Այսօր անհայտ անձը հարձակում է գործել «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի մասնաճյուղերից մեկի վրա:
«Ժամը 16:30-ին ահազանգ է ստացվել, որ հարձակում է տեղի ունեցել Սունդուկյան - Վաղարշյան փողոցուների խաչմերուկում գտնվող բանկի մասնաճյուղում: Հանցագործին բռնել են: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները»,- 1lurer.am-ին հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքով զբաղվում է Քննչական կոմիտեն: