Ռուսաստանի Դաշնության ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել՝ տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ: ՌԴ նախագահն իրանցի պաշտոնակցին մանրամասն իրազեկել է այդ տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ գործադրված ջանքերի մասին: Իրանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում՝ հումանիտար նպատակներով կրակի դադարեցման, ինչպես նաև խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար առարկայական բանակցությունների վերսկսման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը: