ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Չկա նման հանդիպում»,- ասել են վարչությունից:
Լրատվամիջոցներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ոստիկանության պաշտոնյաների հետ: