Հայաստանի ու Ադրբեջանի միջև կրակի դադարեցման հարցով մոսկովյան պայմանավորվածությունները կդառնան առաջին քայլը Լեռնային Ղարաբաղում երկարատև հրադադարի հաստատման ճանապարհին: Նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Կրակի դադարեցումը նա «շատ ոգեշնչող քայլ» է անվանել:
Ամերիկացի նախկին պաշտոնյան կարծում է, որ սա կարող է պայմանական լինել, հաջորդ քայլը կարող է լինել ներկա կրակի դադարը պահպանելու, մշտական հրադադարի ավելի լայն քննարկումը:
Հիշեցնենք, որ Քերի Քավանոն 2000-ականների սկզբին առաջատար դերակատարում է ունեցել հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերում: