• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Քոչարյանը պետք է պատասխան տա 10 տարվա թալանի և սպանությունների համար. Ստեփանյան Բաց հարթակ. Քոչարյանը պետք... 20:34
102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի հայտարարությունից հետո 102-րդ ռազմաբազա. քննարկումներ Պուտինի... 19:32
Իրանի դեմ պատերազմի գինը վճարում է ամբողջ տարածաշրջանը. Էրդողան. «Հարևաններ» Իրանի դեմ պատերազմի գինը... 19:21
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:1721 Դեկ, 2020

Համայնքների այսօրվա վարչական սահմանները որոշվել են 2010 թ. ընդունված ՀՀ օրենքով. վարչապետն այցելել է Սյունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետի այցի առաջին կանգառը Սառնակունք համայնքն էր: Նիկոլ Փաշինյանը հանդիպել է սառնակունքցիներին, զրուցել նրանց հետ, լսել մտահոգությունները Սյունիքի մարզում իրականացվող սահմանազատման աշխատանքների առնչությամբ և պատասխանել համայնքի բնակիչների հարցերին:

Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում 70 օր անհետ կորած և երեկ հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին, որոնց վերադարձը լուսավոր կետ է այս ծանր օրերին. «Այսօր սգո օր է, և մենք եռօրյա սգի շրջանակում հարգում ենք մեր զոհված զինվորների հիշատակը: Ցանկանում եմ, որ արժանի լինենք մեր զոհված զինվորներին: Մենք հիմա գտնվում ենք հետցնցումային իրավիճակների մեջ և ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար, մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին փնտրելու համար:

Երեկ շատ կարևոր բան է տեղի ունեցել՝ անտառներում մնացած մեր 6 զինվորների խումբը դուրս է բերվել, և չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: Այս սգի մեջ բոլորս լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք: Գերիների առաջին խումբը, որ վերադարձավ, դա էլ որոշակի տրամադրություն փոխեց»:

Վարչապետը նշել է, որ մեր բանակը հերոսական է, և դրա մասին երկու կարծիք լինել չի կարող, ինչը, միևնույն ժամանակ, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որն բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,- ընդգծել է վարչապետը:

Սառնակունքից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սիսիան համայնք: Վարչապետն այցելել է Սիսիանի քաղաքային պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծնկի իջել և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։

Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Սիսիանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիների հետ: Սիսիանցիներին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրականում այցի նպատակը սյունեցիների հետ շփվելն է և ուզում եմ շնորհակալություն ասել Սիսիանին՝ այսպիսի ըմբռնման, այսպիսի ընդունելության համար: Ամենակարևոր բանը, որ այսօր ուզում եմ ասել, հետևյալն է՝ ես եկել եմ նաև պարզաբանումներ տալու, թե Սյունիքի սահմանների երկայնքով ինչ է տեղի ունենում: Իհարկե, շատ պետք է վերլուծենք այն, ինչ տեղի է ունեցել: Բայց առաջինը՝ մինչև բուն բովանդակային խոսակցությունն սկսելը, ես առաջարկում եմ, որ մենք նախ մեկ րոպե լռությամբ հարգենք մեր զոհերի հիշատակը և պայմանավորվենք, որ այս պահից սկսած որևէ ծափեր, վանկարկումներ և այդ կարգի որևէ բան տեղի չի ունենալու: Բայց կա նաև կարևոր ասելիք և խոսակցություն, որը ես ուզում եմ, որ դուք անպայման լսեք»: Վարչապետը ներկաների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին:

Անդրադառնալով Սյունիքի շուրջ առկա իրավիճակին և դրա վերաբերյալ տարածվող տարաբնույթ լուրերին՝ երկրի վարչապետը նշել է. «Այսօր շատ է խոսվում, որ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքի սահմաններին, Սյունիքը հանձնելու պրոցես է, Սյունիքի անվտանգությունը հարվածի տակ դնելու պրոցես է: Իրականում ուղիղ հակառակն է: Որովհետև, ես այն օրը իմ ուղերձում էլ ասացի, խնդիրն այն է, որ երբ մենք մեր սահմանապահ զորքերը կանգնեցնում ենք Հայաստանի սահմանին համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է, որովհետև Հայաստանի Հանրապետության սահմանը նաև անվտանգային այն համակարգի սահմանն է դառնում, որի անդամ ենք մենք: Հիմա հաջորդ հարցը, որ ծագում է, հետևյալն է. մեզ ասում են՝ իսկ ինչո՞ւ եք այդ սահմանին կանգնեցնում, ո՞վ է որոշել և ի՞նչ իրավական հիմքով է որոշվել այդ սահմանը: Այդպիսի հարց տալիս են նաև 2010 թվականին Ազգային ժողովի պատգամավոր եղած, նախարար եղած և ամենատարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք:

Խնդիրն այն է, որ այսօրվա սահմանները, նույն մեր համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել են Հայաստանի Հանրապետության «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Եվ այդ օրենքում, օրինակ, Ներքին Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև որպես Ադրբեջանի հետ սահման: Դա 2010 թվականին է եղել: Կառավարությունն ընդունել է այդ օրենքը, որտեղ նկարագրված են այսօրվա մեր բոլոր խնդրահարույց սահմանները՝ այն կողմից նկարագրել են, պարզ է, հարևան համայնքը, իսկ մյուս կողմից նկարագրել են Ադրբեջանի Հանրապետության սահման: Կարողացա՞ ներկայացնել: Հիմա այդ տարիներին կառավարության անդամ եղած, Ազգային ժողովի պատգամավոր եղած մարդիկ մեզ ասում են՝ դուք ինչո՞ւ եք այդ կետերով կանգնում, դուք, ի՞նչ է, այդ սահմանը ճանաչո՞ւմ եք: Բայց չէ՞ որ դա օրենքի ուժ է ստացել: Իսկ այն ժամանակ ինչո՞ւ չեն ասել, որ սա Արցախի Հանրապետության տարածքն է, ինչո՞ւ չեն ասել: Ես ուզում եմ, որ դուք և բոլոր սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունենում: Եվ էլի եմ ասում՝ դա արվում է Սյունիքի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»:

 

Անդրադառնալով անվտանգության երաշխիքների հարցին՝ վարչապետ Փաշինյանն ասել է հետևյալը.

 «Անվտանգությունը երաշխավորված է այնքանով, որքանով մեր անվտանգային համակարգն արդյունավետ է: Այսօր, օրինակ, տեսեք, շատ են ասում՝ իսկ Ղարաբաղի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը ինչո՞ւ, օրինակ, չմիջամտեց: Էլի նույն պատճառով: Որովհետև մեր օրենքում գրված էր, որ մեր սահմանը սա է: Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Այդ օրենքն ընդունվել է 2010 թվականին: Այդ օրենքն ընդունել է 2010 թվականին գործող խորհրդարանը: Այդ օրենքի նախագիծը ներկայացրել է 2010 թվականին գործող կառավարությունը: ՀԱՊԿ-ը մեզ ասում է, որ սա է ձեր սահմանը, և դուք եք նկարագրել այդ սահմանը: Մենք ձեր սահմանից դուրս ինչպե՞ս կարող ենք միջամտություն անել: Եվ ես ստացել եմ և ստանում եմ բազմաթիվ հավաստիացումներ, և մենք ունենք պայմանագրեր, որ եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն մեր սահմանից ներս, այդ ժամանակ արդեն բոլորովին ուրիշ ռեժիմ է գործելու:

Ինչ վերաբերում է Արցախին՝ Արցախի հարցը բոլորովին ուրիշ հարց է և միջազգայնորեն ճանաչված հարց է: Իրենք մեզ ասում են՝ փաստորեն, եթե մենք այդ սահմանով ենք կանգնում, ուրեմն Ղարաբաղի հարցը փակում ենք: Դե, եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք: Հասկանո՞ւմ եք՝ այստեղ է նրբությունը, որ, էլի եմ ասում, 2010 թվականին նախարար, պատգամավոր եղած մարդիկ ասում են՝ եթե դուք, օրինակ, Շուռնուխի հատվածում այդ գիծը ճանաչում եք որպես սահման, նշանակում է՝ դուք Արցախի հարցը փակում եք: Կամ Տեղի հատվածում, կամ Գորիսի հատվածում, Կապանի հատվածում: Բայց եթե այդպես է, ուրեմն դուք 2010 թվականին արդեն փակել եք այդ հարցը: Եթե այդ սահմանը ճանաչելն այսօր դավաճանություն է, 2010 թվականին առավելևս դավաճանություն էր: Եվ 2010 թվականին էլ, գիտեք ով է եղել այս տարածաշրջանի պատգամավորը, և պետք է նայել՝ ինչպես է քվեարկել: Համենայնդեպս, իր խմբակցությունն է կողմ քվեարկել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Սյունիքի մարզի որոշ համայնքներում ճանապարհը փակելու հարցին և դրդապատճառներին. «Այսօրվա իմ այցը պլանավորված էր, ես պիտի գնայի նաև Գորիս, Կապան, Մեղրի: Անկեղծ ասած, այսպիսի կազմակերպչական աշխատանք մենք նախապես չենք իրականացրել, սակայն տեսա, որ հրապարակում այսքան մարդ է հավաքված: Ինձ համար ամենահուզիչ պահը գիտեք ո՞րն է՝ զոհվածների հարազատներից էլ կան մարդիկ, ովքեր եկել են, այստեղ ներկա են:

Մարդիկ առավոտից այնտեղ ճանապարհ են փակել, և այդ ճանապարհը փակվելու հետևանքով մեքենաների մեծ կուտակումներ են առաջացել: Բայց ես տրամաբանական հարց եմ տալիս՝ ի վերջո, ինչի՞ են ճանապարհը փակել: Որովհետև, հիմա ձեզ որ տեսա, Գորիսում էլ էր այս նույն վիճակը լինելու, Կապանում էլ էր այս նույն վիճակը լինելու, Մեղրիում էլ էր այս նույն վիճակը լինելու, Շուռնուխում էլ էր այս նույն վիճակը լինելու, բոլոր տեղերն էլ այս նույն վիճակն էր լինելու: Որովհետև ժողովուրդն այսօր շատ ավելի խոր է հասկանում իրադրությունը: Սա է ամբողջ խնդիրը:

Սիսիանը Սյունիքի մուտքն է, ես այսօր եկա ու սյունեցիների հետ խոսեցի: Բայց ես այն կարծիքին եմ, որ այսօր այդ սադրանքներին պիտի չտրվել: Մարդիկ կան՝ ուզում են բախումներ հրահրել, մարդիկ կան՝ ուզում են ոստիկանների հետ բախումներ հրահրել: Մենք իրենց սադրանքներին չենք տրվելու: Բայց ես ասում եմ հետևյալը՝ գործարք եմ առաջարկում ճանապարհը փակածներին: Կարծում եմ՝ երբ գնամ Գորիս, նույն այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Գորիսում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Կապանում, այսպիսի չկազմակերպված հավաք ենք ունենալու Մեղրիում, և մարդիկ գալու են, իրենց աջակցությունը հայտնելու են: Իրենք դրա համար են փակել ճանապարհը, որ դա չպարզվի: Եթե այդպես չէ, ես առաջարկում եմ հեշտ ապացուցելի բան. մենք սադրանքի չենք գնալու, մենք բռնության չենք գնալու, ոչ մի բան չենք անելու, բացեք ճանապարհը, գնանք Գորիս: Գնանք Գորիս, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ են խոսում մարդիկ, ի՞նչ են մտածում: Իհարկե, մարդիկ շատ դժվար հարցեր ունեն մեզ: Հիմա դուք էլ հարցեր եք տալիս, այդ հարցերը շատ բարդ, ճիշտ, կոշտ հարցեր են: Եվ, այո՛, ես ընդունում եմ մեր պատասխանատվությունը, որ մենք այդ հարցերին պետք է պատասխանենք: Ես ընդունում եմ նաև, որ հարցեր կան, որոնց պատասխանն այս պահին մենք չունենք: Բայց այդ հարցերի պատասխանը շատ կարևոր է:

Եվ հետևյալն է իրավիճակը՝ այո՛, մենք այսօր ունենք անհետ կորածների խնդիր: Անհետ կորածների հարազատներից ինձ մոտեցան, և մենք մեղավոր ենք այդ մարդկանց առաջ: Մեղավոր ենք, այո: Բայց նաև ուզում եմ հավաստիանանք, որ ամեն հնարավորը արվում է: Երեկ մի հրաշք տեղի ունեցավ, երբ անտառներում 70 օր պատսպարված մեր 6 զինվորներ գտնվեցին և էվակուացվեցին: Այս ուղղությամբ աշխատանքն արվում է արդեն բավական երկար ժամանակ, բայց առաջին անգամ է, որ արդյունք է տալիս, որովհետև բազմաթիվ բարդություններ կան այս գործում: Ես երևի տասնյակ անգամ այս հարցը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եմ քննարկել: Քննարկել ենք ռուս խաղաղապահների հրամանատարների հետ, իրենք էլ իրենց հերթին, բնականաբար, քննարկել են, քննարկում են Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Եվ ծնողները նույնիսկ շատ դեպքերում մտածում էին, որ մենք ասում ենք՝ այո, անում ենք, բայց իրականում ոչ մի բան էլ չենք անում: Իրավունք ունեին այդպես մտածելու, որովհետև արդյունք չկա: Եթե մի բան արվում է՝ արդյունք չկա, պարզ է, մարդիկ հուզական վիճակում են, ապրումների մեջ և իրավունք ունեն մեզ մեղադրելու:

Բայց երեկվա դեպքը հրաշքի էր նման, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքը գործադրվեց ի վերջո: Որովհետև ամենամեծ բարդությունը գիտեք ո՞րն է՝ տարածքը մեծ է, այսինքն՝ չգիտենք կոնկրետ մեր տղերքը որտե՞ղ են, որ մտնեն, այնտեղից դուրս բերեն: Եղել է, որ մտել են, բարձրախոսով հայտարարել են, ռուսերեն են հայտարարել, որ հրադադար է արդեն, դուրս եկեք, եղել է, որ հայերենով են հայտարարել, արձագանք չի եղել: Ու մենք մտածում ենք, որ, կարող է, արձագանք չի եղել այն պատճառով, որ չեն վստահել մարդիկ, որովհետև հայերեն խոսելը դեռևս չի նշանակում, ուրիշներն էլ, ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն խոսել, առավել ևս՝ ռուսերեն: Հետո, մենք մտածեցինք՝ այնպիսի մարդ հայտարարություն անի, որ իրենց ծանոթ լինի, որ ձայնը լսվի: Այդքան ժամանակ արդյունք չտվեց, վերջապես երեկ արդյունք տվեց: Ես էլի շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստել են, որ այս հրաշքը տեղի ունենա: Ասեմ, որ տղաները բոլորը, իհարկե, հյուծված են, բայց նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Եվ նախնական, որքանով ինձ ասել են, որևէ մեկին հաշմանդամություն չի սպառնում: Այսինքն՝ տղաները կվերադառնան լիարժեք կյանքի, և իսկապես այսօր դա շատ խորհրդանշական է:

Սիրելի սիսիանցիներ,

ես շնորհակալ եմ ձեզ, որովհետև ամեն անգամ Սիսիան գալիս ձեր աջակցությունը զգացել եմ: Եվ պետք է շատ բան անեմ, որ ձեր աջակցությանն արժանանամ: Իրականում շատ հարցերում մեղավոր եմ ձեր առաջ և հույս ունեմ՝ կստացվի այնպես, որ ձեր վստահությանն արժանի կլինեմ: Չի կարող Սյունիքի մի հատվածում տրամադրությունն ուրիշ լինել, մի այլ հատվածում՝ ուրիշ: Այսօր ամբողջ հանրապետությունում է տրամադրությունը, ըստ էության, նույնը:

Էլի եմ ասում՝ ճանապարհը փակել են ինչի՞ համար: Որովհետև գիտեն, որ Գորիսում էլ է այսպիսի չկազմակերպված հավաք լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ: Բայց, ասում եմ, առավել ևս այս սգո օրը մենք սադրանքների չենք տրվելու: Ոչինչ, Մեղրին էլ է իր տեղում, Կապանն էլ, Գորիսն էլ: Այսօր մենք եկանք Սյունիք: Այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ: Այսօր մենք մեր խոնարհումը բերեցինք և խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմանին, ու այս պրոցեսը կշարունակվի: Մենք սադրանքների չենք գնալու:

Ասացի, որ գալիս եմ սյունեցիների աչքերի մեջ նայելու: Եկա, սյունեցիների աչքերի մեջ նայեցի: Ես գիտեմ, որ շատ հարցերում մեղավոր եմ: Պետք է շատ աշխատենք, եթե դուք դա ուզենաք: Որ ձեր վստահությանն իսկապես արժանանանք, արժանի լինենք ձեզ, արժանի լինենք ձեր վստահությանը: Ես ասում եմ, դուք բոլորդ՝ Հայաստանի քաղաքացիները, շատ ավելիին եք արժանի: Ցավոք, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, մինչև այս պահը չի կարողացել անել և երկիրը հասցնել նրան, ինչին դուք, իրոք, արժանի եք: Չենք կարողացել: Ես ուզում եմ դրա համար ձեզնից ներողություն խնդրել՝ ոչ միայն մեր իշխանության, այլև նախկին բոլոր իշխանությունների անունից:

Բայց ամենակարևորը, իմ ամենամեծ խնդիրը հետևյալն է՝ այս կարգավիճակը ես ի պահ եմ ստացել ձեզնից, այդ կարգավիճակի տերը դուք եք: Եվ ես պատասխանատու եմ, որ դուք շարունակեք մնալ այդ կարգավիճակի տերը և ոչ թե նախկինի նման ընտրակեղծիքներով, ահաբեկելով և այլն, ում ուզենան՝ անցկացնեն, ինչ ուզենան՝ անեն»:

Դիտումների քանակ67
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 13:00 | Վարչապետը Փարիզում կմասնակցի միջազգային տիեզերական գագաթնաժողովին | 09.09.2026 13:0009 Սեպ, 2026
  • ՀՀ ՏԿԵ նախարարությունը վերսկսել է թվային տախոգրաֆներում օգտագործվող քարտերի տրամադրման գործընթացը 12:5909 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ձերբակալել են Երևանում խուլիգանություն կատարած անձին 12:4809 Սեպ, 2026
  • Ծովինար Վարդանյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12:3209 Սեպ, 2026
  • Շարունակվում է սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը 12:2409 Սեպ, 2026
  • Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:1109 Սեպ, 2026
  • Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն 12:0009 Սեպ, 2026
  • ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 11:4809 Սեպ, 2026
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել 11:4609 Սեպ, 2026
  • Պապոյանը Դուբայում քննարկել է DP World-ի հետ երկարաժամկետ համագործակցության հաստատման հնարավորությունները 11:3709 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են ապահովել անկանխիկ վճարումների ընդունումը 11:2709 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում նախաճաշել է զինվորների հետ 11:1409 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:0709 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում 10:5609 Սեպ, 2026
  • Հայաստանի և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ 10:4309 Սեպ, 2026
  • Կիևում հավերժացրել են Հայկական թաղամասի և հնագույն եկեղեցու հիշատակը 10:3609 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ն հարվածել է իրանական նավթատար նավերի, Թեհրանը ռմբակոծել է Հորդանանում գտնվող ամերիկյան բազան 10:2209 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | ՆԳՆ կրթահամալիրում արմատական բարեփոխումներ կլինեն. նախարար | 09.09.2026 10:0009 Սեպ, 2026
  • Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում 09:3309 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 09:2909 Սեպ, 2026
  • 46 և 25-ամյա տղամարդիկ ստեղծել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, կատարել տարբեր հանցագործություններ 09:1609 Սեպ, 2026
  • Մարզերից մեկում տեղակայված ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան 09:0509 Սեպ, 2026
  • Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ, հանդիպում եմ ունենալու նախագահ Մակրոնի հետ․ վարչապետ 08:5609 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա 08:4909 Սեպ, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:4309 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս 08:1609 Սեպ, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:0509 Սեպ, 2026
  • UEFA Regions' Cup, որակավորման միջանկյալ փուլ․ «Կիլիկիան» ավարտեց պայքարը 00:5909 Սեպ, 2026
  • Ավարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքները 00:4109 Սեպ, 2026
  • Քաղաքի ծանրաբեռնվածությունը սրում է նաև մարզային տրանսպորտը. Ավինյան 00:0409 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿ 23:4608 Սեպ, 2026
  • Դուբայում Էկոնոմիկայի նախարարի հանդիպումներն ու պայմանավորվածությունները 23:1708 Սեպ, 2026
  • Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:5308 Սեպ, 2026
  • Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա 22:3308 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ 22:1708 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0008 Սեպ, 2026
  • ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովների նախագահի տեղակալների ընդդիմադիր թեկնածուներին կողմ է քվեարկել 21:4808 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն 21:2708 Սեպ, 2026
  • «Ուզում եմ այս տեխնոլոգիաները բերենք Հայաստան». մանրամասներ նախարար Միրզոյանի Լատվիա կատարած այցից 21:2008 Սեպ, 2026
  • ՔՊ վարչության հերթական նիստը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 21:0108 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | ՀՀ-ում կարող է բիոմեթան արտադրվել․ Միրզոյանն ուսումնասիրել է Լատվիայի փորձը 21:0008 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրն ունի կացարանային նոր մասնաշենք. կբնակվեն մարզերից եկողները 20:5808 Սեպ, 2026
  • ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանը ստուգատես է անցկացրել 20:5208 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 8-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4408 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ 20:3908 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.09.2026 20:3108 Սեպ, 2026
  • Հայկական ձեռարվեստն ու խոհանոցը՝ կողք կողքի 20:2208 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 8. 2026 20:1308 Սեպ, 2026
  • ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված ներդրումների առանցքում համակարգի համար մասնագիտական կադրերի պատրաստումն է․ Արփինե Սարգսյանը մասնակցել է կացարանային նոր մասնաշենքի բացմանը 20:0808 Սեպ, 2026
  • Էլնուր Մամեդովը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրագործման հետ կապված հարցեր 20:0208 Սեպ, 2026
  • Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով 19:5708 Սեպ, 2026
  • Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով 19:5408 Սեպ, 2026
  • Պեսկովը՝ բանակցային գործընթացի մասին 19:4808 Սեպ, 2026
  • ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում կադրերի համալրման ՀԿ-ների առաջարկը 19:3908 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 19:3208 Սեպ, 2026
  • Ռուսական մեդիան խեղաթյուրել է. ինչ է ասել Եվրահանձնաժողովի խոսնակը վիզաների ազատականացման մասին 19:2608 Սեպ, 2026
  • Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան 19:1708 Սեպ, 2026
  • Անձնական իրեր, նոտաներ ու հուշեր՝ Օհան Դուրյանի տուն-թանգարանում 19:1208 Սեպ, 2026
  • Պուտինը և Թրամփը հեռախոսով քննարկել են Ուիթքոֆի և Քուշների այցի արդյունքները. Ուշակով 19:0508 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ ռուսական մեդիայի թեզը․ ի՞նչ է ասել Բրյուսելը 19:0008 Սեպ, 2026
  • 16 թիմ՝ տարբեր երկրներից. «Tour of Armenia» մրցաշարի շրջանակում հեծանվորդները կանցնեն 587 կմ 18:5608 Սեպ, 2026
  • Հունգարիան պահանջել է, որ 10 ռուս դիվանագետ լքի երկրի տարածքը 18:4108 Սեպ, 2026
  • Լիահույս եմ, որ ՀՀ-ի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն համագործակցության ընդլայնման համար. Խաչատուրյանի ուղերձը 18:3308 Սեպ, 2026
  • Շնչափողի և բրոնխների մասնահատում՝ էնդոսկոպիկ մեթոդով 18:2408 Սեպ, 2026
  • 12 երկիր հայտարարել է Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերից ապրանքների առևտուրն արգելելու մասին 18:1608 Սեպ, 2026
  • Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունը 18:0408 Սեպ, 2026
  • ՄԻՊ հաստատությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ 17:5408 Սեպ, 2026
  • Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը. Զելենսկի 17:4808 Սեպ, 2026
  • Գործակարգավարական խորհրդակցություն՝ առողջապահության նախարարությունում. Ավանեսյանը ներկայացրել է թիմին միացած գործընկերներին 17:3908 Սեպ, 2026
  • Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է 17:3108 Սեպ, 2026
  • Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Թրամփին. Զելենսկի 17:2108 Սեպ, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Հունաստանի դեսպանին 17:1208 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ 17:0408 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | «Որոշ հատվածներում Իտալիայից էլ լավ է»․ օտարերկրացիները՝ Հայաստանի ճանապարհների մասին 17:0008 Սեպ, 2026
  • Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը. Նիկոլ Փաշինյան 16:5308 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը անակնկալ այց է կատարել ՊՆ ուսումնական կենտրոն, որտեղ նոր ենթակառուցվածքներ կհանձնվեն շահագործման 16:4908 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին 16:4508 Սեպ, 2026
  • Մոսկվան հուսով է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն. Պեսկով 16:4408 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները Դուբայում մտքեր են փոխանակել IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները ՀՀ-ում ներկայացնելու շուրջ 16:3808 Սեպ, 2026
  • Ալխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 16:3408 Սեպ, 2026
  • Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին 16:3008 Սեպ, 2026
  • Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանը. հրավիրված են դասական աստղեր 16:2708 Սեպ, 2026
  • Ճամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համար 16:2708 Սեպ, 2026
  • Հյուսիսային Կորեան խոստացել է վճռական քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ռազմական բախում հրահրելու փորձերի դեմ 16:1808 Սեպ, 2026
  • «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 648 մլն դրամի հարկ է վճարել 16:0608 Սեպ, 2026
  • Կոշտան և ֆոն դեր Լայենը դատապարտել են սերբ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը Ռատկո Մլադիչի հուղարկավորությանը 15:5608 Սեպ, 2026
  • Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ 15:5208 Սեպ, 2026
  • 7 սկսնակ արվեստագետների մտորումները 15:4408 Սեպ, 2026
  • Համաձայնագրով նախատեսվում է ավելացնել ապրանքների արտահանումն Ինդոնեզիա, ակտիվացնել առևտրատնտեսական համագործակցությունը 15:3308 Սեպ, 2026
  • Եմենի հութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի տարածքին 15:2408 Սեպ, 2026
  • Հայաստանի և Ուզբեկստանի ԱԳՄԱ նախարարների տեղակալները կարևորել են երկկողմ հարաբերություններում իրավապայմանագրային հիմքերի ընդլայնումը 15:1708 Սեպ, 2026
  • Ներմուծման ու արտահանման գործընթացների պարզեցում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքում 15:1608 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից 16 կգ թմրամիջոց են դուրս բերել 15:0708 Սեպ, 2026
  • Վարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներին 15:0208 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | «Փաշինյանը նման խոսքեր չի ասել». Ղազախստանը հերքել է տարածվող լուրը 15:0008 Սեպ, 2026
  • Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ 14:5408 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանով 14:4808 Սեպ, 2026
  • Չվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 4-րդ օդանավը 14:4208 Սեպ, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում ՝ սեպտեմբերի 9-ին և 10-ին 14:3008 Սեպ, 2026
  • Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան 14:1108 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015