• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական... 21:50
Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը Այլ հայացք Ադրբեջան-Իրան լարվածությանը 16:26
Մի քանի ՓԱՍՏ Ազգերի համագործակցության մասին Մի քանի ՓԱՍՏ Ազգերի... 13:15
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աշխարհը դատապարտում է թուրք-ադրբեջանական ագրեսիան
Աշխարհ
20:2715 Հոկ, 2020

Աշխարհը դատապարտում է թուրք-ադրբեջանական ագրեսիան

Իսպանիայի 15 սենատոր և Կոնգրեսի ստորին պալատի 21 պատգամավոր Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:

- Ադրբեջանական ուժերն արգելված կասետային զինամթերք ու տարբեր տրամաչափի այլ զենք են կիրառել, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է: Բաքուն անտեսում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ու միջազգային հանրության մշտական կոչերը` ուղղված կրակի անհապաղ դադարեցմանը, իսկ Թուրքիան նպաստում է այդ ագրեսիային։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Իսպանացի խորհրդարանականները վստահ են. Արցախի միջազգային ճանաչումը միակ պայմանն է տարածաշրջանում խաղաղության վերականգնման և ապահովման համար։ Խորհրդարանականները դիմել են Իսպանիայի Կոնգրեսին ու Սենատին` խնդրելով կոչ անել ժողովրդավարական բոլոր երկրներին և իրավապաշտպան կազմակերպություններին՝ միջոցներ ձեռնարկել մարդկության դեմ հետագա հանցագործությունները կանխելու համար:

Թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտել է նաև Ավստրիայի խորհրդարանը: Այն միաձայն ընդունել է բանաձև, որում խոսվում է լրագրողների, խաղաղ բնակիչների  հիվանդանոցների, դպրոցների հրթիռակոծման անթույլատրելիության մասին: Բանաձևն ընդգծում է. Թուրքիան, որը ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սրում է հակամարտությունը: Այս արտաքին միջամտությունը կարող է հանգեցնել հետագա, նաև տարածաշրջանային ապակայունացման:

- Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին հայցում ենք եվրոպական մակարդակով կոչ անել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և իր ազդեցությունն օգտագործի ԼՂ հակամարտության մեջ ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ խաղաղ բնակչության խնամքի համար մարդասիրական օգնության հասանելիության ապահովման նպատակով:

Թուրքիայի ապակայունացնող գործունությունը մեր տարածաշրջանում նկատում են ԱՄՆ-ում: Օրեր առաջ Միչիգանի նահանգի Ներկայացուցիչների պալատը դատապարտել էր ադրբեջանական ագրեսիան: Այսօր ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամ պահանջել է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ պատերազմական հանցագործությունների համար: Տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

 

Դիտումների քանակ194
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հաագայի դատարանում ՀՀ հայցի բավարարումը կնշանակի, որ Ադրբեջանն է փակել Լաչինի միջանցքը. փորձագետ 22:4205 Փտր, 2023
  • Կուտակային կենսաթոշակի 745.899 մասնակից, 560 մլրդ 411մլն դրամի ակտիվներ. 2022-ի տվյալները 22:0405 Փտր, 2023
  • Հանրային քննարկում. ԵՄ դիտորդական նոր առաքելությունը Հայաստանում 21:4905 Փտր, 2023
  • Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. զինդատախազության անդրադարձը հակասություններին 21:2705 Փտր, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 05.02.2023 21:0005 Փտր, 2023
  • Հայաստանի առևտրային բանկերը կտրուկ ավելացրել են ակտիվներն արտերկրում 20:4505 Փտր, 2023
  • Ապահովագրությամբ բժշկական ծառայությունները հասանելի են բոլորին | Հարցազրույց Կիմ Հեքիմյանի հետ 20:2205 Փտր, 2023
  • Առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթն ընդգրկելու է ծառայությունների 90 տոկոսից ավելին 20:1205 Փտր, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 05.02.2023 19:2505 Փտր, 2023
  • Արցախի ԱԱԾ-ն՝ հերթական ապատեղեկատվության մասին 17:4305 Փտր, 2023
  • Տաշիր քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած 16:3305 Փտր, 2023
  • ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 14:0005 Փտր, 2023
  • Փետրվարի 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ 13:5505 Փտր, 2023
  • Կարևոր է, որ Հայաստանը սեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը. Աքար 13:3505 Փտր, 2023
  • Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը 09:5005 Փտր, 2023
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 09:3505 Փտր, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015