• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի դեմ պատերազմի հետևանքները նման են տնտեսական ցունամիի. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի հետևանքները... 20:24
ԱԺԲ-ի խոստումները ԱԺԲ-ի խոստումները 19:37
Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.05.2026 20:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 14:1501 Փտր, 2021

Պատերազմով անցած հոգևորականները միաբանվելու և խաղաղության համար պայքարելու կոչ են անում

Պատերազմի 10-րդ օրը ռազմաճակատ մեկնեց Մովսես վարդապետ Սարգսյանը։ Եկեղեցականը կռվի բոթն առել էր Հնդկաստանում, որտեղ հոգևոր ծառայություն էր իրականացնում Կալկաթայի Հայոց մարդասիրական վարժարանում։ Հնդկաստան մեկնելուց առաջ էլ ծառայել է բանակում․ լավ գիտի թե՛ հոգևորականի, թե՛ զինվորականի գործը։ Կասկած չի ունեցել՝ ռազմաճակատը նաև ի՛ր կարիքն ուներ։ Հոկտեմբերի 7-ին արդեն զինվորների կողքին էր։

Մովսես վարդապետ Սարգսյան - Մեզ ամեն տեղ մեծ ուրախությամբ են ընդունել։ Ինքս մի տեղում չեմ եղել, պարբերաբար այցելել եմ գնդերեցներին, տարբեր ուղղություններով գնացել-տեսել եմ, օգնություն առաջարկել։ Բացի մեր ներկայությունը, նաև նյութական միջոցներ էլ ենք տրամադրել:

Որտեղ ցավ ու հուսահատություն, հոգևոր խոսքի և գոտեպնդման կարիք է եղել՝ հոգևորականը հասել է։ Եղել են դեպքեր, երբ հրետակոծության ժամանակ՝ թաքստոցներում պատսպարվելիս, զինվորները Մովսես վարդապետին խնդրել են միասին աղոթել։

Մովսես վարդապետ Սարգսյան - Պատերազմական իրավիճակներում զինվորները հոգևորականների մեջ տեսնում են Աստծո զորությունը և իրենք իրենց ապահով են զգում հոգևորականի ներկայությամբ։ Այսինքն՝ եթե հոգևորականը մեր հետ է, ուրեմն՝ Աստված մեր հետ է, հետևաբար, վախենալու կարիք չկա, պետք է համարձակ գործել։

Սրբազան հոր հետ պատերազմ է մեկնել նաև գնդերեց Էդգար սարկավագը։ Մինչև սքեմ կրելը ծառայել է հայոց բանակում։ Զինվորական երկու տարին եկեղեցականին սովորեցրել է զենք կիրառել, օգնել է հասկանալ բանակի կառուցվածքն ու արագ կողմնորոշվել արտակարգ իրավիճակներում։ Ասում է՝ այդքանն իմանալով՝ չէր կարող չզինվորագրվել։ Հոգևորականները տեղից տեղ են անցել․ զենքով՝ կռվի մեջ, խաչով՝ թիկունքում ու խրամատում։

Էդգար սարկավագ Օհանյան - Բազմաթիվ են դեպքերը, երբ զինվորներն ընկճված են եղել՝ ընկերներ, հարազատներ են կորցրել, մենք աշխատել ենք այդ զինվորականների հետ, եղել են դեպքեր, երբ ուզել են մկրտվել, խոստովանվել։

Մկրտությունները կազմակերպել են կարճատև դադարների ժամանակ։ Հաղորդության կարիք ունեցողներն այնքան շատ են եղել, որ Հայաստանի և սփյուռքի թեմերից քահանաների նոր բանակ է ուղարկվել: Հրետակոծությունները չեն խանգարել, որ հոգևոր արարողություններ լինեն նաև պատերազմի օրերին։ Կարճատև դադարներից մեկի ընթացքում, երբ զինվորները Մարտակերտի գյուղերից մեկում շունչ քաշելիս են եղել, մասնակից են դարձել գյուղի եկեղեցու խաչի օծման արարողությանը։ Աստծո ներկայությունն այդ ամբողջ ընթացքում զգացել են՝ թշնամու տևական լռությամբ։

Մովսես վարդապետ Սարգսյան - Զորքն այդտեղ հանգստանում էր՝ եկեղեցու մոտ, և մենք այդ եկեղեցու խաչը օծեցինք. պատրաստել էին, բայց չէին հասցրել օծել, մենք արեցինք։

Իրենց մասին քիչ են խոսում, ասելիքն ավելի շատ ուղղված է զինվորի ոգուն և սխրանքներին։ Կռվողները մեր ազգի փաղանգն են՝ ասում է հայր սուրբը։ Հոսպիտալում գտնվող զինվորներից մեկի աչքերի փայլն էլ չի մոռանում Էդգար սարկավագը։ Ասում է՝ վիրավոր մարմնով, բայց ժպիտը դեմքին խնդրում էր իրեն հետ ուղարկել առաջնագիծ։

Էդգար սարկավագ Օհանյան - Նույնիսկ տուն չէր զանգում, որ ասեր՝ վիրավոր եմ, անընդհատ ուզում էր ասկոլկեքը շուտ հանեին, որ վերադառնար շարք։

Մի՝ ձեռքում խաչ, մյուսում՝ զենք, կռվեցին մինչև պատերազմի վերջին օրը։ Քարվաճառը ադրբեջանցիների հսկողության տակ անցնելուց հետո էլ, հերթափոխով, հոգևոր ծառայության անցան Դադիվանքում։ Այսօր արդեն Մայրավանքում են։ Եղածը եղած է՝ ասում են։ Պետք է դասեր քաղել, միաբանվել ու պայքարել հանուն երկարատև խաղաղության։

Հեղինակ`Հայկուշ Ասլանյան
Դիտումների քանակ1054
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը Եռաբլուր. լուսանկարներ 14:4328 Հնվ, 2021 Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը Եռաբլուր. լուսանկարներ Հասարակություն
  • Առաջնագծի հոգևորականները. լուսանկարներ 13:2130 Հոկ, 2020 Առաջնագծի հոգևորականները. լուսանկարներ Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են. Գարեգին Բ 10:2516 Հլս, 2020 Եկեղեցու հոգևորականները նույնպես մարտնչող մեր զինվորների կողքին են. Գարեգին Բ Հասարակություն
  • Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի. Արամ Ա Կաթողիկոսը հորդոր է հղել հոգևորականներին 10:3417 Ապր, 2020 Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի. Արամ Ա Կաթողիկոսը հորդոր է հղել հոգևորականներին
Հիմա եթերում
Լրահոս
  • Դրան 200-ով գրի էլի, պտի 2 հոգի տեղ ըշխատի. Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը 19:4921 Մայ, 2026
  • Ռուսաստանի և Բելառուսի միջուկային զորավարժությունները ազդանշան են ՆԱՏՕ-ին. Պեսկով 19:4221 Մայ, 2026
  • Քննարկվել են անվտանգ էներգետիկ համակարգերի ֆինանսավորման և ներդրումային քաղաքականության հարցեր 19:2921 Մայ, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Դեղերի մասին» օրենքում 19:2421 Մայ, 2026
  • Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Գրենլանդիան դառնա անկախ երկիր. Լենդրի 19:1721 Մայ, 2026
  • Կառավարությունը հրաժարվել է գույքերի օտարման, գրավադրման դեպքերում նախապատվության իրավունքներից 19:0921 Մայ, 2026
  • Մոսկվան չի միջամտում Երևանի ներքին գործերին. Գալուզին 19:0221 Մայ, 2026
  • Կարդիականացվի Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի գործիքակազմը 18:5621 Մայ, 2026
  • ԱՄՆ-ը սպանության մեղադրանք է ներկայացրել Ռաուլ Կաստրոյին 18:4921 Մայ, 2026
  • Տանձուտ, Ձորագետ, Դեբեդ և Փամբակ գետերի մաքրման աշխատանքների համար Կառավարությունը կհատկացնի 446.5 մլն դրամ 18:4121 Մայ, 2026
  • Սահմանվել են անձնական օգտագործման ապրանքների առանց մաքսատուրքի ներմուծման չափաքանակները 18:3421 Մայ, 2026
  • «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով 18:2921 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական խոստացած տղամարդուն 18:2421 Մայ, 2026
  • Անգլերեն դասավանդող 20 դպրոցների մանկավարժներ հավաստագրվել են որպես ուսուցիչ վերապատրաստող մասնագետներ 18:1621 Մայ, 2026
  • Կհստակեցվի ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմը 18:0621 Մայ, 2026
  • Բնական գազի սակագնի բարձրացման հարց այս պահին չի քննարկվում. ՀԾԿՀ 17:5921 Մայ, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ 17:5421 Մայ, 2026
  • Տուգանք վճարելու պատրվակով քարտի տվյալ է ուզում. Սամվել Մարտիրոսյանը հայտնել է նոր կեղծիքի մասին 17:4721 Մայ, 2026
  • ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է՝ պետական մարմինների անունից կեղծ SMS-ներ են շրջանառվում 17:4221 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 31-րդ խմբի երդման արարողությանը 17:3621 Մայ, 2026
  • Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2421 Մայ, 2026
  • Կստեղծվի լաբորատոր կարողությունների վերաբերյալ թվայնացված, կանոնակարգված տվյալների շտեմարան 17:1221 Մայ, 2026
  • Ֆինանսների նախարարը և ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը ստորագրել են բնակարանային և հիփոթեքային շուկայի զարգացման 264.4 մլն դոլարի համաձայնագիր 17:0121 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | «Ամալյան և Գայանեն ակտիվիստ են, դրանք 100-անոց են». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0021 Մայ, 2026
  • Ապրիլին հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք. ՊԵԿ 16:5221 Մայ, 2026
  • Կհստակեցվեն կրթական կազմակերպությունների գործառույթները 16:4121 Մայ, 2026
  • Հայաստանում էբոլայի ու հանտավիրուսի տարածման ռիսկը գնահատվում է ցածր, համավարակի վտանգ չկա. ՀՎԿԱԿ 16:2821 Մայ, 2026
  • ԵՄ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Իսրայելին՝ ակտիվիստներին ցուցադրող տեսանյութի համար 16:0921 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ալավերդու գրասենյակների պատասխանատուն ընտրակաշառք է տվել. կան ձերբակալվածներ 15:5821 Մայ, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները 15:5421 Մայ, 2026
  • 8 ոսկե, 3 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի պարաբազկամարտի 28-րդ առաջնությունում 15:4621 Մայ, 2026
  • Կկարգավորվեն «Հայաստան օրգանական» տարբերանշանի կիրառելիության հետ կապված խնդիրները 15:4221 Մայ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 15:2921 Մայ, 2026
  • Կընդլայնվի «Մասսայական ուսուցում» բաղադրիչի շրջանակը 15:1821 Մայ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 15:0821 Մայ, 2026
  • Լուրեր 15:00 | Ոչինչ չի ստացվի. Կոբախիձեն՝ Վրաստանը Հայաստանին հակադրելու փորձերի մասին |21.05.2026 15:0021 Մայ, 2026
  • Կկրճատվի բյուջետային երաշխիքի տրամադրման ժամկետը 14:5921 Մայ, 2026
  • Ապատեղեկատվություն է, Ջերմուկի հատվածում ՀՀ ԶՈՒ բանակային դիրք չի հանձնվել. ՊՆ 14:4921 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ 14:4521 Մայ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր 14:3621 Մայ, 2026
  • Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք 14:2921 Մայ, 2026
  • Մերցն առաջարկել է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհել. Reuters 14:2121 Մայ, 2026
  • Հուլիսի 4-12-ը Երևանում տեղի կունենա բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 14:1621 Մայ, 2026
  • Փոփոխություններ՝ 2026 թ. կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման մեջ 14:0321 Մայ, 2026
  • Մեկնարկում են «Ռոսսելխոզնադզորի» հետ համատեղ ստուգումները հայկական ձեռնարկություններում 13:5421 Մայ, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացման համար 13:4421 Մայ, 2026
  • ExIm տեղեկատվական հարթակ՝ ԱՏԳ մասնակիցների համար 13:3321 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդուն 13:2421 Մայ, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը 13:2121 Մայ, 2026
  • Փրկարարները հարկադիր քարաթափում են իրականացրել ճանապարհահատվածում հնարավոր քարաթափման վտանգը նվազեցնելու նպատակով. ՆԳՆ ՓԾ 13:1221 Մայ, 2026
  • Ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվացել է կրեմլամետ ապատեղեկատվական արշավը. Euronews 13:0621 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերություններում հստակություն ունենալ. Գալուզին 13:0021 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ»-ի ցուցակում մնալու է 25 թեկնածու 12:5921 Մայ, 2026
  • Մինչև 12 տարեկան 2 երեխա ունեցող ծնողներին կտրվի օրական առավելագույնը 30 րոպե աշխատանքից բացակայելու իրավունք 12:5321 Մայ, 2026
  • Firebird-ի և OpenAI-ի հետ համատեղ նախաձեռնություն ունենք. ԿԳՄՍ նախարարը՝ ԱԲ գրագիտության մասին 12:4821 Մայ, 2026
  • Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղը՝ ժամը 10։00-ին, «Հաղթանակ» զբոսայգում թնդանոթից կարձակվի 1 կրակոց. ՊՆ 12:4321 Մայ, 2026
  • ՆԳՆ-ն ԵՄ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ շարունակում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը 12:3921 Մայ, 2026
  • Վարկի կամ լիզինգի շահառուն իր ֆինանսական պարտավորությունը կարող է բանկից բանկ տեղափոխել. պետության սուբսիդավորումը կպահպանվի 12:3221 Մայ, 2026
  • Խարդախություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին 12:2821 Մայ, 2026
  • Թեհրանը քննարկում է ԱՄՆ-ի պատասխանը Իրանի վերջին առաջարկին. Բաղաեի 12:2221 Մայ, 2026
  • «Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուներից 50-ը ինքնաբացարկ են հայտնել 12:1721 Մայ, 2026
  • Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22 հազար երեխա. Անդրեասյան 12:0821 Մայ, 2026
  • Նոր չափորոշչի ներդրման գործընթացը ուղեկցվել է հանրակրթության ֆինանսական ծավալների էական աճով. Ժաննա Անդրեասյան 12:0521 Մայ, 2026
  • Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը 12:0021 Մայ, 2026
  • Կլինեն ուղղություններ, որոնցով մենք նոր դասագրքեր կպատվիրենք՝ հաշվի առնելով խնդիրները, որ նկատել ենք. ԿԳՄՍ նախարար 11:5521 Մայ, 2026
  • Տավարաբուծության զարգացման ծրագրի պայմանները կբարելավվեն, փոխհատուցվող գումարի չափը կմեծանա 11:4421 Մայ, 2026
  • Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի 11:3521 Մայ, 2026
  • Հայաստանում կստեղծվի կիսահաղորդիչների ռազմավարական կենտրոն՝ ապահովելով առնվազն 300 նոր աշխատատեղ 11:3021 Մայ, 2026
  • Թրամփը քննարկում է Կուբայի դեմ գործողությունների տարբերակներ. Politico-ն 11:2421 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ հերթական նիստը 11:1721 Մայ, 2026
  • Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ 11:0321 Մայ, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0021 Մայ, 2026
  • Հայաստանում հանրային դերակատարները մարդու իրավունքների արժեքների շուրջ չունեն հանրային կոնսենսուս. Անահիտ Մանասյան 10:5121 Մայ, 2026
  • ՊԵԿ նախագահին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են հարկային ոլորտի նոր բարեփոխումները 10:4221 Մայ, 2026
  • Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման․ կատարվածով զբաղվում են իրավապահ մարմինները 10:1521 Մայ, 2026
  • Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը. ՀԷՑ 10:1021 Մայ, 2026
  • Զվարթնոց միջազգային օդանավակայանը «Airports Council International World»-ի կողմից արժանացել է «Օդանավակայանի ուղևորների սպասարկման փորձի հավատարմագրման» 10:0821 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս է վերադարձվել համայնքին 10:0321 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | Արթուր Օսիպյանը հնչեցրել է հայհոյանքներ, խաթարել հասարակական կարգը. ՔԿ | 21.05.2026 10:0021 Մայ, 2026
  • «Անտարես»-ը՝ Ասիայի լավագույն մանկական հրատարակչությունների հնգյակում 09:5121 Մայ, 2026
  • ՀՀ-Նիդերլանդներ պաշտպանության բնագավառում երկկողմ և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել 09:3721 Մայ, 2026
  • Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այսօր Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակոց․ ՊՆ 09:3121 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:2621 Մայ, 2026
  • ՄԻԱՎ-ի հայտնաբերման ցուցանիշների բարելավում՝ ՀՀ-ում 09:1521 Մայ, 2026
  • Բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, խուլիգանություն, քարոզչության խոչընդոտում․ մանրամասներ Օսիպյանի կալանավորման վարույթից 09:1021 Մայ, 2026
  • Արթուր Օսիպյանը կալանավորվել է 08:5221 Մայ, 2026
  • Մ-2 միջպետական ճանապարհի վնասված մետաղական արգելապատնեշները վերականգնվել են 08:2821 Մայ, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Նիկոլաս Լոգոթետիսը քննարկել են «Concordia»-ն Հայաստանում առաջխաղացնելու հնարավորությունները 08:1021 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:0421 Մայ, 2026
  • Բաքուն և ԵՄ-ն քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 01:0121 Մայ, 2026
  • «Տենց խնդիր չկա մի անհանգստացեք». Նարեկ Կարապետյանն իր՝ ՌԴ քաղաքացիության մասին 00:4721 Մայ, 2026
  • Պետք է աշխատենք կրճատել վիզաների մերժման տոկոսը. ԵՄ պաշտոնյա 00:3121 Մայ, 2026
  • Պատրաստ ենք կոալիցիայի, ռուսական ուժերին թույլ չտալ ՀՀ-ն տանել ռուս-բելառուսական միություն. Սարգսյան 00:2021 Մայ, 2026
  • Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի 00:0121 Մայ, 2026
  • ՀՀ ոչ մի ղեկավար չի արել Գյումրիի համար այնքան, ինչքան ես եմ արել. Ռոբերտ Քոչարյան 23:4220 Մայ, 2026
  • Ինժեներական քաղաքում կլինի ևս մեկ սուպերհամակարգիչ 23:2420 Մայ, 2026
  • Ցեխը շպրտեցին, ջուրը ծեծեցին, հիմա էլ մուկ են տշում. «Բոլորին դեմ եմ»-ի նոր դարձվածքային ակցիան 23:0020 Մայ, 2026
  • Պարեկները Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերել ու կանխել են ապօրինի արդյունահանում, կան ձերբակալվածներ 22:5520 Մայ, 2026
  • Հանրությանը ներկայացվելու է այն, ինչը տարիներ շարունակ թաքցրել ենք․ Պապիկյան 22:4420 Մայ, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու գործով կա 6 կալանավորված և 6 տնային կալանքի տակ գտնվող անձ․ ՔԿ 22:3420 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015