• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին «Արձագանք» ստուդիայի երգիչների «օդերը փակել». Բայաթյան Բաց հարթակ․ 2000-ականներից սկսեցին... 20:52
Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու կոչերն են» Օրակարգում «Ուկրաինայում պատերազմն ավարտելու... 19:41
Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:41
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 17:5210 Դեկ, 2020

Այս տարին ցույց տվեց, թե որքան վտանգված են մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը. ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձ է հղել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը: 

«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ,

72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ:

Ցեղասպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ուղենշային փաստաթուղթ հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ, այսպիսով, դառնում է մարդու իրավունքների առաջին միջազգային համաձայնագիրը։  

1998 թ. ի վեր Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում հանդես է գալիս որպես միջազգային ջանքերի առաջամարտիկ՝ ամրագրելու Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նշանակությունը, ինչպես նաև ստեղծելու կանխարգելման համար ամուր հիմքեր:

2015 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ 

Դեկտեմբերի 9-ի՝ միջազգային օրվա սահմանումն ու կանոնավոր հիշատակումը գալիս է համալրելու Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային հանրության միասնական գործողությունների խթանմանը։

Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը` շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։ 

Որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը հայտարարել է իր հաստատակամ հանձնառությունը՝ կանխելու ինքնությամբ պայմանավորված  և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ այդ ծանրագույն հանցագործությանը՝ ցեղասպանությանը, նախորդում են խտրականությունը, օտարումը, անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումը, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության հրահրումը։ 

Վաղ նախազգուշացման նշանների, ինչպիսիք են, օրինակ, ատելության խոսքի  դրսևորումները և նման հռետորաբանության տարածումը զանգվածային լրատվամիջոցների կողմից, ժամանակին հայտնաբերման կարևորության բացակայությունը, ինչպես նաև հաճախ քաղաքական դրդապատճառներից ելնելով դրանք պատշաճ կերպով և ժամականին հասցեագրելու դժկամությունը սահմանափակել են կանխարգելիչ քայլ ձեռնարկելու և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելուն համաչափ պատասխան տալու միասնական կարողությունը։ 

Հարգելի՛ գործընկերներ, 

2020 թ. պատմության մեջ կմնա որպես լուրջ դժվարությունների և վայրիվերումների տարի։ Այն հատկապես մարտահրավերներով լի էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար։ Քանի դեռ աշխարհը կենտրոնացած էր Covid-19 համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ՝  ակնհայտ ցեղասպան նկրտումներով: Պետական այն քաղաքականությունը, որն ուղղված է անցյալի ոճրագործությունների զոհերի հիշատակը նվաստացնելուն և վիրավորելուն, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումն արդարացնելու նպատակով խեղված պատմական փաստեր ստեղծելուն, հրահրում է ազգամիջյան լարվածություն և խարխլում հաշտեցման հեռանկարները: 

Սիրելի՛ ընկերներ, 

Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը՝ զարգացնելու ռիսկերի գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմների հզոր և արդյունավետ համակարգ: Մենք պետք է խթանենք կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցման մշակույթը: Այստեղ ես կցանկանայի ընդգծել զանգվածային լրատվության միջոցների և հաղորդակցության ոլորտի աշխատակիցների դերը.  տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում նրանց ազդեցությունն ու պատասխանատվությունը ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Վերջիններս կանգնած են մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմների հիմքում։ 2020 թ․ հունիսին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ընդունված բանաձևում ընդգծված է, որ «... անկաշկանդ գործելու ունակ ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները նշանակալիորեն կնվազեցնեն ցեղասպանության վտանգը»։

Սա ճակատագրական պահ է բոլորիս համար, ժամանակն է լիարժեքորեն ստանձնել կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, ժամանակն է գործել։ Այս տարին ցույց տվեց, թե որքան փխրուն և վտանգված է մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը։ 

Մենք երախտապարտ ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կանխարգելման օրակարգը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և վաղ նախազգուշացման ու վաղ գործողությունների կարևորագույն գործառույթներին աջակցելու, այդ թվում՝ ազգային և գլոբալ մակարդակներում ատելության խոսքի դեմ պայքարի հանձնառության համար:

Ես ցանկանում եմ ողջունել Տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին՝ Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի իր նոր պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան և նրան նախորդողին՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում ցուցաբերած հետևողականության համար:

Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գլոբալ հաղորդակցության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մելիսա Ֆլեմինգին՝  ոճրագործությունների կանխարգելման և հիշատակման կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին աջակցելու և դրանցում ունեցած անմիջական մասնակցության համար:

Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչությանը հումանիստների բացառիկ հարթակ գումարելու համար, ինչը մաս է կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ոգեկոչման»,- ասված է տեսաուղերձում։ 

Դիտումների քանակ262
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 10:0106 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Գավառում 09:5006 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0806 Սեպ, 2026
  • Արվեստագետի և արվեստասերի հանդիպում՝ թվային միջավայրում 00:5706 Սեպ, 2026
  • Մարիաննա Գևորգյանը՝ միջազգային մրցույթի հաղթող 00:2706 Սեպ, 2026
  • Կիևը և Մոսկվան 3 օրով կդադարեն միմյանց ուղղված հարվածները 00:0906 Սեպ, 2026
  • Լակտոզային անտանելիություն. ախտանիշներն ու բուժումը 23:4805 Սեպ, 2026
  • «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնները կմիավորվեն 23:1805 Սեպ, 2026
  • Tour of Armenia միջազգային հեծանվավազք մրցաշարին կմասնակցի պրոֆեսիոնալ 16 թիմ՝ հաղթահարելով 587 կմ 22:5405 Սեպ, 2026
  • Աշխարհում թմրանյութ օգտագործողների թիվը 2024-ին հասել է ռեկորդային՝ 331 միլիոնի. զեկույց 22:1605 Սեպ, 2026
  • Հայաստանի բնապահպանական խնդիրներն ու COP 17 համաժողովը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5005 Սեպ, 2026
  • Մարիա Ազիզյանը հաղթել է ITF-ի J60 պատանեկան մրցաշարում 21:4405 Սեպ, 2026
  • Առաջարկվում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները․ ԱՆ 21:2005 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ուժ, արագություն՝ եղնիկը Tour of Armenia միջազգային հեծանվավազքի խորհրդանիշ 21:0005 Սեպ, 2026
  • Սերբիայի առաջիկա խորհրդարանական ընտրություններում Ալեքսանդր Վուչիչը կառաջադրվի որպես վարչապետի թեկնածու 20:5805 Սեպ, 2026
  • Հասմիկ Սևոյանի աբստրակտ կտավները 20:4905 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.09.2026 20:4105 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է երեք օրով դադարեցնել Մոսկվային հարվածները 20:2805 Սեպ, 2026
  • Նոր շունչ՝ Թումանյանի թանգարանին 20:1905 Սեպ, 2026
  • Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի 20:0805 Սեպ, 2026
  • ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են 19:5905 Սեպ, 2026
  • «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 808 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:4605 Սեպ, 2026
  • Պակիստանի խորհրդարանը Ասիմ Մունիրին աննախադեպ լիազորություններ է շնորհել 19:3605 Սեպ, 2026
  • Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան. ներկայացվել է Tour of Armenia-ի խորհրդանիշը 19:1805 Սեպ, 2026
  • Գազան չի վերականգնվի՝ առանց ապառազմականացման. Նեթանյահու 18:4205 Սեպ, 2026
  • Այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել. վարչապետը՝ 2018-ի թավշյա հեղափոխության մասին 18:2605 Սեպ, 2026
  • Պուտինը հրահանգել է երեք օրով դադարեցնել Կիևին հարվածները 17:5305 Սեպ, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա 17:2705 Սեպ, 2026
  • Արդարադատության նախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջները 17:1705 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ին էլի հեղափոխություն է պետք.վարչապետը՝ «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 17:0005 Սեպ, 2026
  • Լիբանանի հարավին իսրայելական բանակի հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ 16:5605 Սեպ, 2026
  • Էջմիածինը մեծ շինհրապարակ է դարձել. զուգահեռաբար բազում ծրագրեր են իրականացվում 16:4405 Սեպ, 2026
  • Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին 16:2305 Սեպ, 2026
  • Թրամփի բանակցողները կմեկնեն Մոսկվա և Կիև 16:1205 Սեպ, 2026
  • Աղավնատունը՝ խնամված ու մաքուր համայնքի լավագույն օրինակ 15:5105 Սեպ, 2026
  • Նեպալում հզոր սողանքի և ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1 344-ի 15:3705 Սեպ, 2026
  • Սեռական հետապնդումից մինչև տվյալների գողություն ու շանտաժ՝ օնլայն խաղերն անվտանգ չեն. ում դիմել 15:1405 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:5705 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանով 14:4605 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին 14:3005 Սեպ, 2026
  • Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 14:2705 Սեպ, 2026
  • Ճիշտ չէ գործատուին պարտադրել վճարել աշխատողի առողջության համար. ՀԳՀՄ նախագահ 14:1405 Սեպ, 2026
  • Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը առաջիկայում կարող է կրկին հարվածել Իրանի տարածքին 13:5205 Սեպ, 2026
  • Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած 13:3105 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին 13:2105 Սեպ, 2026
  • Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր 13:0105 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 |Ովքեր են վճարելու 200 000 դրամից քիչ ստացողի առողջության ապահովագրության համար.նախագիծ 13:0005 Սեպ, 2026
  • Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն 12:5805 Սեպ, 2026
  • Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը 12:4905 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ 12:4005 Սեպ, 2026
  • Ուիթքոֆը և Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին. Զելենսկի 12:2705 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի երեք վարչական շրջաններում 12:1305 Սեպ, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները կանխել են վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ 12:0605 Սեպ, 2026
  • Թրամփը հաստատել է, որ իր բանագնացները կմեկնեն Մոսկվա և Կիև 11:4805 Սեպ, 2026
  • Դեսպան Մարգարյանը և Լիտվայի Սեյմասի փոխխոսնակը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր 11:3205 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում 11:2705 Սեպ, 2026
  • Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը 11:2105 Սեպ, 2026
  • Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը 11:1605 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում 11:0605 Սեպ, 2026
  • Դրվագներ ՀՀ բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից 10:4805 Սեպ, 2026
  • Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու բարձր պարունակություն է գրանցվել 09:5105 Սեպ, 2026
  • Ազատանի մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ 09:2805 Սեպ, 2026
  • Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 09:0405 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է 08:4205 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1505 Սեպ, 2026
  • Քաղաքը կարդում է. Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը 01:0305 Սեպ, 2026
  • Պետությունն անվճար փորձաքննության է ենթարկում գյուղնշանակության հողերը 00:3605 Սեպ, 2026
  • Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հրավիրում է «Գաստրոնոմիայի միջազգային ավան 2026 / Village International de la Gastronomie 2026»՝ բացահայտելու հայկական խոհանոցի և մշակույթի հարուստ ժառանգությունը 00:1105 Սեպ, 2026
  • Գնումները խրախուսող նոր որոշում. ինչ է փոխվում ԱԱՀ վերադարձի կարգում 23:3904 Սեպ, 2026
  • Հայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը՝ Tour of Armenia-ն 23:2004 Սեպ, 2026
  • Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով 23:0004 Սեպ, 2026
  • Պետությունը գնահատում է փրկարարի աշխատանքը. ՆԳ նախարար 22:4804 Սեպ, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի ԱՄԷ՝ մասնակցելու ներդրումային համաժողովին 22:3904 Սեպ, 2026
  • Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում ԱԱԾ շենքին 22:2504 Սեպ, 2026
  • Արման Պողոսյանն ու Ավագ Ավանեսյանն ազատվել են պաշտոններից 22:1104 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սուրեն Սուրենյանցի հետ 22:0404 Սեպ, 2026
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015