• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին Ի՞նչ ԱԺ կունենանք 2026-ին 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:16
ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին... 16:55
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հայաստանը 2 տարում ավելի քան 2 միլիոն եվրո է վճարել գերակա շահի գործերով
Հասարակություն
18:5430 Հնվ, 2021

Հայաստանը 2 տարում ավելի քան 2 միլիոն եվրո է վճարել գերակա շահի գործերով

Տարիներ առաջ Երևանի կենտրոնի կառուցապատման գործում թույլ տրված խախտումների հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջին երկու տարիներին Հայաստանին պարտավորեցրել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի չափով փոխհատուցում տրամադրել դիմումատուներին (2 միլիոն եվրո)։ Այդ մասին «Լուրեր»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ 
 
Այս ժամանակահատվածում հանրային գերակա շահով պայմանավորված սեփականության օտարման դեպքով 4 վճիռ է կայացվել Եվրոպական դատարանում՝ «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի», «Վարդանյանն ընդդեմ Հայաստանի», «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» և «Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործերով։ Հայցվորները ընդհանուր առմամբ պահանջել են 4 միլիարդ դրամի փոխհատուցում, սակայն դատարանը 1.3 միլիարդ դրամն է բավարարել։ 
 
Դրանցից «Թադևոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով, օրինակ՝ կառավարությունը 140 հազար եվրո է փոխհատուցելու հայցվորին։ Ըստ դատական գործի պատմության՝ Գայանե Թադևոսյանը Երևանի կենտրոնում ունեցել է սեփականության իրավունքով իրեն պատկանող 670 քմ մակերեսով անշարժ գույք։ Հյուսիսային պողոտայի կառուցապատման համար ստեղծված «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակն» այս տարածքի համար դիմումատուին փոխհատուցել է 355 հազար դոլար։ 2006 թ. գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թադևոսյանի գույքի գերագնահատման ու բարձր չափով փոխհատուցում վճարելու համար։ «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակի» ղեկավարը Թադևոսյանից պահանջել է 180 հազար դոլար հետ վճարել իրեն, այլապես կարող է պետական միջոցների յուրացման համար քրեական պատասխանատվության ենթարկվել։ Թադևոսյանն այս պահանջը կատարել է, իսկ հետո քրգործը կարճվել է՝ փաստի բացակայության հիմքով։ Թադևոսյանը հետ է պահանջել գումարը, իսկ կառուցապատման ներդրումային գրասենյակը հրաժարվել է հետ վճարելուց, որից հետո սկսվել է երկարատև դատական պրոցես։ Սպառելով ներպետական ատյանները՝ Թադևոսյանն իր պահանջի կատարմանն է հասնել ՄԻԵԴ-ով 2019-ին։ 
 
«Վարդանյանն ընդդեմ Հայաստանի» գործով կառավարությունը 2019 թ. հայցվորին ավելի քան 1.6 միլիոն եվրո փոխհատուցեց։ Բուզանդի փողոցում հայցվորն ունեցել էր 395 քմ տուն՝ 1385 քմ մակերեսով հողամասի վրա։ Հողի համար հայցվորը որևէ փոխհատուցում գրասենյակի կողմից չէր ստացել, իսկ տան փոխհատուցումը շուկայականից շատ ավելի ցածր գնով էր եղել։ Վարդանյանի իրավունքների խախտումը ՄԻԵԴ-ը ֆիքսել էր դեռ 2016-ին, ապա եկել էր վնասի փոխհատուցման ճգրտման փուլը։ Կառավարությունն առաջարկել էր 894 հազար եվրո փոխհատուցմամբ ավարտել վեճը, սակայն հայցվորն իրականացնելով լրացուցիչ հաշվարկներ՝ պահանջել էր շատ ավելի մեծ գումար։ Ի վերջո, ՄԻԵԴ-ը վճռել է պարտավորեցնել ՀՀ-ին 1.6 միլիոն եվրո վճարել Վարդանյանին։ 
 
Նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանը, որը եղել է ԲՀԿ խմբակցությունից, իր կնոջ հետ ևս գերակա շահի գործերով հասել է ՄԻԵԴ, և 2019-ին նրանք փոխհատուցում են ստացել 260 հազար եվրոյի չափ։ Հյուսիսային պողոտայի կառուցապատման հատվածում նրանք ունեցել են հողամաս և տուն, որը գնահատվել է 54.8 միլիոն դրամ։ Հակոբյանը չի համաձայնել այս փոխհատուցման չափին, իսկ  «Երևանի կառուցապատման ներդրումային գրասենյակը» որոշել է դատարանով պարտավորեցնել Հակոբյանին համաձայնել այս փոխհատուցման չափին ու ստորագրել համաձայնագիրը։ Հակոբյանը չի համաձայնել, գույքի վերագնահատում է կատարվել՝ գնահատելով այն 60.2 միլիոն դրամ։ Այդ գնին Հակոբյանն ու Ամիրխանյանը ևս չեն համաձայնել, սակայն 2006-ի դեկտեմբերին անշարժ գույքն անցել է Կառուցապատման ներդրումային գրասենյակին։ ՄԻԵԴ-ը 2019-ին որոշել է  պարտավորեցնել Հայաստանին փոխհատուցելու Վերսանդ Հակոբյանին 260 հազար եվրոյի չափով։ 
 
«Խաչատուրյանն ընդդեմ Հայաստանի» գործով ևս անցյալ տարի վճիռ կայացվեց Հայաստանի դեմ՝ հօգուտ հայցվորի գանձել 68 հազար եվրո։ Խաչատուրյանին ու իր դուստրերին երկու բնակարան էր պատկանել Բուզանդի բազմաբնակարանային շենքերից մեկում՝ 42 և 47 քառակուսի մետր մակերեսով։ Դատարանի վճռով այդ բնակարաններն անցել էին մի անհատ սեփականատիրոջ, իսկ Խաչատուրյանները նվազ փոխհատուցում էին ստացել։ 
 
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից «Լուրերին» հայտնել են՝ ՄԻԵԴ վարույթում այժմ գտնվում են երեք այլ գործեր, որոնց վերաբերյալ Հայաստանի կառավարությունը ծանուցվել է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից նաև հայտնել են՝ դատաքննության փուլում գտնվող գործերով արդար փոխհատուցման չափ դեռևս չի նշվել։ 
 
2020 թ. դեկտեմբերին գրել էինք կառավարության մի ուշագրավ որոշման մասին՝  ՀՀ կառավարությունն ու քաղաքացի Լյուբով Փիլոյանը բարեկամական կարգավորման էին հասել գերակա շահով պայմանավորված սեփականության օտարման գործով։ Երևանի Աբովյան փողոցում գտնվող «Մանկական աշխարհի» անմիջապես հետնամասում գտնվող Փիլոյանի գույքն անցել էր Կառուցապատման ներդրումային գրասենյակին։ Երևանի քաղաքապետարանը Փիլոյանին տրամադրել էր 332 քմ տարածք՝ 99 տարի ժամկետով վարձակալության ու կառուցապատման իրավունքով։ Նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, սակայն, հրաժարվում էր հաստատել նոտարական գրանցումը, և Փիլոյանն ըստ էության փոխհատուցում չէր ստանում։ Փիլոյանին պատկանող տարածքը հետագայում անցնում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ընկերությանը։ Փիլոյանը դիմում է ՄԻԵԴ, և կառավարությունը, հաշվի առնելով փոխհատուցման հնարավոր հսկա չափը, որոշում է հաշտության հասնել։ Դեկտեմբերի 17-ին կառավարությունը որոշում է Արամի 38 հասցեում 332 քմ տարածքը կադաստրային արժեքով՝ մոտ 20 միլիոն դրամով օտարել Լյուբով Փիլոյանին։ 
 
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնեցին՝ բարեկամական կարգավորման այլ դեպքերի մասին չեն կարող տեղեկություններ տրամադրել, քանի որ այդ գործընթացը կոնֆիդենցիալ է։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ447
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել 16:5526 Հնվ, 2021 Քաղաքապետարանն Արկադի Համբարձումյանին չի թույլատրում ևս 3 տուն կառուցել Հետաքննություն
  • Հանքերի իրական տերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին. ՏՄՊՊՀ 18:3122 Հնվ, 2021 Հանքերի իրական տերերի բացահայտման գործընթացը չի ծառայել նպատակին. ՏՄՊՊՀ Հասարակություն
  • Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը 19:2228 Դեկ, 2020 Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը դատարանում հաղթել է ֆինանսների նախարարությանը Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռիալտոյի կամուրջը՝ Վարպետի տուն-թանգարանի այգում 01:2106 Հնս, 2026
  • Իսրայելն Ադրբեջանում ուժեր է տեղակայել Իրանի դեմ պատերազմի ընթացքում. CNN 01:0606 Հնս, 2026
  • Վերջին 5 ամսում Հայաստանից շուրջ 800 հազար դոլար է ծախսվել Meta-ում քաղաքական գովազդի վրա 00:5706 Հնս, 2026
  • Հարավամերիկյան ցեցի դեմ պայքար. դասընթաց լոլիկ աճեցնողների համար 00:5006 Հնս, 2026
  • ՌԴ հայերի միությունը ФСБ-ի համակարգմամբ միջամտում է ընտրություններին. թեկնածուներից մեկը Թաթոյանն է 00:4606 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը 00:3406 Հնս, 2026
  • Կանանց զբաղվածության ծրագիր՝ ՀՀ 4 մարզում 00:3006 Հնս, 2026
  • Ընտրակաշառք տալու համար կալանավորվել է Գալուստ Սահակյանի որդին 00:2606 Հնս, 2026
  • ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին․ ՆԳՆ 00:1406 Հնս, 2026
  • Քվեարկության օրը գնացե՛ք ընտրատեղամասեր՝ առաջնորդվելով բացառապես ձեր խղճի, ազատ կամքի և համոզմունքների թելադրանքով․ ՀՀ նախագահ 00:0906 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը կալանավորվեց մեկ ամսով 00:0006 Հնս, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ը կողմ է բոլորին 23:5405 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն հիշեցնում է․ նախընտրական քարոզչությունն ավարտվում է հունիսի 5-ի կեսգիշերին 23:5105 Հնս, 2026
  • Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվելուն, ելույթներ ունենալուն. Քոչարյանն ամփոփեց քարոզարշավը 23:4505 Հնս, 2026
  • «Ո՞վ ա տենց բան տեսած եղել, որ մենք ընտրակաշառք բաժանենք». Ծառուկյանն անդրադառնում է մեղադրանքներին 23:3905 Հնս, 2026
  • Քվեարկեք իրական արևմտյան արժեքներ կրող «Հանրապետություն» կուսակցության օգտին. Արամ Սարգսյան 23:3005 Հնս, 2026
  • Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն 23:2505 Հնս, 2026
  • Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթը կմեկնարկի կոմպոզիտորի ծննդյան օրը 23:1805 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն կքննարկի «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուին անձեռնմխելիությունից զրկելու հարցը 23:0105 Հնս, 2026
  • Մասամբ այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան 22:5905 Հնս, 2026
  • Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 22:4505 Հնս, 2026
  • Գորիկ Հակոբյանը կեղծ փաստաթղթով արդարացրել է 2008-ի մարտի 1-ին ցուցարարների դեմ ուժի կիրառումը 22:4505 Հնս, 2026
  • ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը 22:2705 Հնս, 2026
  • Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է 22:1105 Հնս, 2026
  • Փաշինյանը Ռուսաստանից եկածներին և Ղարաբաղից տեղահանվածներին կոչ է արել տեր կանգնել պետությանը 21:5405 Հնս, 2026
  • Սամվել Կարապետյանի գնահատմամբ իրենք հաղթողի վարկանիշ ունեն 21:1505 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 |«Կարևորը՝ 4 ուժերն անցնեն»․ուշագրավ մանրամասներ ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից 21:0005 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել ԶԱԷԿ-ի շրջանում հրադադարի շուրջ՝ վերանորոգման նպատակով 20:4705 Հնս, 2026
  • Լույսերի տաճարը. «Զվարթնոց»-ը լուսավորության նոր համակարգ ունի 20:3405 Հնս, 2026
  • Դատապարտյալների իրավունքների մասին քննարկում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 20:2705 Հնս, 2026
  • Ռումինիայի Կոնստանցա քաղաքի նավահանգստում պայթել է ռազմածովային անօդաչու մոտորանավակ 20:2005 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.06.2026 20:1605 Հնս, 2026
  • Իրանի օրենսդիրները խնդրում են Խամենեիին թույլատրել ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը. Asriran 20:1205 Հնս, 2026
  • Տե՛ր կանգնիր խաղաղությանը.եզրափակիչ հանրահավաք | ՈՒՂԻՂ 20:0905 Հնս, 2026
  • Ֆիզիկական անձինք այսուհետ կարող են հայտարարագիրը ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով 20:0705 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով 20:0205 Հնս, 2026
  • Արտահանման առաջարկներ՝ բիզնեսին 19:5605 Հնս, 2026
  • Քրեական ոստիկանները բացահայտել են ավազակությունը, հայտնաբերել կատարողներին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 19:5005 Հնս, 2026
  • «Լուսավոր Հայաստանը» լինելու է խորհրդարանում, բայց չի ձևավորելու իշխանություն. Էդմոն Մարուքյան 19:4305 Հնս, 2026
  • Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը 19:3605 Հնս, 2026
  • Բարձր օղակները շատ են վերցնում. «Ուժեղ Հայաստանի» որոշ կողմնակիցներ դժգոհ են ընտրակաշառքի չափից 19:3005 Հնս, 2026
  • Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը 19:2405 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը 19:1805 Հնս, 2026
  • Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ 19:1405 Հնս, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 19:0605 Հնս, 2026
  • Ռուսաստանահայերը չեն կարող ընտրել Սամվել Կարապետյանին, որի համար եկել են ՌԴ-ից. փորձագետ 18:5905 Հնս, 2026
  • ՆԳՆ-ն արձագանքել է անծանոթ անձանց հաշվառումների վերաբերյալ ահազանգերին 18:5405 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարին է ներկայացրել ընտրական բարեփոխումները 18:4705 Հնս, 2026
  • Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և 4 աշխատակիցների նկատմամբ 18:4105 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Արարատ Միրզոյան 18:3505 Հնս, 2026
  • Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան զորքեր է ուղարկել. CNN 18:3305 Հնս, 2026
  • Քննարկվել է Մեղրու և Բագրատաշենի ցամաքային անցակետերի վերակառուցման և տեխնիկական արդիականացման ծրագրերի ընթացքը 18:2505 Հնս, 2026
  • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաներման հրամանագիր է ստորագրել 18:1805 Հնս, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին կասեցնելու պահանջով 18:1205 Հնս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ՌԱԿ ներկայացուցիչների հետ անդրադարձել է նախընտրական մթնոլորտին 18:0705 Հնս, 2026
  • Ապատեղեկատվություն է. Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը պարզաբանում է տարածվող լուրերը 18:0105 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն կմերժի Գերմանիային Tomahawk հրթիռների մատակարարումը՝ Ռուսաստանի պատճառով. Politico 17:5505 Հնս, 2026
  • Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր 17:4205 Հնս, 2026
  • ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն 87-67 և 84-22 թեժ գծերը 17:3705 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար. ՀՀ նախագահը՝ Եվրախորհրդի դիտորդական առաքելության ղեկավարին 17:2305 Հնս, 2026
  • Հայաստանը՝ արհեստական բանականության համաշխարհային հանգույց. Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ կենտրոնը Հայաստանը կդասի աշխարհի առաջատար հինգ երկրների շարքին 17:1905 Հնս, 2026
  • Բացահայտվել և կանխվել է ընտրակաշառքի այնպիսի սխեմա, որում ներգրավված են եղել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ. Հակակոռուպցիոն կոմիտե 17:1205 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «Դաժե մի ոտ չեմ դնի առանց ինձ ռուսը ասելու». Վարդան Ղուկասյանին առնչվող ձայնագրություն 17:0005 Հնս, 2026
  • «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի 3 ամսում 2 մլրդ 23 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4905 Հնս, 2026
  • ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չհնչած հայտարարությունը 16:3405 Հնս, 2026
  • Ռուսաստանի կորուստների 63%-ը զոհվածներ են. Զելենսկի 16:2705 Հնս, 2026
  • Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ 16:1105 Հնս, 2026
  • Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան 16:0505 Հնս, 2026
  • Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները 15:5205 Հնս, 2026
  • Արամ Սարգսյանը կդիմի ԿԸՀ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով 15:4105 Հնս, 2026
  • Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր 15:3805 Հնս, 2026
  • Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը 15:2805 Հնս, 2026
  • Ազովի ծովում բեռնատար նավերի վրա դրոնների հարձակումից ադրբեջանցիներ են զոհվել 15:1505 Հնս, 2026
  • 50-100 հազար դրամ՝ քվեի համար. «Հայաստան» դաշինքն ընտրակաշառք է բաժանել 15:0305 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ձերբակալություններ և կալանավորումներ. նոր բացահայտումներ ընտրակաշառքի գործով 15:0005 Հնս, 2026
  • Պուտինը՝ Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասին 14:5205 Հնս, 2026
  • 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը 14:4105 Հնս, 2026
  • Տեղի է ունեցել սպանություն, Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը հերքվել է. ՔԿ 14:3305 Հնս, 2026
  • Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել 14:1705 Հնս, 2026
  • Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը 14:0305 Հնս, 2026
  • Առաջիկա օրերին հանրապետությունում կպահպանվի փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:4805 Հնս, 2026
  • Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար 13:3505 Հնս, 2026
  • Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար 13:2605 Հնս, 2026
  • «Հըզբոլլահ»-ը մերժում է Լիբանանում հրադադարի մասին նոր համաձայնությունը 13:1505 Հնս, 2026
  • «Ինձ մի հատ ենթաշտաբի փող են տալիս՝ 2 միլիոն». ընտրակաշառքի գործով նոր գաղտնալսում 13:0005 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | «Օրը մի 5000 կտա ինձ». «Հայաստան» դաշինքին առնչվող նոր ձայնագրություն | 05.06.2026 13:0005 Հնս, 2026
  • ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 12:5105 Հնս, 2026
  • Ղրիմում դադարեցվել է բենզինի ազատ վաճառքը 12:3705 Հնս, 2026
  • Ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը 12:2005 Հնս, 2026
  • ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները 12:1705 Հնս, 2026
  • ՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա 12:0205 Հնս, 2026
  • Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ 11:5905 Հնս, 2026
  • Դատախազությունը «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով պետական շահերի հայց է ներկայացրել դատարան 11:4505 Հնս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:2505 Հնս, 2026
  • Ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում․ փաստերն ընդդեմ պոպուլիզմի 11:0805 Հնս, 2026
  • Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 10:5405 Հնս, 2026
  • Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց 10:4705 Հնս, 2026
  • Դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 10:3305 Հնս, 2026
  • Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը ձերբակալվել է 10:1905 Հնս, 2026
  • Արմեն Աշոտյանը ձերբակալվել է 10:1205 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015