Ղրղըզստանի օրենսդիր մարմինը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը: Վարչապետ է նշանակվել Սադիր Ժապարովը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ղրղըզստանի նոր վարչապետի թեկնածության, նրա առաջարկած կառավարության նոր կազմի ու ծրագրի օգտին միաձայն քվեարկել են նիստին ներկա գտնված բոլոր խորհրդարանականները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին Ղրղըզստանում անցկացվել էին խորհրդարանի ընտրություններ, որի արդյունքները բողոքի ալիք էին բարձրացրել երկրում: