Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանում բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման կառուցակարգերի ներդրման վերաբերյալ աշխատաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Շահագրգիռ պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային հանձնառությունները, դրանց կատարման ուղղութամբ կատարվելիք գործողությունները։
Արդարադատության նախարարության կողմից քննարկման է ներկայացվել Հայաստանում բռնագանձված ակտիվների կառավարման համակարգի նախնական հայեցակարգը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության՝ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի օժանդակությամբ: