• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում է «անտեսանելի մաքսային պատի». «Հարևաններ» Թուրքիան Եվրամիության պատճառով բախվում... 19:48
«Քոչարի» կուսակցության խոստումները «Քոչարի» կուսակցության խոստումները 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:32
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն  Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով
Հասարակություն
16:5409 Փտր, 2021

Սուրբ Պատարագ և շնորհաբաշխություն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղևոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ և աբեղաներ և Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:
 
Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի Երևանի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը։
 
Սուրբ Պատարագի ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան քահանաների հավաք և պարգևաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանաների հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
 
Այնուհետև տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ և արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն և լանջախաչ կրելու իրավունք։
 
Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը, Ֆրանսիայի հայոց թեմից՝ Տ. Տիրայր քահանա Գըլըճյանը։
 
Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանին, Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանին, Տ. Թովմա քահանա Անդրեասյանին, Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանին, Տ. Զգոն քահանա Աբրահամյանին, Տ. Վահան քահանա Առաքելյանին, Տ. Արարատ քահանա Օրդոյանին, Տավուշի թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Առաքելյանին և Տ. Թորգոմ քահանա Մարգարյանին, Կոտայքի թեմից՝ Տ. Հայկազ քահանա Մասոյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Նշան քահանա Սարգսյանին, Վայոց ձորի թեմից՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին, Գերմանիայի հայոց թեմից՝ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանին, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունից՝ Տ. Պսակ քահանա Մկրտչյանին, Տ. Հակոբ քահանա Գրիգորյանին և Տ. Գալուստ քահանա Սահակյանին։
 
Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդությունից Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը և Տ. Գյուտ քահանա Գալստյանը, Շիրակի թեմից՝ Տ. Մակար քահանա Գալամդարյանը և Տ. Նարեկ քահանա Անտոնյանը, Կոտայքի թեմից՝ Տ. Համազասպ քահանա Հագեյանը, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանը, Գուգարաց թեմից՝ Տ. Լևոն քահանա Դավթյանը և Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ. Գևորգ քահանա Աբյանը և Տ. Արտաշես քահանա Հակոբյանը, Արցախի թեմից՝ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց՝ Տ. Աշոտ քահանա Աբրահամյանը։
 
Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Ջերմագին շնորհավորանքներն ուղղելով հոգևոր դասին տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ Ղևոնդյանց ոգով շարունակեն իրենց առաքելությունը և արժանի լինեն մեր սուրբ հայրերի ժառանգը կոչվելու, ազգին ու հայրենիքին մատուցած ծառայությանց համար արժանանան նաև սերունդների գնահատանքին և մեծարանքին։ Վեհափառը նաև իր շնորհավորանքը բերեց պարգևների արժանացած եկեղեցականներին՝ ընդգծելով, որ հպարտ է հանձնառությամբ ու նվիրումով ծառայություն իրականացնող եկեղեցականաց դասով։
 
Նորին Սրբությունն ընդգծեց, որ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն հոգևոր սպասավորները համախմբվում են Մայր Աթոռում ոչ միայն ապրելու տոնի հոգևոր խնդությունը, հիշատակելու և հայցելու Ղևոնդյանց սրբերի բարեխոսությունը, այլ նաև անդրադարձ ունենալու այն առաքելությանը, որին կոչված են, համեմատելու իրենց գործունեությունը Ղևոնդյանց քահանաների ծառայության և ոգու հետ, տեսնելու՝ արդյո՛ք հավատարմորեն պահում են նույն ընթացքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ Ղևոնդյանք պատմական իրողությունից՝ Ավարայրի դաշտում Հազկերտին դիմակայող հոգևորականներից վերածվել են խորհրդի, որով «Ղևոնդյանք» ասելով՝ հասկանում ենք դարերի մեջ գործած ու ծառայած, այսօր ևս պաշտոնավարող եկեղեցականներին, որոնք արժանավորապես, իրենց կոչումի գիտակցությամբ, խոր հավատքով, Քրիստոսի ու հայրենյաց սիրով իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և հայրենիքին։ Նորին Սրբությունը շեշտեց, որ բոլոր ժամանակներում՝ թե՛ ազգային կյանքի վերելքի շրջաններին և թե՛ մեր ժողովրդի դժվարին փորձությունների պահերին, մեր հոգևոր հայրերը եկեղեցականին արժանի բարձրության վրա են գտնվել։
 
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ներկա բարդ իրավիճակին՝ բերելով իր աղոթքն ու խոնարհումը քաջարի զավակներին, որոնք իրենց կյանքն ընծայեցին մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, հարգանքը՝ արիասիրտ բոլոր զինվորներին ու հարամանատարներին։ Նորին Սրբությունը նաև բարձրորեն գնահատեց պատերազմի օրերին՝ առաջնագծում և թիկունքում, հայ եկեղեցականների դրսևորած ոգին ու նախանձախնդրությունը։ Առկա ծանր պայմաններում Հայոց Հայրապետը կարևորեց եկեղեցականների առաքելությունը՝ ժողովրդին արիությամբ գոտեպնդելու, որպեսզի, ինչպես ողջ պատմության ընթացքում Քրիստոսի հանդեպ հավատով մեր ազգը մերժել է վախն ու հուսահատությունը, կորստյան այդ ցավն ու տրտմությունը մեր ժողովուրդը կարողանա հաղթահարել և հույսով, հավատով ու լավատեսությամբ լցվել գալիքի նկատմամբ։
 
«Այսօր ես կուզեմ նաև իմ հորդորն ու պատգամը բերել ձեզ բոլորիդ, որպեսզի շարունակեք ձեր ծառայությունը նույն բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ, նույն արի ոգով և հանձնառությամբ։ Դժվարին ժամանակների մեջ ենք, բազում փորձություններ են ծառացած մեր ժողովրդի առջև։ Եվ այս ժամանակներում կարևոր դերակատարություն է վերապահված մեր Եկեղեցուն և մեր եկեղեցականությանը։ Պիտի կարողանանք դժվարին այս իրավիճակից դուրս գալ, եթե քաջությամբ ու արիությամբ իրականացնենք մեր առաքելությունը իբրև Եկեղեցի և իբրև եկեղեցականություն։ Մենք պիտի կարողանանք ճիշտ պատգամներ բերել մեր ժողովրդին, ապահովել ճիշտ առաջնորդություն։ Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը և քաջալերել, խրախուսել և գնահատանքի ու մեծարանքի արժանացնել բարին, արդարը, ազնիվը, ճշմարիտը, հայրենանվերը, ազգաշենն ու աստվածօրհնյալը։ Միայն այդպես կկարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերել մեր ժողովրդին ու մեր երկիրը»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ կարևոր նկատելով, որ հայ եկեղեցականը չտարվի ժամանակի հողմերով, այլ նրա հայացքը միշտ ուղղված լինի դեպի հավերժի ընթացքը։
 
Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Տերն Իր շնորհներով զորացնի մեր եկեղեցականությանը, որպեսզի շարունակեն իրենց օգտակար ու գնահատարժան ծառայությունը մեր ազգին ու հայրենիքին և այս ժամանակների համար նույնպես իրենց սպասավորությամբ պանծացնեն Հայ Եկեղեցու անունն ու հեղինակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված Իր օրհնությունը և զորավոր Աջը հովանի դարձնի մեր հայրենիքի և մեր ողջ ժողովրդի վրա՝ հաղթանակով, հույսով և աներկբա հավատով դուրս գալու այս դժվարին ժամանակներից։

 

Դիտումների քանակ59
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Մայր Աթոռը ՀՀ ՊՆ-ին և Ստեփանակերտին նվիրաբերել է էքսկավատորներ 10:5215 Հնվ, 2021 Մայր Աթոռը ՀՀ ՊՆ-ին և Ստեփանակերտին նվիրաբերել է էքսկավատորներ Հասարակություն
  • Մայր Աթոռը հրավիրում է գերիների և անհայտ կորածների համար աղոթքի 16:1108 Հնվ, 2021 Մայր Աթոռը հրավիրում է գերիների և անհայտ կորածների համար աղոթքի Հասարակություն
  • Նվերներ՝ 18000 երեխայի, ամենամսյա աջակցություն՝ 205 ընտանիքի. Մայր Աթոռի աջակցությունը 16:1430 Դեկ, 2020 Նվերներ՝ 18000 երեխայի, ամենամսյա աջակցություն՝ 205 ընտանիքի. Մայր Աթոռի աջակցությունը Հասարակություն
  • Մայր Աթոռը հրապարակել է Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը 11:2630 Դեկ, 2020 Մայր Աթոռը հրապարակել է Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Հասարակություն
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ 23:1328 Դեկ, 2020 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Մայր Աթոռի սարկավագաց դասի հետ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանձնաժողովը մտահոգություն և տարակուսանք է հայտնում ENNRHI-ի հայտարարությամբ արված մի շարք արձանագրումների առնչությամբ․ ԿԿՀ 21:0611 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ. վարչապետ 21:0011 Մայ, 2026
  • Մայիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5211 Մայ, 2026
  • ԵՄ Խորհուրդը վերականգնել է ԵՄ-Սիրիա համագործակցության համաձայնագրի ամբողջական կիրառումը 20:4011 Մայ, 2026
  • Էներգիայի պահեստավորման կայանի կառուցման լիցենզիան կտրվի մրցույթով 20:3411 Մայ, 2026
  • Վենետիկի արվեստի 61-րդ միջազգային բիենալեում բացվել է Հայաստանի պաշտոնական տաղավարը 20:2811 Մայ, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի տեղադրում՝ առողջության ապահովագրությամբ 20:2211 Մայ, 2026
  • Հունգարիան կվերանայի Ռուսաստանի հետ համագործակցությունը «Պակշ» ատոմակայանի հարցում 20:1611 Մայ, 2026
  • Գուտերեշը հայտարարել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լեգիտիմության ճգնաժամի մասին 20:0811 Մայ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Մայիս 11. 2026 20:0011 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում գաղութացմանն աջակցող իսրայելական կազմակերպությունների դեմ. Ֆրանսիայի ԱԳՆ 19:5011 Մայ, 2026
  • Գիտությամբ զբաղվելն ինքնին արժեքավոր գործունեություն է. ԿԳՄՍ նախարարը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը 19:4011 Մայ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.05.2026 19:3211 Մայ, 2026
  • Թվային տեխնոլոգիաներ՝ ապահովագրական համակարգում 19:2211 Մայ, 2026
  • Հունգարիայի նոր կառավարությունը պատրաստ է աջակցել և՛ Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին, և՛ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին 19:1011 Մայ, 2026
  • Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության արգելքի խախտում չի արձանագրվել. Հակակոռուպցիոն կոմիտե 19:0311 Մայ, 2026
  • Շրյոդերը չի կարող միջնորդ լինել. Կալաս 18:5411 Մայ, 2026
  • «Եվրատեսիլ 2026». Ավստրիայից, ուղիղ, Առաջինով 18:4611 Մայ, 2026
  • Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն 18:4011 Մայ, 2026
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ 18:3311 Մայ, 2026
  • Քանաքեռավանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդներով 605 մլն դրամի վնաս է պատճառել 18:2611 Մայ, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի 18:1711 Մայ, 2026
  • Դեսպան Խաչատրյանը և Ֆրանկոֆոնիայի ադմինիստրատորը քննարկել են ՖՄԿ շրջանակներում համագործակցության օրակարգային հարցեր 18:0911 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 392 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0211 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի ութ թեկնածուների գրանցումները 17:5511 Մայ, 2026
  • Վրաստանի նոր հոգևոր առաջնորդ է ընտրվել մետրոպոլիտ Շիոն 17:4711 Մայ, 2026
  • «Ամերիաբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 4 մլրդ 871 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3711 Մայ, 2026
  • ՀՈԳՎ ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 17:2611 Մայ, 2026
  • ԱԺ-ն ընդունեց արտահերթ նիստի շրջանակում հրատապ կարգով քննարկված 5 նախագծերը 17:1711 Մայ, 2026
  • Լատվիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել ուկրաինական դրոնների հետ կապված վերջին միջադեպից հետո 17:0911 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Քանաքեռավանում հողերի օտարման սխեմա 17:0011 Մայ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը 16:5911 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը շեշտել են քաղաքական հանդուրժողականության մշակույթի ամրապնդման անհրաժեշտությունը 16:5111 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:5011 Մայ, 2026
  • Գլխուղեղի ուռուցքներ. ախտանշաններն ու բուժումը 16:4211 Մայ, 2026
  • Միջազգային գործընկերները տպավորիչ և օրինակելի են համարում ԵՔՀ գագաթնաժողովի մշակութային մասը 16:3011 Մայ, 2026
  • Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում 16:2211 Մայ, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Շիրակի մարզի տարբեր համայնքների մի խումբ դպրոցականների հետ 16:1211 Մայ, 2026
  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն այցելել է Վրաստան 16:0211 Մայ, 2026
  • Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր 15:5011 Մայ, 2026
  • Հայաստանում ներդրվում է անտառների ազգային մոնիթորինգի և գնահատման համակարգ 15:3611 Մայ, 2026
  • Իրանն արձագանքել է պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկներին, Թրամփն այն անվանել է «բացարձակապես անընդունելի». BBC 15:3611 Մայ, 2026
  • 16 տարին լրացած անձինք պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ. նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ արտահերթ նիստում 15:2711 Մայ, 2026
  • Բոլոր քաղաքացիները մայիսի 28-ին պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի այլևս նոր բանակ. Փաշինյան 15:2711 Մայ, 2026
  • Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ 15:1611 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ ղեկավարների նիստին 15:0711 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ճանապարհ, որ կարող է փոխել գյուղի ապագան. շատերը Գոշում հյուրատնային բիզնես են սկսում 15:0011 Մայ, 2026
  • Միգրացիոն համակարգի բարեփոխումը՝ ՀՀ զարգացման օրակարգի մաս․ Արմեն Ղազարյանի ելույթը 14:5911 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահը մայիսի 13-15-ը կայցելի Պեկին 14:5011 Մայ, 2026
  • Բաբաջանյանցիների համերգը՝ Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակին 14:2711 Մայ, 2026
  • Վանաձոր-Երևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 14:1511 Մայ, 2026
  • Էներգետիկ համակարգի կայունությունն ու անվտանգությունը բարձրացնող նախագիծ է մշակվել 14:0611 Մայ, 2026
  • Կաջակցենք Հայաստանին ԵՄ անդամակցության հարցում. Կոս 13:5811 Մայ, 2026
  • Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագիծ է մշակվել 13:4711 Մայ, 2026
  • Լեյբորիստական կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրում տեղական խորհուրդներում, Ֆարաջի Reform UK-ը առաջընթաց է գրանցում. BBC 13:4011 Մայ, 2026
  • Հայաստանը և ԱԶԲ-ն ստորագրել են COP17-ի կազմակերպմանը աջակցող հուշագիր 13:2411 Մայ, 2026
  • Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն որևէ աղերս չունի կենսաչափական համակարգի հետ. ՆԳ նախարար 13:1211 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Երևանում տոնական զորահանդեսին կներկայացվի հայկական արտադրության զինտեխնիկա 13:0011 Մայ, 2026
  • ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները խստացնելու նախագիծը 12:5711 Մայ, 2026
  • Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից 2-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 12:4911 Մայ, 2026
  • Կփոխվեն դիվանագետների ծառայության ժամկետները, ամուսին դիվանագետների վարձատրության կարգը. նախագիծ 12:4311 Մայ, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 12:3211 Մայ, 2026
  • Հայրենասիրությունը կարգապահ ապրելակերպն է դժվար ժամանակներում. Նարենդրա Մոդի 12:2511 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու համար պատիժները խստացնելու նախագիծը 12:1211 Մայ, 2026
  • Գրանցվել է 438 դեպք, որից 143-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:0211 Մայ, 2026
  • Մշակվել է նախագիծ՝ ուղղված մինչև 5 տոկոս բաժնետոմս ունեցող բաժնետերերի իրավունքների և շահերի պաշտպանությանը 11:5311 Մայ, 2026
  • Ընտրողները կարող են փոխել քվեարկության վայրը մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն 11:4511 Մայ, 2026
  • Նեթանյահուն ցանկանում է, որ երկիրը 10 տարվա ընթացքում աստիճանաբար դադարեցնի ԱՄՆ ռազմական աջակցությունը. INTERFAX 11:3611 Մայ, 2026
  • Հանրապետությունում մայիսի 8-11-ը բացահայտվել է 296 հանցագործություն. գրանցվել է 39 ավտովթար 11:2911 Մայ, 2026
  • Այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան 11:1811 Մայ, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:1011 Մայ, 2026
  • ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 11:0811 Մայ, 2026
  • ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 10:5911 Մայ, 2026
  • Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել ՄԻՊ անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ 10:3011 Մայ, 2026
  • ՆԳ նախարարությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի լավագույն գործընկերներից է․ Արփինե Սարգսյանը ընդունել է Իվանա Ժիվկովիչին 10:0811 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Հայաստանի և Եվրոպայի շահերը խիստ համընկնում են. փորձագիտական գնահատական 10:0011 Մայ, 2026
  • Բոլորիդ սպասում ենք մայիսի 28-ին՝ Հանրապետության հրապարակում․ Պապիկյան 09:3811 Մայ, 2026
  • Արտադրված է Հայաստանում․ վարչապետ 09:1811 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 09:0511 Մայ, 2026
  • Երևան-Երասխ ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա տուժած 08:4311 Մայ, 2026
  • Մայիսի 28-ի զորահանդեսի փորձ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:3211 Մայ, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2011 Մայ, 2026
  • Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել 08:0011 Մայ, 2026
  • Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր 23:0710 Մայ, 2026
  • ՌԴ հետ հարաբերություններ, անհրաժեշտ փոփոխություններ. «Հայաստան» դաշինքի հանդիպումները Գեղարքունիքում 22:4110 Մայ, 2026
  • Պիտի ջախջախենք քոչարյանասերժական մաֆիային, մետաստազներ կալուգացի օլիգարխին, ԲՀԿ ղեկավարին. Փաշինյան 22:3710 Մայ, 2026
  • Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են 21:5610 Մայ, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի արձագանքները. Մեծ բանավեճ 21:5110 Մայ, 2026
  • Գոշի նորակառույց ճանապարհը փակել է գյուղից արտագաղթի ուղին 21:0910 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Բարձրաստիճան ձեռքսեղմումներ, քաղաքական ուղերձներ. ՀՀ անունը՝ միջազգային մամուլում | 10.05.2026 21:0010 Մայ, 2026
  • ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովները ՀՀ ինքնիշխանության բարձրացման արձանագրումն էին. քաղաքագետ 20:4210 Մայ, 2026
  • Երևանի Բագրևանդ փողոցում բախվել են «Opel» մակնիշի երկու ավտոմեքենա․ մեկ տուժած հոսպիտալացվել է 20:2410 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները տեղափոխվել են նոր մակարդակ | Հարցազրույց Թալին Փափազյանի հետ 20:1110 Մայ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Աշոցք գյուղում բռնկված հրդեհը 19:4710 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 10.05.2026 19:0210 Մայ, 2026
  • Ինչպես են բաշխվում մանդատները 13:5010 Մայ, 2026
  • Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 13:4610 Մայ, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:3610 Մայ, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի ավարտին 11:4310 Մայ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 16 վագոն դիզելային վառելիք 11:3010 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015