ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով հաջակցություն իշխանության չանցկացնել հանրահավաքներ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, համացանցից տեղեկացանք, որ առաջնագծից վերադարձած զինծառայողներ, կամավորներ, ինչպես նաև մի շարք քաղաքացիներ, պայմանավորված ներքաղաքական վերջին զարգացումներով, հաջակցություն ՀՀ իշխանությունների՝ այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել: Հաշվի առնելով երկրում հայտարարված ռազմական դրությունը, կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված վտանգները՝ խնդրում ենք չկազմակերպել մարդաշատ հավաքներ:
Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ հայրենիքին ցուցաբերած հերոսական աջակցության համար և վստահեցնում ենք, որ ամենօրյա մեր աշխատանքով կարդարացնենք այն: Գիտակցելով ստեղծված իրավիճակը ու դրանում նաև մեր պատասխանատվությունը՝ խնդրում ենք միասին լծվել համախմբման և մեր ամբողջ ներուժը հայրենիքի վերակառուցմանն ուղղված գործին»,- ասված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հայտարարության մեջ: