• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր ձկնաբուծարանները՝ դատախազության ուշադրության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
19:4617 Փտր, 2021

Նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր ձկնաբուծարանները՝ դատախազության ուշադրության կենտրոնում. հարուցվել է քրեական գործ

Փետրվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց Արարատի մարզում մի շարք ձկնաբուծարանների կառուցման հակաօրինականության և դրանց գործունեության առնչությամբ հարուցված քրեական գործի մասին։ 
 
«Լուրեր»-ը ներկայացնում է դատախազության ուսումնասիրությունների առանցքում գտնվող մի քանի ձկնաբուծարանների սեփականատերերին ու վերջիններիս գործունեությունը։ 
 
Արարատի մարզի Զորակ համայնքում գտնվող «Էկոֆիշ թրեյդ» ընկերության ձկնաբուծարանի 67 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին, իսկ մնացյալ 33 տոկոսը Ծառուկյանի բիզնեսների հավատարմագրային կառավարիչ, նրա գործընկեր Սեդրակ Առուստամյանին։ «Էկոֆիշ թրեյդը» Արարատի մարզի խոշոր ջրօգտագործողներից է։ 2016 թ. տվյալներով ընկերությունն ունի 8 խորքային հոր, իսկ ձկնաբուծարանն ամսական մոտ 10 տոննա ձուկ է արտահանում։ Հունվարի 21-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որպես հայցի ապահովման միջոց 360 միլիոն դրամի չափով արգելանք է դրել «Էկոֆիշ թրեյդի» գույքի վրա։ Այս ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը, ում բաժնեմասն անցել է Սեդրակ Առուստամյանին։ Թադևոսյանը պնդում էր՝ ԲՀԿ առաջնորդն ապօրինաբար տիրացել է իր ձկնաբուծարանին, արգելել իր մուտքը ձկնաբուծարանի տարածք։ Հետագայում միջադեպ էր ծագել, երբ Թադևոսյանն իր կողմնակիցների միջոցով փորձել էր մուտք գործել ձկնաբուծարանի տարածք, Թադևոսյանի կողմնակիցները հարձակման էին ենթարկել նաև Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին։ 
 
Թադևոսյանը «Լուրեր»-ին ասաց՝ ձկնաբուծարանի սեփականատերերի հարցով ներկայում ընթանում է դատական գործընթաց, և ինքը վիճարկում է բաժնետոմսերն օտարելու համապատասխան որոշումները։ Նրա բաժնեմասը Սեդրակ Առուստամյանին է անցել մեկ այլ ձկնաբուծարանի դեպքում ևս՝ «Ռապս» ՍՊԸ-ում։ Հովտաշատում գործող ձկնաբուծարանների մասին հարցին ի պատասխան Թադևոսյանը տեղեկացրեց՝ կա մոտ 60 ձկնաբուծարան, որոնց մեծ մասն ինքնակամ է կառուցվել, սակայն դրանք օրինականացնելու գործընթաց այս պահին չկա։ Թադևոսյանը դա հիմնավորում է նրանով, որ ձկնաբուծարանների օրինականացման դեպքում տնտեսվարողները 10-30 միլիոն դրամ պիտի ծախսեն, որը վերջինների համար մեծ թիվ է։ 
 
Զորակում ձկնաբուծարան ունի Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանը։ Զորակի համայնքապետ Մանուկ Մալոյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ անցյալ տարվանից Սերոբյանը դիմել է համայնքին՝ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Ներկայում, ըստ համայնքապետի, այս գործընթացը շարունակվում է։ Մհեր Սերոբյանն իր ձկնաբուծարանի աշխատանքները կազմակերպում է որպես անհատ ձեռնարկատեր։ Զորակում գործում է նաև «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության միակ բաժնետերը Սոֆյա Միքայելյանն է։ 
 
Սիս համայնքն ունի 24 ձկնաբուծարան։ Դրանցից ամենամեծը «Մոս ֆիշն» է, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այն կառուցվել էր ինքնակամ՝ առանց համապատասխան փաստաթղթերի և վճարների։ Համայնքի ղեկավար Հայկ Մելքոնյանը հայտարարեց՝ ձկնաբուծարանն Ալեքսանյանը վերջերս օրինականացրել է. «Ամենամեծ ձկնաբուծարանն արդեն օրինականացվել է, որն էլ որ չի օրինականացվել, այժմ օրինականացման փուլում է։ Ամենամեծը 11.3 հեկտարի վրա է կառուցված։ 113 միլիոն դրամ է օրինականացման արդյունքում վճարվել»,- ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ մի շարք ձկնաբուծարանների սեփականատերեր արդեն իսկ դիմել են իրենց կառույցներն օրինականացնելու, հողի կարգավիճակը փոփոխելու համար։ Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին է պատկանում Սիս համայնքի մեկ այլ ձկնաբուծարան, որի սեփականատերն է «Ֆրագարիա» ՍՊԸ-ն։ Արտակ Ալեքսանյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն է։ 
 
Արարատի մարզի ձկնաբույծներից են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները։ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին է պատկանում «Մխչյան ֆիշ» ընկերությունը։ Ընկերությունը ձկնաբուծարաններ ուներ Զորակ և Մխչյան համայնքներում, նաև արտահանող է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը սնանկության գործընթաց է սկսել։ Հենրիկ Աբրահամյանն իր դստեր՝ Մերի Աբրահամյանի անունով հիմնել էր մեկ այլ ձկնաբուծարան՝ «Մերի ֆիշը»։ Ընկերության բաժնեմասերը, սակայն, անցյալ տարի անցել են Մուշեղ Նիկողոսյանին՝ Արմաշի ալյուրի գործարանի, «Մանանա գրեյնի» սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի որդուն։ «Մխչյան ֆիշն» ու «Մերի ֆիշը» երկու տարի առաջ հայտնվել էին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:
 
Ձկնաբուծական ընկերություններում ստուգումների արդյունքում պարզվել էր, որ երկու ընկերություններն առանց համապատասխան թույլտվության ջուր են օգտագործել ձկնաբուծարանների համար և երկուսը միասին տուգանվել էին 650 միլիոն դրամի չափով։ 
 
Սիփանիկ գյուղում է գտնվում «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ընկերությանը պատկանող ձկնաբուծարանը, որը ևս գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Կարեն Գրիգորյանն է։ Վերջինիս անվանը հանդիպում ենք նաև «Սագատի» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ «Սագատի»-ն Հայաստանում ձկնային կերի շուկայի խոշոր խաղացողներից է ու կապվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի անվան հետ։ «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն Սիփանիկի ամենախոշոր ձկնաբուծարանն է։ Բացի այս ընկերությունից, Տիգրան Բարսեղյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Ջիտիէս ԻՄՄՕ» ընկերությունում, որը շահագործում է Սիփանիկի մեկ այլ ձկնաբուծարան։ Սիփանիկի համայնքապետի պաշտոնակատար Հակոբ Բադալյանն ասաց՝ տնտեսվարողներին ծանուցել են՝ օրինականացնել ինքնակամ կառույցները. «Մենք բոլոր լճատերերին զգուշացրել ենք։ 2-3 այդպիսի ինքնակամ ձկնաբուծարան կա։ Անցյալ տարի եկան, ստուգեցին, ինչ թուղթ, տվյալ ուզել են, տրամադրել ենք»,- ասաց Բադալյանը:
 
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արարատի մարզում ստուգված 131 ձկնաբուծարանից 41-ը եղել են ինքնակամ, իսկ 4 նախկին ու ներկա համայնքապետ հողօգտագործման ու հողերի պահպանման ոլորտում խախտումներ է թույլ տվել։ Այս գործով դեռ մեղադրյալներ չկան։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ2648
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին 10:3605 Փտր, 2021 Ապօրինի շինարարություն Գյումրիի պատմական կենտրոնում. կառուցապատողը մեղադրում է քաղաքապետարանին Հասարակություն
  • Հայաստանը 2 տարում ավելի քան 2 միլիոն եվրո է վճարել գերակա շահի գործերով 18:5430 Հնվ, 2021 Հայաստանը 2 տարում ավելի քան 2 միլիոն եվրո է վճարել գերակա շահի գործերով Հասարակություն
  • Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել 16:5526 Հնվ, 2021 Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել Հետաքննություն
  • Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը 19:2228 Դեկ, 2020 Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդում 13:4107 Օգս, 2026
  • Դեսպան Մկրտչյանը տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Կլաուդիա Գոլդինին ներկայացրել է ՀՀ զբաղվածության և ժողովրդագրության ռազմավարությունները 13:3607 Օգս, 2026
  • Անա Բրնաբիչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 13:3007 Օգս, 2026
  • Զելենսկին և Բայրամովը քննարկել են Ուկրաինային ռուսական հարվածները և Սև ծովում իրավիճակը 13:2207 Օգս, 2026
  • Մեր և ձեր տարբերությունը ո՞րն է, դուք ուզում եք ժողովրդին գործի ընդունել ձեզ մոտ, մենք ուզում ենք գործի ընդունվել ժողովրդի մոտ. Եղոյանը՝ ընդդիմությանը 13:1107 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵԱՏՄ նիստում վարչապետը հիշեցրել է՝ կառույցի սկզբունքներից է ապրանքների ազատ տեղաշարժը 13:0007 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 12:5907 Օգս, 2026
  • Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան 12:5007 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿ 12:4207 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ 12:2507 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցում մի քանի տասնյակ նավերի թույլ չի տրվել նավարկել Իրանի ուղղությամբ 12:1507 Օգս, 2026
  • Եկեղեցին սկսել է խառնվել ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցերին. Արթուր Հովհաննիսյանի ելույթը հանդարտ չանցավ 12:0707 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 12:0107 Օգս, 2026
  • Մինչ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստը տեղի է ունեցել վարչապետների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը 12:0007 Օգս, 2026
  • Հանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5607 Օգս, 2026
  • Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ 11:4807 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 11:4007 Օգս, 2026
  • ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ․ վարչապետ 11:3907 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին 11:3807 Օգս, 2026
  • Ներգրավված եմ Իրանի հետ բանակցություններում. շուտով կարող են արդյունքներ լինել. Թրամփ 11:3007 Օգս, 2026
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015