Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջը տեղեկացնում է արյան բանկը համալրելու անհրաժեշտությաքն մասին։
Հանուն հայրենիքի իր կյանքը վտանգած զինվորը չի կարող սպասել ստեղծված իրավիճակի կայունացմանը. Ձեր արյունն անհրաժեշտ է հենց հիմա…
Արյան անշահախնդիր նվիրատվությունն ամենաչնչին, բայց և ամենակարևոր քայլն է, որ յուրաքանչյուրս կարող ենք անել մեր զինվորների սխրանքի դիմաց: