Ընդդիմադիր ուժերի այսօրվա հանրահավաքին հաջորդել է քայլերթ դեպի Պռոշյան փողոց՝ կառավարության ամառանոցներ, որտեղ ցուցարարները հայտարարել են, որ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12.00-ը, չհեռանա, ամբողջ Հայաստանում սկսելու են անհնազանդության ակցիաներ:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հստակեցրել է՝ որևէ պայման չեն ընդունելու: