Քաբուլի համալսարանում զինված հարձակում է իրականացվել, որին զոհ է դարձել մոտ 35 մարդ: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Ահաբեկչության հետևանքով տուժել է 50 մարդ: Հայտնի է դարձել, որ զոհվածների մեծ մասն ուսանողներ են եղել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Հիշեցնենք, որ մի խումբ գրոհայիններ զինված հարձակումներ են կազմակերպել համալսարանի տարածքում, կրակել ու պայթյուններ իրականացրել: Ոչնչացվել է 3 ահաբեկիչ: Աֆղանստանի կառավարությունը նոյեմբերի 3-ը սգո օր է հայտարարել: