ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և ՀՀ հաշտարարների պալատի նախագահ Գայանե Դեմիրչյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խորացնել գործընկերային հարաբերությունները:
Համաձայն հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են համատեղ ջանքերով լուծել մասնագիտական խնդիրները՝ կազմակերպելով քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, փոխանակվելով մասնագիտական անհրաժեշտ տեղեկություններով, ինչպես նաև միասին վերլուծելով օրենսդրական դաշտը և մշակելով համատեղ առաջարկներ:
Նախքան համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը՝ ՀՀ նոտարական պալատի և ՀՀ հաշտարարների պալատի ներկայացուցիչները քննարկել են մասնագիտական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ հուշագրի դրույթների իրագործման հնարավոր ուղիները: