• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Առկա է անտառներում և... 12:22
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ Բացահայտվել է Մուրացանի փողոցում... 10:13
ԵՄ-ն վրացական Կուլևիի նավթավերամշակման գործարանը ներառել է պատժամիջոցների ցանկում. «Հարևաններ» ԵՄ-ն վրացական Կուլևիի նավթավերամշակման... 20:43
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ղարաբաղը դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ. ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել եվրոպական ԶԼՄ-ների
Քաղաքականություն
16:4330 Հոկ, 2020

Ղարաբաղը դարձել է հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ. ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել եվրոպական ԶԼՄ-ների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը:    

Հարց - Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: 

Հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում: Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն  է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

Հարց – Ի՞նչ կարող եք իրապես ակնկալել ԵՄ-ից՝ իմանալով, որ ԵՄ որոշ եվրոպական երկրներ արգելափակում են Թուրքիայի նկատմամբ այլ թեմաներով սանկցիաները: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել և այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը նույնպես ունի: Բայց Դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետև այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, Եվրամիությունն ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երևանի, Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի  անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք: Եթե վերջին տարիներին ընդհանրապես տեսնում եք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եվ ամեն օր ընթանում է: Եթե Դուք չեք նկատում այդ պատերազմը, եթե այնտեղ, ասենք, հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում: Այլ բան, որ կան ուժեր, որոնք գիտեն հետևյալը՝ Եվրոպան արդեն մոտավորապես 60 և ավելի տարի ապրում է բարեկեցության մեջ, և այդ բարեկեցությունը թույլ չի տալիս նկատել այն պատերազմը, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում: Որովհետև քանի դեռ ռումբերը չեն պայթել՝ բակերում, տներում, բարեկեցիկ մարդը հակված է ավելի շատ wishfull thinking տրամաբանությամբ առաջնորդվել, և դա շատ լայն դաշտ է բացում շատ ուժերի համար: 

Հարց  - Ի՞նչ պատերազմ նկատի ունեք, որ այսօր տեղի է ունենում Եվրոպայում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում: Տեսեք, թե ինչ տոնայնությամբ է խոսում Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահի մասին: Դուք կարո՞ղ էիք երբևէ մտածել, թե որևէ երկրի նախագահ, կամ որևէ երկրի պաշտոնական ներկայացուցիչ կարող է, օրինակ, Ֆրանսիայի և Ֆրանսիայի նախագահի հասցեին խոսել այդպես և այդ տրամաբանությամբ: Ո՞վ կարող էր այդպիսի բան մտածել 15 տարի առաջ, նույնիսկ սառը պատերազմի տարիներին: Ես չգիտեմ դեպք, երբ Խորհրդային միության որևէ ղեկավար, օրինակ, Ֆրանսիայի կամ եվրոպական որևէ երկրի ղեկավարի հասցեին այդպիսի արտահայտություն թույլ տար: Դա ի՞նչ է, եթե ոչ պատերազմ: Այլ բան է՝ դուք ուզո՞ւմ եք նկատել այդ պատերազմը, թե՞ չեք ուզում նկատել: Ինչքան չնկատեք, այն ձեզ համար ավելի ու ավելի նկատելի կդառնա: Այո, մարդկանց գլուխներ են կտրվում այսօր Եվրոպայի փողոցներում և բոլորը երջանիկ են նրանից, որ իրենց գլուխը չի կտրվել: Ես դա անվանում եմ ցեղասպանության մեխանիկա: Եթե այս անգամ որևէ մեկի գլուխը չի կտրվել, դա չի նշանակում, որ հաջորդ անգամ այդ նույնը տեղի չի ունենա: Եվ հստակ կա, դրա արձագանքներից մենք տեսնում ենք, թե որտեղ է այն էներգետիկ կենտրոնը, որտեղից այդ ամեն ինչը քաջալերվում է: 

Հարց - Դուք վերջերս ասացիք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս պահին դիվանագիտական լուծում չունի: Ո՞ւր եք հասել հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞րն է այս պահը՝ երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները՝ մի պահ՝ Ռուսաստանի նախագահը, մի պահ՝ Ֆրանսիայի նախագահը, երրորդ պահին՝ Միացյալ Նահանգների նախագահը հրադադարի համաձայնություն են կայացնում, բայց այն չի կայանում: Ինչպե՞ս է հնարավոր խոսել դիվանագիտական լուծման մասին, եթե հրադադարը չի պահպանվում. երկու երկրների դիվանագետները աշխարհի հզոր երկրների ղեկավարների միջնորդությամբ ձեռք են բերում դիվանագիտական համաձայնություն, որ հաջորդ օրն այս ինչ ժամից հրադադար է, որը շատ պարզ բան է, չէ՞, ընդամենը այս ինչ ժամից չենք կրակում, սակայն պայմանավորվածությունը կյանքի չի կոչվում:  Որքանո՞վ է լուրջ հույս ունենալ, որ ավելի մեծ դիվանագիտական պայմանավորվածություններ այդ պայմաններում կարող են կյանքի կոչվել: Այսինքն՝ դիվանագիտական լուծումը մեր անցնելիք, բարձրանալիք աստիճանի հարյուրերորդ աստիճանն է: Մենք պետք է բարձրանանք այդ աստիճանով՝ վերջին հասնելու համար: Եթե մենք չենք կարողանում առաջին քայլն անել, ինչպե՞ս կարող է հույս ունենալ, որ մենք կանենք վերջին քայլը: 

Հարց - Այս պատերազմն ագրեսիայի նոր մակարդակի բարձրացավ Ձեր իշխանության գալուց հետո: Կա՞ արդյոք մի բան, որը կարող էիք անել՝ դա կանխելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրավիճակն իրականում չի փոխվել սկսած 2011 թվականից: Խնդիրն այն է, որ հարցը հնարավոր է լուծել փոխզիջումով, և 2011 թվականից մենք ի՞նչ իրավիճակ ունենք: Բնականաբար, փոխզիջում նշանակում է համաձայնվել մի բանի, որն ի սկզբանե այդքան էլ ընդունելի չէ քեզ համար: Եվ 2011 թվականից մենք ունենք այսպիսի դինամիկա: Այն, ինչ որոշակի զիջման արդյունքում ընդունելի է դառնում Հայաստանի համար, հենց այդ պահից անընդունելի է դառնում Ադրբեջանի համար, և Ադրբեջանն ակնկալում է, որ հայկական կողմը, Ղարաբաղը ավելի շատ զիջի: Սա է Ձեր ասած ագրեսիվության բռնկման պատճառը: Որովհետև, իհարկե, փոխզիջում, բայց չեն կարող, մի կողմից (Հայաստան- հեղինակի կողմից), այդ զիջումները լինել անվերջ, իսկ, մյուս կողմից (Ադրբեջան- հեղինակի կողմից), չշարժվեն ընդհանրապես: Միայն այն պատճառով, որ մի կողմն ավելի շատ փող ունի՝ ավելի շատ զենք գնելու համար:

Եվ ես կարող եմ պատասխանել Ձեր հարցին հետևյալ կերպ: Ի՞նչը կարող էի այլ կերպ անել, որպեսզի այս պատերազմը տեղի չունենար: Ես կարող էի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շահն ընդհանրապես չպաշտպանել, զիջել: Բայց արդյոք դա կկանխե՞ր պատերազմը: Այս տրամաբանությամբ՝ ոչ: Որովհետև այդ զիջման նվազագույն կետում Ադրբեջանը պետք է պահանջեր ավելին: Ես վերջերս զուգահեռ բերեցի Մյունխենի համաձայնագրի և մեր իրավիճակի միջև՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկից առաջ: Եվրոպայի տերությունները մտածում էին, որ երբ Չեխոսլովակիան զիջեն Հիտլերին, կհագեցնեն նրա ախորժակը, և պատերազմը տեղի չի ունենա: Եվ ի՞նչ տեղի ունեցավ դրա արդյունքում՝ Հիտլերը կուլ տվեց Չեխոսլովակիան: Եվ գործեց մյուս ասացվածքը՝ երբ ասվում է, որ «ախորժակն ուտելիս է բացվում»: Այո, եթե Չեխիան չզիջեին եվրոպական լիդերները, և պատերազմ սկսեր, Ձեզ նման լրագրողներ կհավաքվեին ու կասեին՝ դուք ի՞նչ չարեցիք, Չեխիան չզիջեցիք, մի Չեխիայի պատճառով ամբողջ Եվրոպան, աշխարհը մտցրեցիք պատերազմի մեջ: Եվ նրանք էլ գլուխները կախ կասեին՝ հա երևի պետք էր Չեխիայի հարցում մի քիչ ավելի ճկուն լինել: Եղան ճկուն, դա ի՞նչ բերեց: Մենք «Չեխոսլովակիան» չենք պատրաստվում զիջել ոչ մեկին:

Հարց - Մտադի՞ր եք դիմել Մոսկվային՝ միջամտելու համար: Եթե այո, դա կլինի հումանիտա՞ր, թե՞ ռազմական մակարդակով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մոսկվայի միջամտության հարցը պետք է մի քանի տրամաբանության մեջ նայել: Կա Մոսկվա, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և կա Մոսկվա, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող Մոսկվան միջնորդ է և պետք է գործի բալանսավորման տրամաբանության մեջ, ինչը հասկանալի է: Եվ ես ասել եմ, որ կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց խնդիրն այն է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայումը պետք է ընդունելի լինի հակամարտության բոլոր կողմերի համար: Ըստ էության՝ Հայաստանի և Ղարաբաղի համար դա ընդունելի է, և դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, ինչպես ռուսաստանցի գործընկերներն են ասել, եթե Ադրբեջանը նույնպես դրան կողմ լինի: Եվ ընդհանրապես ցանկացած խաղաղապահ կարող է տեղակայվել կողմերի համաձայնության պարագայում: Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Մոսկվային, Ռուսաստանի մեր գործընկերներն  ասել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ իրական սպառնալիքի դեպքում իրենք իրենց դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ ռազմական, կկատարեն:

Հարց - Որևէ ուրիշ երկիր հանդես եկե՞լ է օտարերկրյա խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղ ուղարկելու առաջարկով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Երկիր չկա, բայց բանակցային գործընթացում միշտ էլ այդ թեման արծարծվել է, և տարբեր կարծիքներ կան խաղաղապահների կազմի վերաբերյալ: Բայց մենք կարծում ենք, որ օպտիմալ լուծումը ռուս խաղաղապահների տեղակայումն է:

Հարց - Գյանջայում խաղաղ բնակչության ռմբակոծումը Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից արդյոք խաթարո՞ւմ է Հայաստանի՝ իր ժողովրդին պաշտպանելու դիրքորոշումը: Չե՞ք կարծում, որ այդ ռմբակոծությանը քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ արձագանքելը խաթարում է Ձեր դիրքորոշումը միջազգային հանրության շրջանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Որովհետև հարցն այն է, թե ինչու է Գյանջան հրթիռակոծվել: Իսկ ինչո՞ւ է հրթիռակոծվել Ստեփանակերտը 10 օր շարունակ կամ ավելի երկար: Ինչո՞ւ են հրթիռակոծվել և ռմբակոծվել Մարտակերտը, Ասկերանը, Մարտունին, Շուշին: Ինչո՞ւ է հրթիռակոծվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Ընդ որում, եթե մեկ արկ ընկած լիներ, մենք կարող էինք համարել, որ պատահականություն է տեղի ունեցել: Բայց երկու անգամ Շուշիի հայկական եկեղեցին ռմբակոծվել է: Ինչի՞ համար է ռմբակոծվել:

Հարց - Բայց արդյոք, պատասխանելով նույնկերպ, չե՞ք թուլացնում Ձեր դիրքորոշումները միջազգային հանրության առաջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը Գյանջայում ունեցել է ռազմական թիրախներ և հարվածել է ռազմական թիրախներին: Գուցե այդ ռազմական թիրախների հետ տուժել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բայց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից – հեղինակի կողմից) ռազմական թիրախ չկա:

Հարց – Կապի մե՞ջ եք արդյոք Իրանի ղեկավարության հետ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Իրանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իրանը մեր հարևան և բարեկամ երկիրն է: Ես այս ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել Իրանի նախագահի հետ, մեր արտաքին գործերի նախարարը կապի մեջ է եղել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, մեր այլ պետական մարմիններ համագործակցում են իրավիճակի վերլուծության և գնահատման վերաբերյալ: Մենք, ի վերջո, ընդհանուր սահման ունենք, և մեր սահմանապահներն են համագործակցում:

Հարց - Դուք նշեցիք 3 հրադադարները: Առաջինը համաձայնեցվել էր Ռուսաստանի միջնորդությամբ, 2-րդը՝ Ֆրանսիայի, 3-րդը՝ ԱՄՆ-ի: Այդ 3-ն էլ, ինչպես նշեցիք, խախտվել են րոպեների ընթացքում: Արդյոք մտահո՞գ չեք, որ այժմ այլևս տարբերակներ չկան՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու:

 Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դե տեսեք, հիմա փաստորեն Դուք եք ասում՝ այս պահին դիվանագիտական լուծում հնարավոր չէ:

Հարց – Ես հարցնում եմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարզ է, որ Դուք հարցնում եք: Բայց Դուք հիմա, ըստ էության, ասացիք այն, ինչի մասին ինձ հարցնում եք: Ես էլ կարող եմ Ձեզ հարցնել՝ իսկ ինչո՞ւ եք ասում՝ տարբերակներն սպառվում են, իսկ դիվանագիտական լուծումն ի՞նչ եղավ:

Հարց – Չեմ կարծում, թե տարբերակներ չկան, բայց 3 այնպիսի գերտերություններ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն միջնորդում են հրադադարի համաձայնությանը և այն անմիջապես խախտվում է, ի՞նչ կարող է էլ արվել: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Չեխոսլովակիան» պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել: Պետք է ամեն ինչ անի, որ ինքն իրեն պաշտպանի:

Հարց – Ի՞նչ ուղերձ ունեք աշխարհին:  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ հիմնական ուղերձը հետևյալն է. ցավոք, մի «իքս» պահից՝ դա մոտավորապես 2000-ական թվականներն էր, համաշխարհային մամուլում Լեռնային Ղարաբաղի հարցն սկսեցին ներկայացնել որպես տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում, Լեռնային Ղարաբաղի հարցը ոչ մի կապ չունի տարածքային վեճի հետ: Մինչդեռ դրանից 10, 12 տարի առաջ սկսված Ղարաբաղյան շարժումը համարվում էր այն նախադրյալը, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Որովհետև Ղարաբաղի շարժումն սկսել է որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման արտահայտություն: 

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հայությունը, որը, ինչպես միշտ այդ տարածաշրջանի բնակչության 80 տոկոսն էր, Խորհրդային միության ժողովրդավարացման համատեքստում, երբ Միխայիլ Գորբաչովն Խորհրդային միությունում իրականացնում էր ժողովրդավարացում և վերակառուցում, որոշեց իր իրավունքը պաշտպանելու փորձ անել: Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել: 20-րդ դարասկզբին, երբ Խորհրդային միությունն էր ձևավորվում, և Հարավային Կովկասը մտնում էր Խորհրդային միության մեջ, ձևավորվում էին հանրապետություններ, Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմում ընդգրկվեց, այլ Խորհրդային Ադրբեջանի: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն խորհուրդը՝ խորհրդարանը, որոշեց այդ պրոցեսն ուղղելու բացարձակապես խաղաղ գործընթաց սկսել: Ինչին Խորհրդային միությունը և Ադրբեջանն արձագանքեցին ուժով, մասնավորապես՝ Սումգայիթ և Բաքու քաղաքներում հայերի ջարդ կազմակերպելով և հետո նաև Լեռնային Ղարաբաղի անմիջական տարածքում: Որից հետո տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման պրոցեսը, և Ադրբեջանը հայտարարեց անկախություն Խորհրդային միությունից: 

Իսկ Խորհրդային միությունում գործող կարգերի համաձայն, եթե որևէ հանրապետություն Խորհրդային միությունից անկախանալու գործընթաց է սկսում, նրա կազմում գտնվող միավորումները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կարող են որոշում կայացնել իրենց սեփական կարգավիճակի վերաբերյալ: Եվ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը նույնպես կայացրել է անկախ լինելու որոշում: Եվ, ինչպես Խորհրդային Ադրբեջանն է անկախացել Խորհրդային միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն է անկախացել Խորհրդային Ադրբեջանից: Եվ ինչքան Խորհրդային Ադրբեջանն ուներ այդ իրավունքը, այնքան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ուներ այդ իրավունքը: 

Եվ, այո, ասում են, որ միջազգային հանրությունն այդ անկախացումը չի ճանաչել: Լեռնային Ղարաբաղի հայության պայքարը հենց այդ իրավունքը ճանաչելու վերաբերյալ է: Եվ մանավանդ այսօր, երբ 

Լեռնային Ղարաբաղը դարձել է, ըստ էության, հակաահաբեկչական պատերազմի առաջնագիծ, այդ իրավունքն ավելի է սրվում: Եվ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը: Որովհետև Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ՝ դա նշանակում է էթնիկ զտումներ և Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն: Ես, ինչքան գիտեմ, Դուք եղել եք Ղարաբաղում և  տեսել եք հրթիռակոծությունները: Հենց դա է այդ հարցի պատասխանը: Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ է հրթիռակոծվում Ստեփանակերտը: Մի պարզ պատճառով, որպեսզի մարդիկ հրաժարվեն այնտեղ ապրելու գաղափարից: Սա էթնիկ զտման, ցեղասպանության մի շատ կարևոր բանաձև է: Եվ մեր հիմնական ուղերձն այն է, որ պետք է տեղի ունենա «անջատում հանուն փրկության»:

Հարց – Արդյոք լրջորեն դիտարկո՞ւմ եք այն, որ Հայաստանը ևս կարող է հարձակման ենթարկվել այս պատերազմում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն իսկ մենք հարձակումներ ունեցել ենք:

Հարց – Ռազմաբազայի վրա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ունեցել ենք արդեն հարձակումներ: Եվ չի կարելի բացառել այդպիսի սցենար:

 
Դիտումների քանակ1872
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները 12:2225 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի 12:1525 Հլս, 2026
  • Վենեսուելայի ԱԳ նախարարը հայտարարել է ՄՔԴ-ից երկրի դուրս գալու որոշման մասին 11:4325 Հլս, 2026
  • Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. Պապոյան 11:2125 Հլս, 2026
  • ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 11:1525 Հլս, 2026
  • Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն 10:1825 Հլս, 2026
  • Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ 10:1325 Հլս, 2026
  • Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում 09:5425 Հլս, 2026
  • Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում 09:3525 Հլս, 2026
  • Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան 08:5125 Հլս, 2026
  • Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ 08:3525 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1525 Հլս, 2026
  • 1 շաբաթում՝ 3 վարչական ձերբակալություն. «Զվարթնոց»-ից ապօրինի փոխադրման տուգանքը 50 հազար դրամ է 00:4325 Հլս, 2026
  • Աննա Ավետիսյանն ու Քեթրին Բարգերը կարևորել են Գլխավոր հյուպատոսության և Լոս Անջելես շրջանի միջև սերտ համագործակցությունը 00:2625 Հլս, 2026
  • Մոսկվան կսպասի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին. Պեսկով 00:0725 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել 23:4924 Հլս, 2026
  • «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում միջազգային երիտասարդական ճամբարի են մասնակցում 23:1824 Հլս, 2026
  • Առաջիկայում կմեկնարկեն Հայաստանի սիրողական Ա և Բ լիգաների 2026-27 մրցաշրջանները․ ՀՖՖ 23:0024 Հլս, 2026
  • «Չքաղաքականացնել»․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հովհաննես Դավթյանի ներկայացմանը 22:5324 Հլս, 2026
  • Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով 22:4224 Հլս, 2026
  • Կոտայքում ապօրինի զենք-զինամթերքի առգրավումն աճել է շուրջ 40 %-ով 22:2724 Հլս, 2026
  • Օգոստոսի 8-ից հետո տարածաշրջանում ավելի շատ կառուցողական օրակարգ կա, քան էսկալացիայի վտանգ. փորձագետ 22:0724 Հլս, 2026
  • Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը 21:5724 Հլս, 2026
  • Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը 21:2824 Հլս, 2026
  • Կհանդիպենք Մեղրի փառատոնին 21:1024 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Լարվածությունը միայն սահմանին չէ, որ նվազել է. փորձագետը՝ Բաքվի դիրքորոշման մասին 21:0024 Հլս, 2026
  • Յուլիս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5924 Հլս, 2026
  • Ամառային ընթերցանություն-2026 20:5524 Հլս, 2026
  • Արգենտինահայ արվեստագետի կարոտը և ապագան 20:5124 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.07.2026 20:4724 Հլս, 2026
  • Ռուսաստանը հասկանում է, որ ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ի երկրներին, այլ ոչ թե Ուկրաինային. Թրամփ 20:4224 Հլս, 2026
  • ՍԱՏՄ-ն ստուգումներ կիրականացնի «սուր աղիքային վարակով» բուժառուների սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում 20:3124 Հլս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց 20:2324 Հլս, 2026
  • Աշխարհում պարենային ճգնաժամը հեռու է հանգուցալուծվելուց. ՀՀ-ում 2.5 տոկոսից ցածր է սովի ցուցանիշը 20:1224 Հլս, 2026
  • ԵՄ պատժամիջոցների պատճառով դադարեցվել են դրամական փոխանցումները «Զոլոտայա կորոնա»-ի միջոցով 20:0324 Հլս, 2026
  • Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու գործարանի տնօրենը 19:5424 Հլս, 2026
  • Իրանը Եմեն է տեղափոխել ԻՀՊԿ հրամանատարների, հրթիռների ու անօդաչուների համար նախատեսված սարքավորումներ. Reuters 19:4924 Հլս, 2026
  • Կանն 2027. հայկական կինոյի նոր հնարավորությունը 19:4024 Հլս, 2026
  • Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր 19:3024 Հլս, 2026
  • Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվեց 19:2224 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը երիտասարդներին ներկայացրել է պետության երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները 19:0624 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայկական կաթնամթերքի շուրջ Ռոսսելխոզնադզորի պնդումները չեն հաստատվել․ ՍԱՏՄ 19:0024 Հլս, 2026
  • Լավրովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը 18:5524 Հլս, 2026
  • Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում 18:4424 Հլս, 2026
  • ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ 18:3224 Հլս, 2026
  • Վենեսուելայում երկրաշարժից 28 օր անց գտել են երեք ողջ մնացածի 18:2824 Հլս, 2026
  • Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո երկու հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ 18:2824 Հլս, 2026
  • Դվորկովիչը հրաժարական է տվել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնից՝ ԵՄ պատժամիջոցների պատճառով 18:1724 Հլս, 2026
  • Դրապատին պատասխան կտա Ռուսաստանի մասին իր խոսքերի համար. Պեսկով 18:0524 Հլս, 2026
  • Լքված շենքերը կամ կապամոնտաժվեն, կամ պետությունը կգտնի դրանք օգտագործելու ձևը. կարգը հաստատված է 17:5324 Հլս, 2026
  • Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ Ռումինիան ԱԹՍ է խոցել երկրի օդային տարածքում 17:3924 Հլս, 2026
  • Ոսկրային սարկոմա․ վաղ ախտորոշումը՝ բուժման հաջողության կարևոր պայման 17:2824 Հլս, 2026
  • Իրանը մերժել է հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը. NYT 17:1524 Հլս, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է 17:0424 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Եթե լքված շենքի վերակառուցումը նորի արժեքի 75%-ից թանկ լինի, այն կքանդվի | 24.07.2026 17:0024 Հլս, 2026
  • Ուկրաինան Wildberries-ի նոր պահեստներ է թիրախավորել 16:5924 Հլս, 2026
  • Խորհրդակցություն՝ ԲԸՏՄ-ում. ամփոփվել են 2026-ի 1-ին կիսամյակի աշխատանքները, քննարկվել է COP17 նախապատրաստման ընթացքը 16:4824 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին 16:3724 Հլս, 2026
  • ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ 16:2624 Հլս, 2026
  • Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ 16:1524 Հլս, 2026
  • 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի 16:0424 Հլս, 2026
  • Տեքստի հեղինակին մատնում են սեփական բառերը 15:5524 Հլս, 2026
  • 144 տեղ հզորությամբ դպրոց և 40 տեղ հզորությամբ մանկապարտեզ. Նոր Ամանոսում կրթահամալիր է կառուցվում 15:4124 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները նոր մաքսատուրքեր է սահմանել 60 առևտրային գործընկերոջ, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ 15:2824 Հլս, 2026
  • Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը 15:1624 Հլս, 2026
  • Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է 15:0324 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Զանգվածային հոսանքազրկումներ ու ջրամատակարարման խնդիրներ Վրաստանում | 24.07.2026 15:0024 Հլս, 2026
  • Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում 14:4824 Հլս, 2026
  • ԵՄ-ն կանխարգելիչ պատժամիջոցներ է կիրառել Կուլևիի նավահանգստում գտնվող վրացական նավթավերամշակման գործարանի նկատմամբ 14:3724 Հլս, 2026
  • Կամո Արեյանը չի ընդունել մեղադրանքը. մեղադրական եզրակացությունը կուղարկվի դատարան 14:2424 Հլս, 2026
  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 26 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:1324 Հլս, 2026
  • Վայլդբերիզի պահեստները հարձակման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի, Տվերի և Սիմֆերոպոլի մոտակայքում 14:0224 Հլս, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա 13:5324 Հլս, 2026
  • Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ» 13:4424 Հլս, 2026
  • ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ 13:3524 Հլս, 2026
  • Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները 13:2624 Հլս, 2026
  • Քննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը 13:1524 Հլս, 2026
  • Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ 13:0424 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | 105 մլն դրամի հողատարածքը ձևական աճուրդով վաճառվել է 12 մլն դրամով. Կամո Արեյանի գործ 13:0024 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն 13-րդ գիշերային հարվածն է հասցրել Իրանին 12:5324 Հլս, 2026
  • Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր 12:4024 Հլս, 2026
  • Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը 12:2924 Հլս, 2026
  • «Արենի 1 քարայր. նախնադարյան կյանքը և գինեգործությունն Արփա գետի հովտում» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 12:1824 Հլս, 2026
  • Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ 12:0524 Հլս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը 11:5324 Հլս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» արգելք է սահմանում Հայաստանից կաթնամթերքի ներմուծման վրա 11:4824 Հլս, 2026
  • Թերլիցքավորման դեպք՝ Արագածոտնի լցակայաններից մեկում. սահմանվել է 1.1 մլն տուգանք 11:3924 Հլս, 2026
  • Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները 11:2524 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն 11:1024 Հլս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով 10:2024 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | Գազի գինը փոխելու ՌԴ պնդումների դեպքում ՀՀ-ն կարող է վերանայել պայմանագիրը. փորձագետ 10:0024 Հլս, 2026
  • Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ 09:2924 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները 09:2124 Հլս, 2026
  • 60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը 09:1724 Հլս, 2026
  • Ուկրաինան շարունակում է հարվածել Wildberries-ի պահեստներին 09:0624 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2024 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:0524 Հլս, 2026
  • Ինսուլտի դեպքերի մինչև 90%-ը հնարավոր է կանխարգելել 01:0024 Հլս, 2026
  • Ամառային ճամբար՝ գյուղատնտեսության հետ 00:4524 Հլս, 2026
  • Հութիների հարվածներն էլ ավելի են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում 00:2824 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015