Իրանի ուժայինները Հորմուզի նեղուցի մոտ կալանել են հարավկորեական MT Hankuk Chemi լցանավն ու անձնակազմի 20 անդամներին: Իրանական կողմը պնդել է, որ նավը խախտել է բնապահպանական կանոնները՝ փոխանցում է BBC-ն:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Թեհրան-Սեուլ լարվածության ֆոնին՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով Հարավային Կորեայի բանկերում իրանական հաշիվների սառեցման պայմաններում:
Հարավային Կորեայի իշխանությունները դիվանագիտական բոլոր ջանքերը ներդրել են հարավկորեական լցանավն ու անձնակազմին ազատ արձակելու համար: Անձնակազմը բաղկացած է Ինդոնեզիայի, Մյանմայի, Հարավային Կորեայի և Վիետնամի քաղաքացիներից: