Վարչապետը շարունակում է ծանոթանալ կառուցվող ու հիմնա-նորոգվող դպրոց-մանկապարտեզների պայմաններին: Այսօր Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում էր: Այստեղ, ի դեպ, մի շարք բնակավայրեր նախկինում դպրոց կամ մանկապարտեզ չեն ունեցել: Բնակիչները, շնորհակալություն հայտնելով պետության ղեկավարին, նաև առկա խնդիրների մասին են բարձրաձայնել: Փաշինյանը ծանոթացել է նաև հիմնանորոգված ճանապարհների որակին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան