Սանկտ Պետերբուրգի արվարձաններից մեկում տղամարդը պատանդ է վերցրել վեց երեխայի՝ РИА Новости-ին հայտնել է ՌԴ անվտանգության ուժերի աղբյուրը:
«Տղամարդը վեց երեխա է պատանդ վերցրել Կոլպինոյի բնակարանում»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ոճրագործը զինված է կացնով: Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: