• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 22:42
ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության նոր մոտեցում. ինչ է առաջարկվում ՀԿ-ների և ԶԼՄ-ների թափանցիկության... 20:10
Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին կապող նոր մայրուղիներ կկառուցի. «Հարևաններ» Վրաստանը Հայաստանին և Ադրբեջանին... 20:10
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Սուսաննա Սաֆարյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատման մասին
Հասարակություն
16:0104 Փտր, 2021

Սուսաննա Սաֆարյանը՝ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատման մասին

Սուսաննա Սաֆարյանը պարզաբանել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից իր ազատումը՝ նշելով, որ այն պայմանավորված չէ աշխատանքի կամ մասնագիտական որակների վերաբերյալ դժգոհությամբ։

«Միևնույն ժամանակ ցանկանում եմ ներկայացնել այն հիմնարար աշխատանքները, որոնք հասցրել եմ իմ թիմի հետ նախագծել, գործարկել կամ իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում (ներառյալ չարաբաստիկ 2020-ը)՝ մտքում միշտ ունենալով զբոսաշրջության կայուն զարգացման տեսլական, իրատեսական թիրախներ և ոլորտային քաղաքականության մշակման ներառական գործելաոճ։

2019-2020 թվականների ընթացքում մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2020-2030 թվականների ռազմավարությունը, որով սահմանվում է զբոսաշրջության առկա իրավիճակը և առաջիկա 10 տարիների զարգացման անհրաժեշտ գործողությունները, թիրախներն ու ռեսուրսները։ (https://www.e-draft.am/projects/2790/about)

Մշակվել է «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով հստակեցվում են զբոսաշրջային եզրույթները, ներմուծվում կարգավորումներ զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի համար, մշակվում որակավորման կամ հաշվառման կարգեր։

Մշակվել և ՀՀ Կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ զբոսաշրջային վայրերում ունենալ միջազգային ստանդարտներին համապատասխան երկլեզու միասնական ցուցանակներ։ (https://www.e-draft.am/projects/2614/about)

2019-2020 թվականների ընթացքում իրականացվել են երկրի ճանաչողությանն ուղղված ծրագրեր, մասնավորապես մասնակցություն միջազգային ցուցահանդեսներին, հեղինակավոր պարբերականներում Հայաստանի լուսաբանում, թիրախային շուկաներում հայտնի հաղորդաշարերի միջոցով Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացում։ Հայկական զբոսաշրջային գրավչությունների վերաբերյալ միջազգային հայտնի մամուլում և ինտերնետային հարթակներում լուսաբանելու նպատակով կազմակերպվել են օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչների այցեր, RyanAir ավիաընկերության ներկայացուցիչներ, Wizzair մեդիա թիմի անդամներ, հայտնի պարբերականների լրագրող Բենջիամին Քեմփերը (https://www.benjamin-kemper.com/portfolio-1) և "Поедем, поедим!" НТВ ռուսական հեռուստաշոուի լրագրողներ, (NATIONAL GEOGRAPHIC TRAVELLER), համաշխարհային հռչակ ունեցող պարբերականում տպագրվել է Հայաստանի և հայկական զբոսաշրջության գրավչությունների վերաբերյալ հոդված․․․

Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով 2019 թվականին վերակազմավորվել և 2020 թվականի ընթացքում շարունակվել է իրականացվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել հետևյալ ենթածրագրերի ուղղությամբ՝

Խոր Վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգում,

«Արենի» գինու հյուրանոց համալիրի» կոմունիկացիոն համակարգերի կառուցում,

Գորիս քաղաքի ժառանգության հանգույցի վերականգնում՝

Գորիսի Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնում և Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգում։

Ներկայումս իրականացվում են՝

«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող ճանապարհի բարեկարգում և ավտոկայանատեղիի ստեղծում ծրագիրը,

Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցումը,

Դեպի Տաթևի վանական համալիր տանող ճանապարհի բարեկարգումը,

Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հուշարձանների մասնակի վերականգնումը և ամրակայումը,

Իրականացման են պատրաստվում՝

Զորաց քարեր հուշարձանի մոտեցման ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը

Գյումրու Կումայրի պատմական թաղամասի վերականգնման ծրագիրը,

Ջերմուկի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը,

Գառնու տաճարի հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը,

Ամբերդ ամրոցի հարակից տարածքի բարեկարգման և աշտարակների ամրակայման ծրագիրը,

Մարմաշեն տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգման ծրագիրը,

Սանահին և Հաղպատ վանական համալիրների հարակից տարածքների և մոտեցման ճանապարհների բարեկարգման ծրագիրը,

Արենի զբոսաշրջային հանգույցի ստեղծման և կոնցեպտի մշակման նախագծերը:

Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման մեխանիզմի բարելավման նպատակով կատարելագործվել է սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) ծրագիրը, որն այժմ հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակի, քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի և զբոսաշրջային կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:

2020 թ․ նախագծվել է միջազգային այցելությունների հետազոտության անցկացման նախագիծը, որը Հայաստանում վերջին անգամ իրականացվել է 2013 թվականին։ Հետազոտությունը իրականացումը հնարավորություն է տալիս ստանալ առավել ճշգրիտ տվյալներ Հայաստան այցելող զբոսաշրջիկների պրոֆիլի, ծախսերի, այցելավայրերի, այցի միջին տևողության, նպատակի և այլնի մասին։ Համավարակով պայմանավորված նախագծի իրականացումը անժամկետ հետաձգվել է։

2020 թվականի ընթացքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել է վարակակիրների և նրանց շրջանակի մեկուսացման համար հյուրանոցային տնտեսության օբյեկտների ներգրավման, դրանցում սննդի ապահովման գործընթաց ու դրանից բխող համագործակցային ու իրավական գործառույթների կատարում, որը ներկայումս ունի շարունակական բնույթ։

Քովիդի հետևանքով Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողների առջև ծառացած խնդիրները մեղմելու նպատակով ներգրավելով զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Զբոսաշրջության կոմիտեն գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքերի չեզոքացման 23-րդ, ապա 25-րդ միջոցառումները։

2019-2021 թվականների ընթացքում ՀՀ Էն Զբոսաշրջության կոմիտեն արդյունավետորեն համագործակցել է միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում զբոսաշրջության ոլորտում իրականացվել են նոր ներդրումներ և ստեղծվել պահանջված զբոսաշրջային պռոդուկտներ։

Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական թիմին վստահության համար, մասնավոր և պետական հատվածի գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար, միջազգային գործընկերներին՝ հավատի և աջակցության համար, իմ թիմին՝ նվիրված աշխատանքի և զբոսաշրջության համար դժվար ժամանակահատվածում կազմակերպված աշխատանքի համար»,- հայտնել է Ս.Սաֆարյանը։

Դիտումների քանակ77
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից 10:4304 Փտր, 2021 Սուսաննա Սաֆարյանն ազատվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 21:5210 Հլս, 2026
  • Ամփոփվել է «Գաղափարից մինչև պետական փորձարկում» ռազմարդյունաբերական դրամաշնորհային մրցույթը 21:4810 Հլս, 2026
  • Ժողովրդական երգը շարունակում է հնչել նոր սերնդի կատարմամբ 21:3310 Հլս, 2026
  • Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը 21:1810 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գազի համաշխարհային շուկայում ճգնաժամ է. որքանո՞վ է խոցելի Հայաստանը | 10.07.2026 21:0010 Հլս, 2026
  • Յուլիս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5610 Հլս, 2026
  • Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից 20:5110 Հլս, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք 20:4610 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում 20:4110 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 10. 2026 20:3610 Հլս, 2026
  • Վարդավառն ու հանգիստը բնությունում 20:3010 Հլս, 2026
  • Չինաստանը Ռուսաստանին մատակարարում է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ. ԶԼՄ-ներ 20:3010 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.07.2026 20:2310 Հլս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցում Դավթաշեն վարչական շրջանում, Զովունի բնակավայրում՝ հուլիսի 14-ին և 15-ին 20:2010 Հլս, 2026
  • Իսրայելը շուտով Բեյրութին կհանձնի հարավային Լիբանանում ստեղծած «անվտանգության գոտու» մի մասը. CNN 20:1810 Հլս, 2026
  • ՀՀ Կառավարությունը կրթությունը հռչակել է «ռազմավարությունների ռազմավարություն». ԿԳՄՍ նախարարը՝ Փարիզում 20:1310 Հլս, 2026
  • Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները. Թրամփ 20:0710 Հլս, 2026
  • ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով 20:0210 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ ԱԺ պատգամավորի մանդատից և շարունակում եմ աշխատանքը որպես Լոռու մարզպետ. Արեն Մկրտչյան 19:5710 Հլս, 2026
  • Տոկաևը Թրամփին հրավիրել է Ղազախստան 19:5210 Հլս, 2026
  • 7-8 հոգի «Ուժեղ Հայաստանից» կգնա ՔՊ. քաղաքագետները՝ նոր ձևավորվող ԱԺ-ի, 105 թեկնածուի բացարկի մասին 19:4610 Հլս, 2026
  • Հայաստանի և Իսպանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 19:4010 Հլս, 2026
  • Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը 19:3910 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Մոհամմադ ալ Քասիմը քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները 19:3510 Հլս, 2026
  • Ուկրաինայի քաղաքացիական բնակչության կորուստները գագաթնակետին են հասել մայիս և հունիս ամիսներին. Դիկառլո 19:2710 Հլս, 2026
  • Թուրքիան վաճառում է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը 19:1910 Հլս, 2026
  • Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին 19:1110 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները 19:0610 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | 105 ինքնաբացարկ՝ «Ուժեղ Հայաստան»-ում. փորձագետները տարբեր վարկածներ են առաջ քաշում 19:0010 Հլս, 2026
  • Գազի համաշխարհային պահանջարկը կկրճատվի. զեկույց 18:5710 Հլս, 2026
  • Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան 18:4910 Հլս, 2026
  • Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը 18:3810 Հլս, 2026
  • Ապատեղեկատվության դեմ իրազեկումների արշավ ՏԻՄ-երում 18:3410 Հլս, 2026
  • Սաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FT 18:2510 Հլս, 2026
  • Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին 18:1810 Հլս, 2026
  • Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը 18:1010 Հլս, 2026
  • Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար 18:0710 Հլս, 2026
  • «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում 17:5810 Հլս, 2026
  • Ֆիզանձը չի կարողանա ՀՀ-ից միրգ-բանջարեղեն արտահանել. ՍԱՏՄ-ն խստացնում է հսկողությունը 17:5010 Հլս, 2026
  • Ուկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. Ջաբարով 17:4010 Հլս, 2026
  • «Նոր տողից»՝ նոր ասելիքով 17:3010 Հլս, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ 17:2110 Հլս, 2026
  • Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են 17:1310 Հլս, 2026
  • Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել. ԱՀԱ 17:0410 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | 64 մլն դրամի գործարք․ Գագիկ Խաչատրյանի կնոջ և նախկին համայնքապետի գործը՝ դատարանում 17:0010 Հլս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը Երևանում գործող ժամանակավոր պահպանման պահեստներում ծանոթացել է մաքսային հսկողության կազմակերպմանը 16:5510 Հլս, 2026
  • Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ 16:4610 Հլս, 2026
  • Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը 16:3710 Հլս, 2026
  • Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի ընթացքը 16:3510 Հլս, 2026
  • Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում 16:2510 Հլս, 2026
  • Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք 16:1010 Հլս, 2026
  • Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ 16:0910 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր 16:0010 Հլս, 2026
  • Պետության ֆինանսավորմամբ Plug and play-ը ծրագրեր է իրականացնում մեր երկրում 15:4810 Հլս, 2026
  • Արևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահ 15:3710 Հլս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք 15:2610 Հլս, 2026
  • Կասեցվել է «Մարտին սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ 15:2210 Հլս, 2026
  • Թրամփը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել 15:1010 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խելացի փեթակներ, AI ու անշարժ գույքի անալիտիկա. Plug and Play-ի լուծումները 15:0010 Հլս, 2026
  • ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ 14:5610 Հլս, 2026
  • Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. Նիկոլ Փաշինյան 14:3410 Հլս, 2026
  • Պաշտպանի ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին 14:1110 Հլս, 2026
  • Դամասկոսում Մակրոնի այցի ժամանակ պայթյուններ է իրականացրել «Իսլամական պետության» հետ կապված բջիջը 13:5110 Հլս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆ 13:3310 Հլս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել 13:1810 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Աշխատանք, բնակարան, վիրահատություն. ինչ ընտրակաշառքի սխեմաներ են բացահայտվել 13:0010 Հլս, 2026
  • Հարավային Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով կան զոհեր և անհայտ կորածներ. BBC 12:4410 Հլս, 2026
  • Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. Փաշինյան 12:2910 Հլս, 2026
  • Ուկրաինան դրոններով հարձակվել է Ազովի նավթաբազաների վրա 12:1910 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը 12:0510 Հլս, 2026
  • Հուլիսի 11-ին՝ ժամը 13:00-ից սկսած` մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի Triangulum Community-ի կազմակերպած էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով 11:5010 Հլս, 2026
  • Թուրքիան С-400-ներ է վաճառել Պարսից ծոցի երկրներից մեկին. Hürriyet 11:4110 Հլս, 2026
  • Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու 11:3310 Հլս, 2026
  • Ժամանակավորապես փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ 11:2610 Հլս, 2026
  • Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 11:1910 Հլս, 2026
  • Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան 11:1010 Հլս, 2026
  • ՀԾԿՀ նախագահը մասնակցել է կարգավորող հանձնաժողովների ղեկավարների բարձր մակարդակի քննարկմանը 11:0610 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ 10:5710 Հլս, 2026
  • 2026-ի Եվրոպայի պատանիների և աղջիկների կայծակնային շախմատի առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչներ տեղ են զբաղեցրել լավագույն տասնյակում 10:4810 Հլս, 2026
  • Արձակուրդը արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. Նիկոլ Փաշինյան 10:3910 Հլս, 2026
  • Հուշագիր Դիլիջանում մշակութային գործակցության մասին 10:1410 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | ԹՐԻՓՓ-ում որևէ դավադրություն չկա. Փաշինյան | 10.07.2026 10:0010 Հլս, 2026
  • ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները+ 09:5910 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ՝ դատախազությունում 09:4110 Հլս, 2026
  • AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածների ձևավորման նպատակով 09:0810 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0210 Հլս, 2026
  • Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է 08:4810 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015