շոուի է նման, հաշվի առնելով, որ Համբարձումյանը ընդդիմադիր է, ուզում են ներկայացում բեմադրել։ Քաղաքապետարանը որևէ բան անելու իրավունք չունի»,- ասաց նա։ 
 
Հունվարի 26-ին «Լուրեր»-ն անդրադարձել էր նախկին պատգամավորին պատկանող առանձնատան, հողամասի շուրջ զարգացումներին։ Համբարձումյանը իր առանձնատանը կից հողամասի վրա 3 նոր բնակելի տուն կառուցելու համար շինթույլտվության դիմում էր հասցեագրել քաղաքապետարան։ Դիմումը չէր բավարարվել։ Նաև պարզվել էր, որ «Լույսեր»-ը դեպի շինհրապարակ տանող հիմնական ճանապարհից չէր կարողացել օգտվել, քանի որ ճանապարհի կեսից Համբարձումյանը ուղեփակոց էր տեղադրել։ Համբարձումյանի փաստաբանն ասում է՝ այդ ճանապարհը համայնքային չէ ու կառուցվել է Համբարձումյանի անձնական միջոցներով։ 
 
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ «Լույսեր» ՓԲԸ-ի միակ մասնակիցը Սարգիս Իսրայելյանն է։ «Լույսեր»-ը գրանցվել է 2019  թվականին, ընկերության կանոնադրական կապիտալը 582 միլիոն դրամ է։ Արկադի Համբարձումյանը խոշոր ներմուծող «Դերժավա-Ս» ընկերության սեփականատերն է։ Ընկերությունը ներմուծում է ճանաչված բրենդների հրուշակեղեն, կենցաղային իրեր։ «Դերժավա-Ս»-ն է ներմուծում նաև Audi, Porsche, Bentley մակնիշի ավտոմեքենաներ, Համբարձումյանը նաև Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկայի ու «Սլավմեդ» բժշկական կենտրոնի սեփականատերն է։
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ307
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր ձկնաբուծարանները՝ դատախազության ուշադրության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ 19:4617 Փտր, 2021 Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր ձկնաբուծարանները՝ դատախազության ուշադրության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ Հասարակություն
  • Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին 10:3605 Փտր, 2021 Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին Հասարակություն
  • Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել 16:5526 Հնվ, 2021 Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել Հետաքննություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում 17:0308 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մեր պատմության ղեկը կրկին հայտնվել է մեր ձեռքում. վարչապետի ուղերձը | 08.08.2026 17:0008 Օգս, 2026
  • Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ 16:4708 Օգս, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 193 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3208 Օգս, 2026
  • Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ 16:0908 Օգս, 2026
  • 256 միլիոն դրամ՝ Լանջաղբյուրի մանկապարտեզի հիմնանորոգմանը 15:5708 Օգս, 2026
  • Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. Փաշինյան 15:4108 Օգս, 2026
  • Փարիզը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացին. Ֆրանսիայի ԱԳՆ 15:3508 Օգս, 2026
  • Հրազդանում գործարկվեց «Firebird AI» արհեստական բանականության գործարանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:2708 Օգս, 2026
  • Վաշինգտոնյան համաձայնությանը հաջորդած մեկ տարվա ձեռքբերումները՝ փաստերով 14:4808 Օգս, 2026
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015