Արցախում վերջին ամիսներին առկա անկայուն իրավիճակը մնում է Բելգիայի ֆլամանական խորհրդարանի ուշադրության կենտրոնում։ Արտաքին քաղաքականության, եվրոպական հարցերի, միջազգային համագործակցության և զբոսաշրջության հանձնաժողովի անդամներն Արցախում տիրող իրավիճակը քննարկել են Բելգիայում մեր երկրի դեսպան Աննա Աղաջանյանի հետ։ Դեսպանի խնդրանքով քննարկումն անցկացվել է դռնփակ։
Ֆլանդրիայի խորհրդարանն առաջինններից էր, որ բանաձև ընդունեց՝ դատապարտելով Արցախի և արցախահայության դեմ կիրառված բռնությունը։ Ֆլամանական խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերն ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը, և դեսպանի հետ հանդիպմանը ներկա են եղել քաղաքական բոլոր խմբակցությունների ղեկավարները։
շԴեսպանը կարևորեց Ֆլանդրիայի և Արցախի միջև տարիների ընթացքում հաստատված կապերը, Ֆլանդրիայի գիտական, հասարակական շրջանակների և անհատների հետաքրքրությունը դեպի Արցախ, որում մեծ է տեղի հայ համայնքի դերը։ Աննա Աղաջանյանը կարևորում է քննարկման ժամանակ ստացած մարդկային աջակցության ազդակները։
Բելգիայի դաշնային, ինչպես նաև ֆլամանական և Վալոնիայի խորհրդարաններն իրենց ընդունած բանաձևերով ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ պատրաստ են ամեն կերպ աջակցելու հարատև խաղաղության հաստատմանը և վերջնական կարգավորման հասնելուն։
Դեսպան Աղաջանյանը հավատում է խորհրդարանական դիվանագիտությանը, որը տեղին օգտագործելու դեպքում տեսանելի հաջողությունների հասնել հնարավոր է։