Դեկտեմբերի 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 19-ին, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։