Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի նպատակը խաղամոլության պատճառով ընտանեկան ու հասարակական աղետները նվազեցնելն է: Առաջարկվում է օնլայն կազինոներում ներդնել ինքնաարգելափակման կոճակ, նաև՝ արգելել սոցիալապես խոցելի մի շարք խավերի մասնակցությունը խաղերին:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան