Առաջիկա ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ այն կսպասարկի շուրջ 20,000 քաղաքացու՝ մեկ պատուհանի սկզբունքով որակյալ ու հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով շահառուներին։