• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Տեղի է ունեցել սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը. «Հարևաններ» Տեղի է ունեցել սահմանազատման... 20:10
Եվրոպական գագաթնաժողովը Երևանում․ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան գործընթացի վրա Եվրոպական գագաթնաժողովը Երևանում․ազդեցությունը Հայաստան-Ադրբեջան... 20:07
Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 20:51
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Չի կարող լինել որևէ զիջում. ԱԳ նախարարի հարցազրույցը CNN-ին
Քաղաքականություն
12:1525 Հոկ, 2020

Չի կարող լինել որևէ զիջում. ԱԳ նախարարի հարցազրույցը CNN-ին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել  CNN-ի Amanpour հեռուստածրագրին: Ներկայացնում ենք հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ:

Քրիստիան Ամանպուր - Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան - Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր - Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան - Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին, ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր - Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մնացականյան - Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր - Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք՝ 1993 թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008 թ. Գլխավոր ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ Դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մնացականյան -  Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետադարձ հայացք ենք նետում 1993 թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992 թ.-ից մինչև 1993 թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտանգության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր - Լավ, այն, ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ՝ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյոք դա՞ է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մնացականյան - Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից, և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր - Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասո՞ւմ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մնացականյան - Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, անհնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր -  Պարո՛ն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին՝ հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան - Շնորհակալություն։

Դիտումների քանակ2213
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է. Մնացականյանը՝ CNN-ին 23:4923 Հոկ, 2020 Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է. Մնացականյանը՝ CNN-ին
Հիմա եթերում
Լրահոս
  • Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը 14:0330 Ապր, 2026
  • Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 400 միլիոն դոլար օգնության փաթեթի հատկացումը. Հեգսեթ 13:5430 Ապր, 2026
  • Կառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին 13:4130 Ապր, 2026
  • Հայկ Կոնջորյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները 13:3830 Ապր, 2026
  • Ադրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասին 13:3430 Ապր, 2026
  • Ապահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համար 13:3030 Ապր, 2026
  • Մատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկը 13:1930 Ապր, 2026
  • Ցանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասին 13:1530 Ապր, 2026
  • Վարչապետն անդրադարձել է Ղարաբաղում եկեղեցիների ոչնչացման հարցին 13:0930 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Հարցը հետևյալն է՝ կոնֆլիկտն ու Ղարաբաղի շարժումը շարունակո՞ւմ ենք, թե՞ ոչ. վարչապետ 13:0030 Ապր, 2026
  • Գարնանային ալերգիաներ․ ախտանիշներ, վտանգներ և կանխարգելում 12:5830 Ապր, 2026
  • 90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծ 12:4230 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3630 Ապր, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3530 Ապր, 2026
  • Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը 12:2530 Ապր, 2026
  • Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք նախագծեր 12:1930 Ապր, 2026
  • Հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու անհրաժեշտություն կա. Փաշինյան 12:0930 Ապր, 2026
  • Պուտինն ու Թրամփը քննարկել են ռուս-ուկրաինական և ամերիկա-իրանական հակամարտությունները 12:0230 Ապր, 2026
  • 14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամով 11:5130 Ապր, 2026
  • Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄ 11:4830 Ապր, 2026
  • Սա մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում. վարչապետը՝ Մ20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Հայաստանում և Վրաստանում հյուրընկալելու մասին 11:4430 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3030 Ապր, 2026
  • Մթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. Պապոյան 11:2830 Ապր, 2026
  • Կառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներ 11:2130 Ապր, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0230 Ապր, 2026
  • «Կարո՞ղ ա հունիսի 1-ին գաս ընտրության վախտ, մի 7 օրով մի հատ գազ տաս». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով 10:4730 Ապր, 2026
  • Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը 10:2730 Ապր, 2026
  • Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ 10:1730 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Կենսաչափական նոր անձնագրի գույնը մոտ է ԵՄ անդամ երկրների անձնագրի գույնին. փորձագետ 10:0030 Ապր, 2026
  • Ինչ պետք է անել ԱՄՆ քաղաքացի դառնալուց հետո․ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել 09:5130 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակում ընդգրկված անձը համակարգել է հանրահավաքին Լոռու մարզի բնակիչների Երևան տեղափոխումը, սննդի և խոստացված գումարի տրամադրումը 09:4430 Ապր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:5030 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3030 Ապր, 2026
  • Քարաթափում է տեղի ունեցել Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին 08:1930 Ապր, 2026
  • Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ տնտեսական կապերի ընդլայնման հնարավորությունները 08:0030 Ապր, 2026
  • ԵՄ-ն Թուրքիային անդամակցություն առաջարկելու քաղաքական կամք չունի. Ֆիդան 01:0230 Ապր, 2026
  • Ուրուգվայում վերջերս բացված «Թումոն» շաբաթական շուրջ 1000 աշակերտ է ընդունում․ դեսպանն այցելել է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն 00:4130 Ապր, 2026
  • «Ասեց գազիդ փողն էլ կմուծեմ». մանրամասներ «Ուժեղ Հայաստանի» անունից կաշառքի գործով ձայնագրությունից 00:2730 Ապր, 2026
  • Մարտի 1-ի գործով «Չերյոմուխայի» կիրառման դրվագը առաջիկայում դատարան կուղարկվի. գլխավոր դատախազ 00:0430 Ապր, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է միջազգային գործընկերների հետ համակարգման հանդիպմանը 23:4529 Ապր, 2026
  • ՔԿՀ այցելած փաստաբանի նոթբուքից 7 բջջային հեռախոս է հայտնաբերվել․ Մինասյանը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության 23:3229 Ապր, 2026
  • Ապրիլի 30-ի եղանակային կանխատեսումները 23:2729 Ապր, 2026
  • Ինչ ժամանակացույցով կաշխատի Հայոց ցեղասպանության թանգարանը մայիսի 5-ին 23:1629 Ապր, 2026
  • Նոտարական պալատի և Հաշտարարների պալատի միջև կնքվել է համագործակցության հուշագիր 23:0029 Ապր, 2026
  • Աշնանը սպասվող կարմիր անձնագրերի գարնանային աղմուկը 22:4529 Ապր, 2026
  • Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել 22:2829 Ապր, 2026
  • Գյուղն իր պատմության 250 տարում առաջին անգամ մանկապարտեզ ունի. վարչապետն այցելել է Գեղարքունիք 22:1529 Ապր, 2026
  • Հարցազրույց Սպարտակ Կյուրեղյանի հետ 22:0529 Ապր, 2026
  • Բազմագույն գերբերաների ջերմատնային մշակություն՝ Մխչյանում 21:5729 Ապր, 2026
  • Հայաստան-Ավստրիա բիզնես համաժողով Վիեննայում․ ներկայացվել են ներդրումային հնարավորությունները 21:4229 Ապր, 2026
  • Ազգերի գրավոր ժառանգությունը փրկելու առաջարկ՝ Երևանից 21:3329 Ապր, 2026
  • Ուկրաինայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կհեռանա պաշտոնից. FT 21:1929 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Մարդ ա մի 150 կդնենք ջեբներս. ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել 21:0029 Ապր, 2026
  • Մի քանի օրից Հանրապետության նախագահը պետական ​​այցով կմեկնի Հայաստան, որը կնշանավորի մեր երկու երկրների միջև կապերի բացառիկ ամրապնդումը. Ֆրանսիայի ԱԳ նախարար 20:5929 Ապր, 2026
  • Աշակերտները բացահայտում են մանրէների զարմանահրաշ աշխարհը 20:5829 Ապր, 2026
  • Ապրիլ 29-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5529 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 29.04.2026 20:5129 Ապր, 2026
  • Քոչարի «Եսենտուկիում» կտավի ինտերակտիվ ցուցադրություն 20:4529 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին 20:4229 Ապր, 2026
  • Կրեմլը ստեղծել է «թվային երկաթյա վարագույր». Ֆոն դեր Լայեն 20:4229 Ապր, 2026
  • Ջրային կոմիտեի նախագահը Ազատի ջրամբարի տարածքում մասնակցել է ՄԱԶԾ ծրագրի մոնիթորինգային այցին 20:3929 Ապր, 2026
  • Իսկապե՞ս, նաև «Երևանյան երկխոսությունն» եք ծրագրել. Ֆրանսիայի ԱԳ նախարարը թվել է Երևանում սպասվող միջոցառումները 20:3629 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն Իրանում ռազմական գործողության համար ծախսել է 25 միլիարդ դոլար. Ջուլս Հերսթ 20:3629 Ապր, 2026
  • Սրտի ու հոգու խոսքը՝ պարի լեզվով 20:3029 Ապր, 2026
  • Պակիստանը ցամաքային միջանցքներ է բացում իրանական բեռների տարանցման համար՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը 20:2429 Ապր, 2026
  • Օնլայն կազինոները տեսանելի վայրում կունենան ինքնաարգելափակման կոճակ. նախագիծ 20:1829 Ապր, 2026
  • Հոսպիտալացվածները դուրս են գրվել. Բյուրեղավանի խմելու ջրում շեղումներ արդեն չկան 20:0829 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր 20:0429 Ապր, 2026
  • Համաձայնություն ձեռք բերելու դեպքում էլ ԱՄՆ-ը չի երաշխավորում Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարվածների դադարեցումը. Al-Akbar 20:0329 Ապր, 2026
  • Փամբակ գյուղում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. 19:5429 Ապր, 2026
  • Նա չգիտի, թե ինչի մասին է խոսում. Թրամփը՝ Իրանի հարցում Մերցի դիրքորոշման մասին 19:3929 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող անձինք մի շարք քաղաքացիների տվել են ընտրակաշառք. հրապարակվել է ձայնագրություն 19:3629 Ապր, 2026
  • Ապօրինի գույքի բռնագանձման շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոց. Վարդապետյան 19:1729 Ապր, 2026
  • ԱՄՆ-ն այլևս չի կարող պայմաններ թելադրել Թեհրանին. Իրանի ՊՆ 19:0729 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 29. 2026 19:0029 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Սահմանազատումից մինչև նավթամթերք․ Հայաստան–Ադրբեջան բանակցությունները՝ նոր փուլում 19:0029 Ապր, 2026
  • Լճաշենում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 10.7 հա մակերեսով ջերմատուն. Փաշինյան 18:5529 Ապր, 2026
  • Ճանապարհաշինական առաջին սուբվենցիոն ծրագիրը՝ Լուսաձորում 18:4429 Ապր, 2026
  • 7 տարում 40 միլիարդ հատկացվել է բուժհաստատությունների կառուցմանն ու հիմնանորոգմանը 18:3129 Ապր, 2026
  • Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների վերաբերյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը 18:1829 Ապր, 2026
  • Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքների մասին 18:1229 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել 18:1129 Ապր, 2026
  • Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողության շրջանակներում կայացել է պաշտոնական ընդունելություն 18:0629 Ապր, 2026
  • Իրանը կարող է առաջիկա օրերին թարմացված առաջարկ ներկայացնել ԱՄՆ-ին. CNN 18:0629 Ապր, 2026
  • Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպան 17:5929 Ապր, 2026
  • «Մշակութային վերջին զանգ»՝ առանց դրամահավաքի․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական գրություններ է ուղարկել 17:5329 Ապր, 2026
  • ՀՀ-ում երկրորդ տարին անընդմեջ գրանցվում է կոռուպցիոն հանցագործությունների թվի նվազում. Աննա Վարդապետյան 17:4829 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ 17:4229 Ապր, 2026
  • «Տոնական շուրջպար 7 շրջանով». Պարի միջազգային օրը Հանրապետության հրապարակում 17:3129 Ապր, 2026
  • ԱՄՆ շրջափակման հետևանքով իրանական Չաբահար նավահանգստում կուտակվել է ավելի քան 20 նավ 17:2929 Ապր, 2026
  • Քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները 17:1929 Ապր, 2026
  • Ճամբարակի 10 փողոցներում կառուցվում է 11780 գծամետր նոր լուսավորության ցանց. Փաշինյան 17:0829 Ապր, 2026
  • Նախագահ Խաչատուրյանն ընդունել է «Հայաստանի Չեռնոբիլ միության» ներկայացուցիչներին 17:0729 Ապր, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 17:0429 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Նորմալ չեն ներկել, ինչ-որ պրոբլեմ կա, թող նայի շինարարը. վարչապետը՝ Նորատուսի դպրոցում 17:0029 Ապր, 2026
  • Միրզոյանի և Բարոյի մասնակցությամբ Փարիզում տեղի է ունեցել ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը 16:5629 Ապր, 2026
  • Թրամփը հրամայել է նախապատրաստվել Իրանի երկարատև շրջափակմանը. WSJ 16:5129 Ապր, 2026
  • Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը 16:3729 Ապր, 2026
  • «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 3 ամսում 15 մլրդ 482 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:3529 Ապր, 2026
  • Ռուսաստանը երկարացրել է միջազգային փոխադրումների ոլորտում վարորդների կեցության ժամկետը 16:2629 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015