Հունվարի 31-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Առաջինը պայքարի են դուրս եկել կանայք. 10 քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել է 35 մարզուհի:
Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ. մրցաշարերի և հավաքների բացակայության հետևանքով մարզուհիները դեռևս չեն մոտեցել իրենց լավագույն մարզավիճակին:
«Աղջիկները հանդես են եկել իրենց հնարավորությունների 85-90%-ի չափով: Անակնկալներ, կարելի է ասել, չեն գրանցվել. միայն +87 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը մեջքի վնասվածքի պատճառով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ չեմպիոն դարձավ Ջուլիետա Ավանեսյանը: Ուսումնամարզական հավաքների միջոցով մինչև ապրիլ կփորձենք մոտենալ լավագույն մարզավիճակին: Առջևում Եվրոպայի առաջնությունն է, անհրաժեշտ է հավուր պատշաճի պատրաստվել մեդալներ և Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու համար»,- ասել է Ա. Ներսիսյանը և հավելել, որ կանանց հավաքականը փետրվարի 10-ից ուսումնամարզական հավաք է անցկացնելու Աբովյանի մարզաբազայում:
Կանանց առաջնությունում, ըստ քաշային կարգերի, մրցանակակիր են դարձել.
45 կգ
-
Լարիսա Հարությունյան
-
Գյուլնարա Տիգրանյան
-
Հռիփսիմե Ղազարյան
49 կգ
-
Կարինե Ավդալյան
-
Անի Քոլոյան
-
Հասմիկ Խաչատրյան
55 կգ
-
Ալեքսանդրա Գրիգորյան
-
Վալենտինա Մովսիսյան
-
Կարինե Ազիզյան
59 կգ
-
Իզաբելա Յայլյան
-
Մերի Միսակյան
-
Անի Թումասյան
64 կգ
-
Անուշ Արշակյան
-
Աննա Ամրոյան
-
Ալինա Սուքիասյան
71 կգ
-
Միլենա Խաչատրյան
-
Մարիամ Միքայելյան
-
Էլեն Հարությունյան
76 կգ
-
Էմմա Պողոսյան
-
Մերի Թումասյան
-
Արփինե Նիկոլյան
81 կգ
-
Լիանա Գյուրջյան
-
Մարգարիտա Առաքելյան
-
Վերոնիկա Նալբանդյան
87 կգ
-
Տաթև Հակոբյան
-
Մարիամ Մկրտչյան
-
Նանե Ստեփանյան
+87 կգ
-
Ջուլիետա Ավանեսյան
-
Արփինե Դալալյան
-
Սյուզաննա Գրիգորյան
Հավելենք, որ մինչև փետրվարի 6-ը կընթանա տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում է ավելի քան 100 ծանրորդ: