• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով. Թրամփ. «Հարևաններ» Իրանի յուրաքանչյուր հարվածին մենք... 19:54
«Ոսկե ծիրան 2026». ինչ է սպասվում «Ոսկե ծիրան 2026». ինչ... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5725 Փտր, 2021

Վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակի հավաքի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում, որում հանդես է եկել ելույթով:

Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ.

«Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Նախ մեկ րոպե լռությամբ և խոնարհումով մեր բոլոր հերոսների, մեր բոլոր նահատակների, մեր բոլոր զոհված զինվորների, սպաների հիշատակին հարգանքի տուրք մատուցենք:

Որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին. զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը:

Հաջորդը՝ ի՞նչ է տեղի ունեցել այսօր: Այո՛, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։ Եվ այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է, և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում:

Բայց ես ուզում եմ նաև ասել, որ մեր բանակը մեր բանակն է, մեր սիրելի, մեր կողմից պաշտելի: Եվ ես համոզված եմ, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունն ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո: Ես ուզում եմ էլի ասել, իմ ասելիքն իրենց մեկն է՝ պարոնա՜յք, զբաղվում եք Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Դուք պիտի իրականացնեք ձեր գործը: Բանակը չի կարող հետ նայել, բանակը չի կարող թիկունքին նայել, բանակը չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսի մեջ։ Բանակը պիտի ենթարկվի, միայն ու միայն ենթարկվի ժողովրդին և ժողովրդի ընտրած քաղաքական իշխանությանը:

Նա, ով այս տրամաբանությունից դուրս է գործում, գործում է ընդդեմ ժողովրդի, գործում է ընդդեմ պետության, գործում է ընդդեմ օրինականության, գործում է ընդդեմ Հայաստանի անվտանգության: Եվ ես պահանջում եմ, որ նույնիսկ այն բարձրաստիճան սպաները, որ լքել են իրենց ծառայության վայրերը՝ հենց հիմա վերադարձեք և ապահովեք երկրի անվտանգությունը: Սա է մեր հստակ պահանջը:

Բայց ես ուզում եմ նորից խոսել և հիշեցնել՝ ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել 2018 թվականից հետո Կառավարություն և զինված ուժեր հարաբերություններում: Մեր կառավարությունը ոչ մի բան չի խնայել Զինված ուժերի համար: Մեկ տարվա ընթացքում՝ 2019 թվականին, մենք 50 մլրդ դրամով ավելացրել ենք ռազմական ծախսերը, պաշտպանական բյուջեն: Մենք ավելացրել ենք բոլոր սպաների, բոլոր շարքայինների, բոլոր պայմանագրայինների աշխատավարձերը: Եվ մենք դա արել ենք, որպեսզի ասենք, որ մենք բարձր ենք գնահատում մեր բանակի ծառայությունը, որ նրանք ունեն մեր ժողովրդի առաջ:

Բայց, այո՛, պետք է չթաքցնել, որ, ցավոք սրտի, բանակում այն իշխանությունը, որը երկար տարիներ բանակի հաշվին հարստացել է, դեռևս ունի մի քանի կամակատարներ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, և այդ կամակատարները պետք է հեռանան։ Անմիջապես: Ի՞նչ է տեղի ունեցել. նրանք հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ: Իսկ ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ: Ահա ես տեսնում եմ առաջին շարքում զոհված զինծառայողներ հարազատների…։ Չեմ ուզում քաղաքականացնել:

Հիմա ասեմ՝ որն է դավաճանությունը. 17 կուսակցություն կոչված ֆորմատի, այսպես կոչված, վարչապետի թեկնածուն ասում է՝ ես դեռ հոկտեմբերին զանգում էի բանակին, ասում էի՝ իշխանությունը վերցրեք: Նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ կոչ են արել կռվել սեփական ժողովրդի դեմ: Սա է տեղի ունեցել:

Հայաստանում ժողովրդի իշխանությունը չի կարող դրվել կասկածի տակ ոչ մի րոպե: Ինչո՞ւ է այսօր այստեղ ժողովուրդը կանգնած։ Որովհետև գիտի, թե ովքեր են բանակի և զինվորի հաշվին հարստացածները, այդ հրապարակներում հոխորտացողները, միլիոնավոր դոլարների դղյակատերերը: Այդ ո՞ւմ մասին են խոսում, այդ ո՞ւմ են մեղադրում դավաճանության մեջ։ Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում:

Բայց սա չի նշանակում, թե ես փորձում եմ իմ որևէ պարտավորություն կամ պատասխանատվություն դնել ուրիշի վրա: Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն ասում է, որպես հպարտության նշան, որ ինքը համաձայնվել է - դրանից առաջ էլ է ասել - 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք այնտեղ, որ խոստովանում եք հրապարակային, որ այդ պայմաններն ընդունել եք և համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ: Բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա, ստորագրի այդ թուղթը, մենք բերել ենք, գնա, ստորագրի այդ թուղթը: Խոստովանեիք ժողովրդի առաջ՝ այս կետին ենք հասցրել, որ պետք է ամեն ինչ հանձնեինք, մեզ էլ ասեիք՝ գնացեք, այդ թուղթն ստորագրեք:

Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք պաշտպանել մեր երկիրը, մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, և մենք հենվել ենք մեր բանակի վրա, մենք հավատացել ենք մեր բանակին: Մենք այսօր էլ ենք հավատում մեր բանակին, և համոզված եմ՝ սպայական կազմը, զինվորները, զինվորների ծնողները թույլ չեն տա, ժողովուրդը թույլ չի տա, որ բանակին ներքաշեն քաղաքական պրոցեսի մեջ:

Եվ իրավիճակի հանգուցալուծման մասին։ Ես ի՞նչ եմ մտածում՝ ի վերջո, ժողովուրդը, մենք բոլորս, այո՜, եկեք խոստովանենք՝ հետպատերազմական սթրեսի մեջ ենք, և ժողովուրդը հոգնել է այս շարունակական անկայունություններից: Երկրում պետք է ժողովրդի իշխանությունը կասկածի տակ չդրվի։ Երկիրը բռնության, ապօրինության, սադրանքների, քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու բոլոր փորձերը պետք է խստորեն կասեցվեն Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության և ժողովրդի կողմից:

Բայց, գիտեք ինչ, ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել, օրինակ՝ ձեզ մոտ հարց կծագի. ես պատերազմից հետո չե՞մ մտածել, որ պետք է հրաժարական տամ: Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ մտածել եմ, շատ եմ մտածել: Բայց ես մի բան եմ ասել՝ ես իմ կամքով, ինքնակամ չէ, որ դարձել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ժողովուրդն է որոշել, որ ես պետք է դառնամ Հայաստանի Հանրապետության վարչապետ, և ժողովուրդը պետք է իմ հեռացման հարցը որոշի:

Եվ մենք որոշեցինք, որ առաջարկենք խորհրդարանական ուժերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչի՞ համար էինք դա ուզում անել։ Ուզում էինք, որպեսզի ժողովուրդը, ի վերջո, կրկին վերահաստատի իր իշխանությունը՝ ոչ թե ինձ կամ մեզ ընտրելով, ում ուզում է ինքն ընտրի, դրանով վերահաստատի իր իշխանությունը: Բայց 17 ուժերը և խորհրդարանական ուժերը մերժեցին մեր այդ առաջարկը՝ ասելով, որ, ո՛չ, ժողովուրդը պետք է չորոշի, պետք է 17 կուսակցությունները կամ էլիտայի ներկայացուցիչները հավաքվեն և ժողովրդի փոխարեն որոշեն՝ ով պետք է լինի վարչապետ: Մենք ասացինք, որ դա թույլ չենք տալու:

Մենք կարող էին, այո՛, որոշել միանձնյա և գնալ ընտրություններ անելու։ Բայց այդ քաղաքական ուժերն ասում էին՝ ինչ լավ է ընտրություններ են անում, 2000 ընտրական տեղամաս, այդ ընտրական տեղամասերում, այսպես ասած, կներեք արտահայտությանս, դեբոշներ կանենք, առիթից կօգտվենք, ինչքան կարողանանք։ Այսինքն՝ մենք ուզում էինք, որ այդ ընտրությունները լինեն, դառնան կայունության հիմք, որ փակենք այս թեման: Ուղարկում եք ինձ, ժողովուրդ ջան՝ ուղարկեք, չեք ուղարկում՝ մի ուղարկեք, բայց լուծենք այս հարցը: Ով վեր է կենում՝ հրաժարական է պահանջում: Նորմալ է, թող պահանջեն, բայց ինձ ժողովուրդն է ընտրել, թող ժողովուրդն էլ իմ հրաժարականը պահանջի, ես գնամ իմ գործերին, թող ժողովուրդն ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի:

Ժողովուրդ, օրումեջ լուրեր են տարածում ամսի 9-ից, հիշո՞ւմ եք՝ վարչապետը փախչում է, վարչապետի ընտանիքը փախել է, վարչապետն ինքնաթիռը պատրաստել է, որ փախնի: Այսօր իմ ընտանիքի բոլոր անդամները, փոքրերից՝ Արփիից ու Շուշանից բացի, մյուսներն այստեղ են: Մենք չենք պատրաստվում, նույնիսկ ասում եմ, եթե ամենադաժան վճիռը մեր նկատմամբ կայացնեք, դուք դրա իրավունքն ունեք: Այնպես չէ, որ մենք չենք սխալվել, բայց իմ ամենամեծ սխալը եղել է այն, որ … Այո՛, ճիշտ եք ասում:

Բայց ես ուզում եմ բացատրել նաև՝ ինչո՞ւ է այդպես եղել։ Ոչ թե այն պատճառով, որ անխելք ենք եղել: Ժողովուրդ, երբ այս հրապարակում մենք հեղափոխություն ենք արել, ասել ենք, որ դա պետք է լինի սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդպես ենք ասել, և ասել ենք, որ բոլորը շանս պետք է ունենան։ Ոչ մեկի նկատմամբ վենդետա մենք չենք արել, բայց ով ինչպես կարողացել է, մեզ թիկունքից խփել է՝ դատավորները խփել են, պետական պաշտոնյաները խփել են, ով որտեղ կարողացել է, մեզ խփել է: Եվ պատերազմի ժամանակ էլ նրանք ամեն օր երազում էին մեր բոլորի պարտությունը, որ ամսի 9-ին մտնեն այս շենք և ժողովրդի իշխանությունը վերցնեն իրենց ձեռքը:

Մենք երազել ենք և ամեն ինչ արել ենք հաղթանակի համար։ Նրանք երազել են պարտության համար, որովհետև նրանք մտքում արդեն պարտվել էին, նրանք թղթի վրա արդեն պարտվել էին։ Դրա համար էլ մտնում էին զինվորների մեջ և ասում էին՝ այս հողերը ծախած են, ամբողջը պայմանավորված է, ինչո՞ւ եք կռվում, անիմաստ է կռիվը, փախեք, գլուխներդ ազատեք այստեղից: Այդ փախնողները եկան հրապարակ և գրոհեցին կառավարության շենքը: Այս է ճշմարտությունը, ժողովուրդ: Բայց իմ առաջարկն էլի ուժի մեջ է մնում՝ հիմա, խորհրդարանական ընտրությունների հետ կապված, էլի խորհրդարանական ուժերին ասում եմ և բոլոր ուժերին եմ ասում՝ եկեք իրար հետ օրը, ժամը որոշենք: Լավ, եկեք կոնսուլտացիաներ սկսենք այդ թեմայով։

Բայց հաջորդ քայլը՝ Զինված ուժերի հետ կապված այս իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Ես այսօր Հանրապետության նախագահի հետ հեռախոսազրույց եմ ունեցել և ասել եմ, որ, իմ կարծիքով, ինքը պարզապես իմ ներկայացրած որոշումը պետք է ստորագրի: Եթե Հանրապետության նախագահը միջնորդությունը չի ստորագրում, այսինքն ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը: Շատ պարզ ընտրություն է:

Եվ երկրորդ ընտրությունը հետևյալն է՝ Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան:

Հետևյալն է. Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա դա: Եվ քաղաքական ուժերը գալիս են խորհրդակցությունների, պետք է խորհրդակցություններ անել: (Հավաքի մասնակիցներն արձագանքում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությանը)։

Այսինքն՝ դե՞մ եք ընտրություններին ժողովուրդ։ Հիմա այս հարցն ինչպե՞ս լուծենք՝ ուրիշ հրապարակում էլ մեր եղբայրները պահանջում են հրաժարական։ Դե կամ իրենք պետք է մեզ համոզեն կամ մենք՝ իրենց։ Ուրիշ ճանապարհ չկա: Այդ էլ ասեմ՝ մենք Հայաստանում թշնամի, հակառակորդ չունենք, եկեք սա պայմանավորվենք: Բոլորը մեր եղբայրներն են ու քույրերն են, չի լինելու։ Ոմանք ուզում են բախում հրահրել, չի լինելու ոչ մի բախում, չի լինելու: Ես այն հրապարակում հավաքված ժողովրդի ցավը տանեմ՝ ձեր ցավն էլ տանեմ, իրենց ցավն էլ տանեմ, իրենք, ոչինչ, թող ինձ համարեն դավաճան։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ժողովրդի կամքը պետք է կատարվի, իշխանության փոփոխություն պետք է տեղի ունենա միայն ընտրությամբ։ Արտահերթ, հերթական՝ դա արդեն իրար հետ կորոշենք:

Հիմա այսօրվա ասելիքս՝ այստեղից ուզում էի նաև ձեր անունից տայի այդ հրամանը. առաջինը՝ Զինված ուժեր, զինվորներ, սպաներ, գեներալներ, խնդրում եմ, հրամայում եմ, պահանջում եմ, ակնկալում եմ՝ զբաղվեք ձեր ծառայությամբ։ Այս կողմի վրա չնայեք հանկարծ։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ ես որոշում եմ կայացրել, և որոշումը պետք է կյանքի կոչվի։ Ուրիշ տարբերակ չկա:

Հաջորդը՝ ես բոլոր քաղաքական ուժերին կոչ եմ անում դադարեցնել բոլոր ակցիաները, դադարեցնել անհնազանդության բոլոր դրսևորումները: Եկեք սկսենք խոսակցություն: Հիմա ես, ճիշտն ասած, ձեր անունից ուզում էի արտահերթ ընտրությունների առաջարկը թարմացնել, շատ լավ, որովհետև այդպես չի լինի՝ շարունակ հանրահավաք անեք, մենք էլ կանենք հանրահավաք, քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, կձերբակալենք ուղղակի օրենքով:

Հետևյալն ենք պայմանավորվում, ուրեմն արտահերթ ընտրությունների թեման ձեր կոչով հանում ենք, և ես ակնկալում եմ, էլի եմ ասում՝ կամ Հանրապետության նախագահն ստորագրի Գլխավոր շտաբի պետի ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը հայտարարի իր հրաժարականի մասին, բանակն իր գործերով անցնի, և քաղաքական ուժերի հետ, նույնիսկ ամենասուր քննադատության ենթարկող քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ կսկսեմ, թե ոնց ենք այս իրավիճակը հանգուցալուծում՝ իհարկե, հաշվի առնելով ձեր կարծիքը: Դուք չթողեցիք ես նախադասությունն ավարտեմ։ Չթողեցիք՝ չթողեցիք, չեմ ավարտում։ Եվ, հետևաբար, մեր կամքը, մեր միասնությունը, մեր վճռականությունը է, որ մենք ժողովրդի իշխանությունը կոռումպացված ռեժիմին չենք զիջելու, և, այո՛, թավիշին վերջ է դրվելու:

Ես գիտեի, որ դուք ամենաշատն այդ էիք ուզում լսել, գիտեի։ Բայց ի՞նչ է նշանակում թավիշին վերջ դնել։ Դա նշանակում է օրինականության հաստատում, օրինականության լիարժեք հաստատում: Եվ այսօր ժողովուրդն ինչո՞ւ է հավաքվել։ Որովհետև ժողովուրդը գիտի, որ այս պարտության պատճառը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունը, Զինված ուժերը և ժողովրդին թալանածներն են: Այսօր իրենք էլ գիտեն, որ դա է հիմնական ժողովրդի պահանջը, ուզում են ներշնչել, թե մենք էլ ենք կոռումպացված, թե մենք էլ ենք գող: Մենք մեր ձեռքերը կկտրենք, ժողովրդի կոպեկը չենք գողանա, ժողովրդի և հայրենիքի ունեցվածքը չենք գողանա, որովհետև դրանով մենք խաչ կքաշենք մեր գոյության իմաստի վրա:

Ուրեմն՝ վերջ թավիշին։ Հիմա այս ակցիան շարունակում ենք հետևյալ կերպ. մենք իրար հետ քաղաքով երթի ենք գնում և վճռականություն ենք ի ցույց դնում: Նախ, մենք մեր բանակի կողքին կանգնած ենք, և բանակն էլ մեր կողքին է կանգնած: Երկրորդ, ժողովուրդը գիտի՝ մենք ինչու ենք պարտվել, և ժողովուրդն այսօր մեկ ակնկալիք ունի։ Ես ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ այդ ակնկալիքը չեմ իրականացրել, որ անընդհատ ասում ենք՝ վերջ թավիշին, վերջ թավիշին, չենք անում։ Բայց այսօրվա մեր ակցիան եկավ-հասավ այդտեղ։ Ուրեմն հիմա վերջ թավիշին, այսօրվանից՝ վերջ թավիշին:

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ: Դուխով: Վերջ թավիշին: Ժողովրդին թալանածներն այլևս վերադառնալու ճանապարհ և հնարավորություն չունեն: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Եվ փառք մեր ընկած զինվորներին։ Մեր խոնարհումը բոլոր ընտանիքների առաջ։ Հույս ունեմ՝ նրանք մեզ կներեն։ Բայց որպեսզի նրանք մեզ ներեն, նրանք ուզում են, որ Հայաստանը լինի այնպիսի հայրենիք, որ մեր երեխաների, զավակների արյունը իզուր չհամարվի, և մենք պարտավոր ենք այդ պատգամը կատարել:
Եվ, ուրեմն,

կեցցե՜ ազատությունը,

կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՜ Արցախը,

կեցցե՜նք մենք և մեր երեխաները, որ պիտի ապրենք հզոր, ուժեղ, դուխով, հպարտ Հայաստանում:

Շնորհակալ եմ»:

Հավաքից հետո տեղի է ունեցել երթ:

Դիտումների քանակ174
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Վարչապետի համակիրների երթն ավարտվեց. Փաշինյանը ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել 18:4125 Փտր, 2021 Վարչապետի համակիրների երթն ավարտվեց. Փաշինյանը ընդդիմությանը կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել Քաղաքականություն
  • Հանրահավաքն ավարտվեց, վարչապետի գլխավորությամբ մեկնարկեց երթ 17:2425 Փտր, 2021 Հանրահավաքն ավարտվեց, վարչապետի գլխավորությամբ մեկնարկեց երթ Հասարակություն
  • Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմ առաջարկը ուժի մեջ է. վարչապետ 17:2325 Փտր, 2021 Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմ առաջարկը ուժի մեջ է. վարչապետ Քաղաքականություն
  • Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. վարչապետ 17:1125 Փտր, 2021 Այսօրվանից վե՛րջ թավիշին, ժողովրդին թալանածները այլևս վերադառնալու ճանապարհ չունեն. վարչապետ Հասարակություն
  • Երկար տարիներ բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, որոնք պետք է հեռանան. վարչապետ 17:0025 Փտր, 2021 Երկար տարիներ բանակի հաշվին հարստացած իշխանությունը դեռևս ունի մի քանի կամակատարներ ՀՀ ԶՈՒ-ում, որոնք պետք է հեռանան. վարչապետ Հասարակություն
  • Ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում. ՀՀ վարչապետ 16:4025 Փտր, 2021 Ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում. ՀՀ վարչապետ Հասարակություն
  • Վարչապետը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում | ՈՒՂԻՂ 16:1525 Փտր, 2021 Վարչապետը ելույթ է ունենում Հանրապետության հրապարակում | ՈՒՂԻՂ
  • Այս երթը նշանակում է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին. վարչապետ 14:3825 Փտր, 2021 Այս երթը նշանակում է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին. վարչապետ Հասարակություն
  • Մենք այս իրավիճակը կհաղթահարենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով. ՀՀ վարչապետ 14:1825 Փտր, 2021 Մենք այս իրավիճակը կհաղթահարենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևով. ՀՀ վարչապետ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 08:3610 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա 08:2010 Հլս, 2026
  • «Թունել Սադ Արիանա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 250 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0310 Հլս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը՝ Մաշհադում 01:0210 Հլս, 2026
  • Իրանը շարունակում է հարվածները տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին 00:3910 Հլս, 2026
  • Ինքնաբացարկը մեր գաղտնի պլանի մի մասն է. Սամվել Կարապետյան 00:2510 Հլս, 2026
  • Հունաստանն աջակցել և աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերութունների էլ ավելի խորացմանը․ Հարիս Թեոխարիս 00:0110 Հլս, 2026
  • Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից 23:5709 Հլս, 2026
  • ՀՀ-ն Լիբանան է ուղարկել 80 տոննա մարդասիրական օգնություն 23:5109 Հլս, 2026
  • Ինչ լուծում կլինի Արծվաշենի՝ նույնն էլ կլինի մյուսների դեպքում. վարչապետը անկլավների մասին 23:2809 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները 23:0909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն 22:5409 Հլս, 2026
  • Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է 22:4209 Հլս, 2026
  • Հարցազրույց Տարոն Չախոյանի հետ 22:3009 Հլս, 2026
  • Մարզական կյանքի նոր փուլին՝ պատրաստ 22:2109 Հլս, 2026
  • Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. հանդիպում Էլեոնոր Կարուայի հետ 22:0909 Հլս, 2026
  • Լուրեր 22:00 | «Արարատցեմենտը» կպետականացվի, նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև տարեվերջ 22:0009 Հլս, 2026
  • «Բեբրաս» ինֆորմատիկայի մրցույթին 60 դպրոցի ավելի քան 6400 աշակերտ է մասնակցել 21:4809 Հլս, 2026
  • Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր 21:3609 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 21:2509 Հլս, 2026
  • Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում 21:1209 Հլս, 2026
  • Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է 21:0909 Հլս, 2026
  • Արաղչին Օմանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ քննարկել է տարածաշրջանում վերջին զարգացումները 20:5909 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 9. 2026 20:5709 Հլս, 2026
  • Յուլիս 9-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5309 Հլս, 2026
  • «Իմ աշխարհը». կտավներ լուսաբացից 20:5109 Հլս, 2026
  • Կենսաբազմազանության թիրախներ և փողեր 20:4709 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 09.07.2026 20:4109 Հլս, 2026
  • Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից հայ աշակերտները վերադարձել են մեդալներով 20:3609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է 20:2709 Հլս, 2026
  • Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է. Նիկոլ Փաշինյան 20:1809 Հլս, 2026
  • Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը 20:1109 Հլս, 2026
  • Բայրամովը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 20:0409 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Լիբանանին տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը 19:5709 Հլս, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղազախստանի միջև գաղտնի տեղեկությունների պաշտպանության համաձայնագրին 19:5109 Հլս, 2026
  • «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի 19:4309 Հլս, 2026
  • ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցել է Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումին 19:3509 Հլս, 2026
  • 109 հազար տեղահանվածի բնակարանային ապահովման համար կիրականացվի 284,4 մլն դոլարի ծրագիր 19:2909 Հլս, 2026
  • Նախատեսվում է կատարելագործել Կառավարության անդամների երդման տեքստի իրավական բովանդակությունը 19:2109 Հլս, 2026
  • Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը 19:1409 Հլս, 2026
  • Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին 2 ամսով երկարաձգվեց 19:0809 Հլս, 2026
  • Կշարունակվի Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության բարելավումը 19:0609 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Նախատեսվում են բոնուսներ առողջության ապահովագրության համակարգի շահառուների համար 19:0009 Հլս, 2026
  • Քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր 18:5709 Հլս, 2026
  • Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները 18:5309 Հլս, 2026
  • «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է 18:4409 Հլս, 2026
  • Ֆրանսիական կողմը հետաքրքրված է Օրսեի թանգարանի և հայկական որևէ թանգարանի հետ համագործակցության հարցում. Ֆրանսիայի մշակույթի նախարար 18:3609 Հլս, 2026
  • Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ ՆԳՆ ոստիկանություն 18:3109 Հլս, 2026
  • Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել 18:2409 Հլս, 2026
  • Ֆլորիդայի օդանավակայաններից մեկը վերանվանվել է Թրամփի անունով 18:1709 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 18:1009 Հլս, 2026
  • Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման հնարավորությունը 18:0909 Հլս, 2026
  • Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը՝ Մատենադարանում 18:0709 Հլս, 2026
  • Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ 17:5809 Հլս, 2026
  • Կրթության բարեփոխումներն իրական արժեք են ստանում, երբ հասնում են դասարան․ Արաքսիա Սվաջյան 17:4909 Հլս, 2026
  • Մոլդովայի ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Գագաուզիայի հատուկ կարգավիճակի մասին օրենքի մի շարք դրույթներ 17:4109 Հլս, 2026
  • Նորակառույց շենքերը, կազմակերպությունները պետք է շահագործվեն և սպասարկվեն պատշաճ մակարդակով. վարչապետ 17:3309 Հլս, 2026
  • Իրանը հրթիռային նոր հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ամերիկյան օբյեկտների ուղղությամբ 17:2409 Հլս, 2026
  • Երևանի «Փյունիկը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում 17:1809 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ 17:0709 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Մենք պետք է գնանք և այդ հարցին լուծում տանք. Փաշինյանը՝ անկլավների և էքսկլավների մասին 17:0009 Հլս, 2026
  • Հունիսին Արևմտյան Եվրոպայում ջերմաստիճանը հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով մեկ տարի առաջ սահմանված ռեկորդը 16:5409 Հլս, 2026
  • Ֆիզանձինք օգտագործել են 12000 հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին 16:3909 Հլս, 2026
  • Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ 16:3209 Հլս, 2026
  • Ուկրաինան երկու ամիս ունի. ընտրություններից հետո Պուտինը կարող է մոբիլիզացիա հայտարարել. Պավել 16:2909 Հլս, 2026
  • Կասեցվել է «Ոսկե Կաթ»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը 16:1409 Հլս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին 16:0209 Հլս, 2026
  • Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը 16:0209 Հլս, 2026
  • Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն 16:0009 Հլս, 2026
  • Ուկրաինան շարունակում է հարվածները Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին 15:4909 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն իրանական 90 օբյեկտ է թիրախավորել, Իրանը հարվածել է ամերիկյան բազաների 15:3409 Հլս, 2026
  • Մոսկվան լավ գիտի, որ Վաշինգտոնը շարունակում է Կիևին սպառազինության մատակարարումները. Պեսկով 15:2109 Հլս, 2026
  • Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները 15:0909 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը. Փեզեշքիանը՝ Փաշինյանին 15:0009 Հլս, 2026
  • Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել 14:5409 Հլս, 2026
  • Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին 14:3609 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների իրավունքների և «Արարատցեմենտի» պետականացման մասին 14:1109 Հլս, 2026
  • 800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին 13:5109 Հլս, 2026
  • Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով 13:4709 Հլս, 2026
  • TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան 13:2209 Հլս, 2026
  • ԳԱԿ մշակութային խաչմերուկ․ 45 վարպետության դաս արտերկրի արվեստագետների մասնակցությամբ 13:2009 Հլս, 2026
  • Եթե կա մարդ, որ պետք է պատասխանատվություն կրի, կկրի. Փաշինյանը՝ անկած առյուծի մասին 13:1109 Հլս, 2026
  • Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ավտոճանապարհի 9.5 կմ հատվածը շուտով կհանձնվի շահագործման․ Ճանապարհային դեպարտամենտ 13:0809 Հլս, 2026
  • Թրամփը մտադիր է չեղարկել Սիրիայի՝ որպես «ահաբեկչության հովանավոր պետության» սահմանումը. Ռուբիո 13:0209 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է Միշուստինի հետ հանդիպմանն ու Ծառուկյանի կալանքին | 09.07.2026 13:0009 Հլս, 2026
  • Փաշինյանը՝ սահմանազատման, անկլավ-էքսկլավների, Ադրբեջանի դրամի վրա և անձնագրում ներառված քարտեզների մասին 12:5509 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում. Փաշինյան 12:5309 Հլս, 2026
  • Ինչ արդյունքներ ունեն «Montenegro Open-Mediterranean Championship 2026» մրցաշարում հայ շախմատիստները 5 խաղափուլից հետո 12:4909 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը կմասնակցի «Կրթության վերափոխման գագաթնաժողով +4» քննարկմանը 12:4409 Հլս, 2026
  • Իրանը թիրախավորել է օբյեկտներ Բահրեյնում, Քուվեյթում և Կատարում 12:3909 Հլս, 2026
  • Սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրում փոփոխություններ են կատարվել 12:3309 Հլս, 2026
  • Երկրաշարժ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք 12:2909 Հլս, 2026
  • Ասում են՝ քաղաքական հետապնդում, ես ասում եմ՝ ընդհակառակը՝ մինչև վերջերս տեղի է ունեցել քաղաքական չհետապնդում. Փաշինյանը՝ Ծառուկյանի մասին 12:2609 Հլս, 2026
  • Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան 12:1709 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015