Ռուսաստանի Նախոդկա քաղաքի նավահանգստում գտնվող «Ամերիայի ծոց» լցանավում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որի հետևանքով մահացել է երեք մարդ: Ծովային փոխադրամիջոցում եղել է անձնակազմի ինը անդամ:
Նախնական տեղեկությամբ՝ նավում հրդեհ չկա: Քննության վարկածի համաձայն՝ ներսում պայթել է գազային խառնուրդ, որի պատճառով նավը մասնամբ վնասվել է:
Հեռավոր Արևելքի տրանսպորտային դատախազությունից հայտնել են, որ նավթամթերքի արտահոսք չի արձանագրվել:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: