Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2020 թ. ընթացքում աղջիկ երեխաներին ամենաշատը անվանակոչել են՝ Նարե (744), Մարիա (615), Անգելինա (590): Իսկ նորածին տղաներին 2020թ. ամենաշատը անվանակոչել են՝ Դավիթ (1353), Նարեկ (903), Հայկ (610):
Հատկանշական է, որ նորածին տղաների անունների առաջին եռյակը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, աղջիկների դեպքում նույնն են առաջին երկու անունները, 2019 թ. երրորդ տեղում եղել էր Արփի անունը:
