• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
15-ամյա դատական պայքար. Կառավարությունը հողամաս կտրամադրի գերակա շահից տուժած բնակչին
Հասարակություն
19:3723 Դեկ, 2020

15-ամյա դատական պայքար. Կառավարությունը հողամաս կտրամադրի գերակա շահից տուժած բնակչին

Դեկտեմբերի 17-ին Կառավարությունն ընդունեց մի որոշում, որն առնչվում էր Երևանի կենտրոնի կառուցապատման ընթացքում թույլ տրված իրավախախտումների հետ։ Կառավարությունը որոշել է Արամի փողոցում գտնվող մի  հողատարածք ուղղակի վաճառքով օտարել քաղաքացի Լյուբով Փիլոյանին։ Վերջինս Արամի 38 հասցեում գտնվող իր անշարժ գույքից զրկվել էր «Երևանի կենտրոնի կառուցապատման և ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» միջև կնքված համաձայնությունից հետո։ Փիլոյանը զրկվել էր իր տարածքից, և նրան նույն հասցեում կառուցապատման իրավունքով տրամադրվել էր 332 քառակուսի մետր հողամաս, կնքվել հողամասի վարձակալության պայմանագիր, որը, սակայն, նոտարական վավերացման չի ենթարկվել: Հետագայում հողամասը վաճառվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անվան հետ կապվող «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին։ Մոտ 15 տարի տևած դատական քաշքշուկը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ու վերջերս Կառավարությունը Փիլոյանին առաջարկել է բարեկամական կարգավորման գնալ։ 
 
Կառավարությունը նշել է, որ նպատակ ունեն կանխելու «Փիլոյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանի կողմից խախտում արձանագրող վճռի կայացումը, որը կարող է բերել Փիլոյանից վերցված գույքի առավել մեծ չափերի փոխհատուցման։ Կառավարությունն առաջարկել է Լյուբով Փիլոյանին 2005-ի կադաստրային արժեքով նրան օտարել Արամի 38 հասցեում գտնվող այդ հողամասը: Այն գտնվում է Երևանի Աբովյան փողոցի «Մանկական աշխարհ» հանրախանութի հետնամասում։ Փիլոյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել «Լուրեր»-ին այս գործի հետ կապված։ 
 
Արա Աբրահամյանի բիզնես շահերը՝ որպես պետական կարիք
 
«2005-ին վստահորդիս՝ Լյուբով Փիլոյանի սեփականությունը պետական կարիքների համար վերցնելու գործընթաց է ձեռնարկվել, այն ժամանակ «Երևանի կառուցապատման ու ներդրումային ծրագրերի գրասենյակն» էր դա անում։ «Մանկական աշխարհի» անմիջապես հետևում էր։ Փոխհատուցման հարցով Վերաքննիչ դատարանում Փիլոյանի հետ կնքվել է հաշտություն, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը նրան պիտի տրամադրեր իր տան հարակից հողամասը՝ 99 տարի ժամկետով, գնման նախապատվությամբ ու կառուցապատման իրավունքով։ Վճիռը պիտի կատարվեր, բայց նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը հրաժարվեց նոտարական գրանցում հաստատելուց։ Իրենք երկար ժամանակ գաղտնի էին պահում, բայց 2011-ին պարզվեց, որ այդ հողամասը ուղղակի վաճառքով օտարել է «Սոգլասիե Արմենիա»-ին»,- գործի նախապատմությունն է ներկայացնում Փիլոյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը։ Դրանից հետո Վարչական դատարանում հայցվորը պահանջում է պարտավորեցնել ԴԱՀԿ-ին՝ կատարել Վերաքննիչ դատարանի վճիռն ու հողամասը հատկացնել Լյուբով Փիլոյանին։ Գրիգորյանի խոսքով՝ 2008-ին հողամասը, որ պիտի պատկաներ Փիլոյանին, վաճառվում է «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ին, որին պատկանում է նաև «Մանկական աշխարհի» հուշարձան-շենքը. «Պետական կարիքների անվան տակ նկատի են ունեցել Արա Աբրահամյանի ընկերության բիզնես շահերը»,- հայտարարում է փաստաբանը։ Ստիպված մեկ այլ հայցով ևս դիմում են Վարչական դատարան՝ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ու «Սոգլասիե Արմենիա»-ի միջև գործարքն անվավեր ճանաչելու պահանջով, 2014-ին Վարչական վերաքննիչ դատարանը Լյուբով Փիլոյանի օգտին է վճիռ կայացնում, անվավեր ճանաչելով գործարքը։ Քաղաքապետն ու «Սոգլասիե Արմենիան» Վճռաբեկ դատարանում, սակայն, կարողանում են հասնել հաջողության, և գործարքը շարունակում է ուժի մեջ մնալ։ 
 
«2015-ին ներպետական բոլոր ատյանները սպառված էին, ու դիմել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Միաժամանակ Սահմանադրական դատարան էինք դիմել։ ՄԻԵԴ-ից պահանջում էինք, որ ճանաչվի Լյուբով Փիլոյանի արդար դատաքննության իրավունքի խախտման փաստն ու սեփականության իրավունքի խախտման փաստը՝ Փիլոյանից, փաստորեն, գույք են վերցրել, բայց փոխհատուցում չեն տվել»,- նշեց Գրիգորյանը։ Նա հայտնում է՝ ՍԴ դիմելուց հետո, հաշվի առնելով գործի պատճառաբանական մասը, Վարչական վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է գրանցել Լյուբով Փիլոյանի իրավունքներն այդ հողամասին, սակայն 2 տարի Կադաստրի կոմիտեն նշված գրանցումը չի իրականացրել։ 
 
«Երկու տարի մենք դիմել էինք, բայց կադաստրը անընդհատ գրանցման վարույթը կասեցնում էր։ Եվրոպական դատարանում այս տարի կոմունիկացվեց հայցը, վստահորդիս իրավունքները երկու տարի է՝ չեն գրանցվում, հողամասը չեն տալիս։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի հետ բովանդակային քննարկումներ եղան, ու համաձայնության եկանք»,- նշում է Գրիգորյանը՝ շեշտելով, որ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ իրենց գանգատից կհրաժարվեն։ Կառավարությունը հողամասը օտարելու է Լյուբով Փիլոյանին։   
 
Լյուբով Փիլոյանն անգլերենի երկարամյա ուսուցչուհի է։ Արամի փողոցում գտնվող իր տունը նա ժառանգություն էր ստացել ծնողներից։ Քաղաքապետարանը 1 քառակուսի մետրի կադաստրային գինը 2005-ի դրությամբ գնահատել է 60.000 դրամ, ինչը նշանակում է, որ հողամասը Փիլոյանին կօտարվի մոտ 20 միլիոն դրամով։ 
 
«Սոգլասիե-Արմենիա». Աբրահամյանների ընկերությունը
 
 
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Սոգլասիե-Արմենիա»-ի միակ մասնակիցը «Սոգլասիե» ՓԲԸ-ն է, որը գրանցված է Մոսկվայում ու պատկանում է Արա Աբրահամյանին։ «Սոգլասիե»-ն ներդրումային խոշոր ընկերություն է։ «Սոգլասիե-Արմենիա»-ում  բաժնեմաս է ունեցել նաև Աբրահամյանի եղբայրը՝ Սերյոժա Աբրահամյանը, որը 2003-2007 թթ. եղել է անկուսակցական պատգամավոր, իսկ 2007-ին պատգամավոր դարձավ ՕԵԿ-ից: Արա Աբրահամյանի մյուս եղբայրները՝ Գագիկ և Արմեն Աբրահամյանները ևս, եղել են պատգամավորներ: «Սոգլասիե-Արմենիա»-ն հիմնվել է 2001-ին, զբաղվում է կապիտալ շինարարությամբ ու վերանորոգմամբ, անշարժ գույքի գործառնություններով, մեծածախ առևտրով։ Կանոնադրական կապիտալը մոտ 501 միլիոն դրամ է։
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ247
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները 12:2023 Դեկ, 2020 Կառավարությունը հաստատել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները Հասարակություն
  • ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել 14:5422 Դեկ, 2020 ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից մինչև դեկտեմբերի 28-ը ռազմագերիների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հասարակություն
  • Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել 18:2617 Դեկ, 2020 Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի ճանապարհներին ավելի քան 100 մարդու կյանք է փրկվել․ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են 17:4811 Սեպ, 2026
  • Շրջանառության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 35-ամյակին նվիրված հուշադրամ 17:3911 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը Հայաստանում Պակիստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացման հեռանկարները 17:2811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 17:2111 Սեպ, 2026
  • Ես հրաժարական կտամ մինչև սեպտեմբերի վերջ. Վուչիչ 17:1311 Սեպ, 2026
  • Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով 17:0611 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Խաղողը կմթերվի ամբողջ ծավալով․ ինչ աջակցություն է առաջարկում Կառավարությունը 17:0011 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը 16:5811 Սեպ, 2026
  • Կբարձրանա խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողության արդյունավետությունը 16:5111 Սեպ, 2026
  • Պետական-իրավական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Կառավարության անդամի երդման տեքստում փոփոխություն կատարելու նախագծին 16:4411 Սեպ, 2026
  • Սպիտակ տունը մեկնաբանել է յուրաքանչյուր չափահաս քաղաքացու 5000 դոլար վճարելու վերաբերյալ Թրամփի հայտարարությունը 16:3811 Սեպ, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման նախագծին 16:3011 Սեպ, 2026
  • Ջրալցվել է Վանաձոր քաղաքի շենքերից մեկի նկուղը. օգնության են հասել փրկարարները 16:2111 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր 16:1311 Սեպ, 2026
  • ՑԱՀԱԼ-ն ավարտել է Լիբանանի հարավում անվտանգության գոտու ստեղծումը 16:0611 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը հանդիպել է պողպատե ամրանների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ 15:5811 Սեպ, 2026
  • Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի հիմնանորոգումն ավարտվում է 15:4611 Սեպ, 2026
  • ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն 15:3311 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները Ողջաբերդ գյուղի բնակչի տանը ապօրինի զենք-զինամթերք և կանեփի թփեր են հայտնաբերել 15:1911 Սեպ, 2026
  • Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ 15:0511 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Անկլավների մասով այս պահի դրությամբ չկա ու չի եղել պայմանավորվածություն. վարչապետ 15:0011 Սեպ, 2026
  • Կստեղծվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգ․ ԿԳՄՍՆ 14:5411 Սեպ, 2026
  • CRRC-Armenia հետազոտական հիմնադրամը առաջին անգամ իրականացրել է Հայաստանում խտրականության վերաբերյալ համապետական ուսումնասիրություն 14:4111 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 14:3111 Սեպ, 2026
  • Հովհաննես Հովհաննիսյանը ընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում 14:2011 Սեպ, 2026
  • Փաշինյանը՝ թիմում Հայկ Սարգսյանի հետ հարաբերությունները լարվելու պատճառների մասին 14:1111 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել լեհ-ուկրաինական սահմանի անցակետերին. Տուսկ 13:5111 Սեպ, 2026
  • Արտոնյալներ չեն լինելու, չկան, եթե ցույց տաք՝ ով է արտոնյալը, հիմնավորեք, կլինեն հետևանքներ. Փաշինյան 13:4211 Սեպ, 2026
  • Վաղինակ Վարդանովն ընտրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 13:3211 Սեպ, 2026
  • «Մասրիկ» լիմոնադի երեք արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն 13:2511 Սեպ, 2026
  • Հայաստանում մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների գործերը պատշաճ չեն քննվում. Փաշինյան 13:1611 Սեպ, 2026
  • PISA հետազոտությամբ արձանագրած խնդիրների լուծմանն են ուղղված վերջին տարիների կրթական բարեփոխումները. Ժաննա Անդրեասյան 13:1011 Սեպ, 2026
  • Հայաստանը Սփյուռքի մենթորը չպիտի լինի և չի կարող լինել, Սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել. Փաշինյան 13:0411 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք պատկերացնում ենք մեր անելիքը բոլոր սցենարներով. վարչապետը՝ գազի սակագնի մասին 13:0011 Սեպ, 2026
  • Ագարակ-Մեղրի խաչմերուկի լցակայանում խախտումներ են հայտնաբերվել․ բենզինի վառելիքաբաշխիչ աշտարակի աշխատանքը կասեցվել է 12:5711 Սեպ, 2026
  • Թանկանա-չթանկանա, ինչ էլ լինի, դիվերսիֆիկացնելու ենք. Փաշինյանը՝ գազի սակագնի մասին 12:4611 Սեպ, 2026
  • Հաջորդ շաբաթ Հռոմում տեղի կունենա Իսրայել-Լիբանան բանակցությունների նոր փուլը. KAN 12:3711 Սեպ, 2026
  • Դանակահարություն Երևանում. ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճառած անձին 12:2911 Սեպ, 2026
  • Խաղողի մթերման նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսվարողներին կտրամադրվի մինչև 50 տոկոսի չափով բյուջետային երաշխիք 12:2111 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1511 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Շվեյցարիայի Ազգային տոնին նվիրված ընդունելությանը 12:1411 Սեպ, 2026
  • Պետք է հարգել Եմենի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Իրանի ԱԳՆ 12:0411 Սեպ, 2026
  • Դպրոցների ավերակների վրա փորձում ենք հանրակրթության համակարգ ձևավորել. Փաշինյանը՝ PISA-ի հետազոտության մասին 11:5711 Սեպ, 2026
  • Իրանը միջուկային զենք չի ունենա. Թրամփ 11:4911 Սեպ, 2026
  • Ամեն ինչ հիանալի անցավ․ Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողը կիսվել է տպավորություններով 11:4311 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3811 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Շավքաթ Միրզիյոևը քննարկել են Հայաստան-Ուզբեկստան առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր 11:3011 Սեպ, 2026
  • Հանրային սննդի և զվարճանքների կազմակերպման ոլորտում բացահայտվել է շուրջ 553 մլն դրամի թերհայտարարագրված շրջանառություն 11:2611 Սեպ, 2026
  • 1 մլրդ 98 մլն դրամ կուղղվի նոր կառուցվող և հիմնանորոգվող դպրոցներ տանող ճանապարհների շինարարությանը 11:2511 Սեպ, 2026
  • ՀՀ քննչական կոմիտեի և ՉԺՀ հանրային անվտանգության նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 11:1711 Սեպ, 2026
  • Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի հետ քննարկել է քրեական գործերով միջազգային համագործակցությունը 11:1511 Սեպ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0011 Սեպ, 2026
  • Հայաստանն Իրաքյան Քուրդիստանի հետ քննարկել է առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները 10:3911 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցության զարգացման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հարցերը 10:2911 Սեպ, 2026
  • Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը 10:1911 Սեպ, 2026
  • ՊԵԿ պատվիրակությունը Ուզբեկստանում մասնակցել է ՀՄԿ 7-րդ համաշխարհային շնագիտական ֆորումին․ հուշագիր է ստորագրվել 10:1311 Սեպ, 2026
  • ԱԹՍ հարձակում՝ Սարատովի «Օզոն»-ի լոգիստիկ կենտրոնում․ հրդեհ է բռնկվել, աշխատակիցները տարհանվել են 10:1011 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Սովորողների 90 տոկոսը դպրոցը համարում է անվտանգ միջավայր. հետազոտություն | 11.09.2026 10:0011 Սեպ, 2026
  • COP17-ին ընդառաջ քննարկվել են միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները 09:5511 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը 09:4911 Սեպ, 2026
  • Նորոգվում է Ախուրյան-Կառնուտ-Բասեն-Ջրառատ ավտոճանապարհը 09:4211 Սեպ, 2026
  • Հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի տանիքում 09:2911 Սեպ, 2026
  • Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը 09:2011 Սեպ, 2026
  • Պուտինը եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան 09:1011 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 08:5211 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015