• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի միջազգային հանրությաւն կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին
Քաղաքականություն
00:3809 Հոկ, 2020

Այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի միջազգային հանրությաւն կողմից ԼՂ-ի անկախության ճանաչումը. Նիկոլ Փաշինյանը՝ Tv5Monde-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Tv5Monde հեռուսաալիքին, որը ներկայացնում ենք ստորև: 

Tv5Monde - Արդեն 12 օր է, ինչ շարունակվում են բախումներն Ադրբեջանի զինված ուժերի և Հայաստանի կողմից սատարվող Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև: Հատուկ հարցազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բարի երեկո, պարոն վարչապետ: Շնորհակալություն Հայաստանի մայրաքաղաք Երևանից ուղիղ եթերում մեզ հարցազրույց տալու համար: Առաջին հարցս. բոլորն ուզում են իմանալ՝ 12 օր մարտերից հետո այս երեկո Ղարաբաղում հրադադարի կոչ արդյոք արե՞լ եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այս օրերի իրադարձություններից հետո իրականում միջազգային հանրությանը և եվրոպական հանրությանը կոչն այլ բանի մասին է: Ես կարծում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը՝ Ադրբեջանը սկսել  է հարձակում, լայնածավալ պատերազմ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և այս պատերազմը սկսել է Թուրքիայի քաջալերմամբ և անմիջական մասնակցությամբ: Թուրքիան նաև Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան, որպեսզի նրանք Ադրբեջանի կողմից պատերազմեն Ղարաբաղի դեմ: Եվ հիմա այս պահին Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և առերեսվում է ահաբեկչական հարձակման հետ: Այսօր խաղաղ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը հրթիռակոծվում են ըստ էության շուրջօրյա: Եվ այս իրավիճակում, երբ Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի և ցեղասպանության վտանգի առաջ, իմ կոչն այն է, որ նախ եվրոպական հանրությունը, միջազգային հանրությունը դապարտի ադրբեջանաթուրքաահաբեկչական  հարձակումը:

Tv5Monde  - Շատ սպասված բառ՝ ցեղասպանություն: Ցեղասպանությունը մարդկանց մեթոդաբար ոչնչացումն է: Արդյոք Դուք ունե՞ք ապացույցներ, որ նմա բան է պլանավորվում, որովհետև Թուրքիային եք մեղադրում դրանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, այն ինչ տեղի է ունենում հիմա Ղարաբաղում, հենց դրա վկայությունն է, որովհետև ի՞նչ է նշանակում, իսկ ինչի՞ համար են եկել ահաբեկիչները Ղարաբաղ, իսկ ինչի՞ համար են շուրջօրյա հրթիռակոծվում խաղաղ բնակավայրերը: Եվ ես ասում եմ, որ հարյուր տարի անց Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայ ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը: Ընդ որում՝ ինձ համար ակնհայտ է, որ դա ունի կոնկրետ աշխարհաքաղաքական պատճառ, որովհետև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհի վերջին խոչընդոտն են՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք:

Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում Հունաստանի նկատմամբ, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության, որ վարում է Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, և սա թուրքական կայսրությունը վերականգնելու քաղաքականություն է: Եվ, ըստ էության, ես համոզված եմ, որ հենց այս հարցն է լուծվում Հարավային Կովկասում: Եվ բոլոր եվրոպական լրատվամիջոցներին հարցազրույց տալիս ասում եմ, որ եթե Եվրոպան, միջազգային հանրությունը այս իրավիճակին չվերաբերվեն անհրաժեշտ լրջությամբ, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Եվ ավարտելով առաջին հարցին ի պատասխան իմ զարգացրած միտքը՝ ուզում եմ ասել, որ այս իրավիճակում պատշաճ արձագանքը կլինի այն, որ եվրոպական երկրները, միջազգային հանրությունը և կոնկրետ երկրները իրենց մեջ ուժ գտնեն և վճռական քայլ անեն ու ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Tv5Monde  - Պարոն Փաշինյան, վերջին օրերին Դուք հեռուստատեսությամբ երևում էիք զինվորական համազգեստով: Արդյոք Դուք ներկա պահին գերագույն հրամանատա՞ր եք դարձել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Գիտեք, Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված, և ռազմական դրության ժամանակ երկրի վարչապետն ունի որոշակի պարտականություններ: Եվ երբ Ձեր նշած հագուստով էի, ես այցելել էի Լեռնային Ղարաբաղ՝ ռազմական գործողությունների գոտի, և անտրամաբանական կլիներ ռազմական գործողությունների գոտի մեկնել կոստյում-փողկապով: Ասեմ, որ դա զինվորական հագուստ չէ, դա քաղաքացիական դաշտային հագուստ է: 

Tv5Monde - Դուք խոսեցիք Թուրքիայի մասին, պարոն վարչապետ: Տարածաշրջանում մեկ այլ մեծ դերակատար էլ կա, խոսքը Ռուսաստանի մասին է, որն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի, բայց նաև Ադրբեջանի հետ: Նրանց համար Վլադիմիր Պուտինը դժվար հասանելի է, բայց Ձեզ հետ կապի մեջ է: Ի՞նչ եք Դուք խնդրել Ռուսաստանի նախագահից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ՝ մենք մշտական կապի մեջ ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և Ռուսաստանն այստեղ մի քանի դերակատարում ունի: Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, երկրորդ՝ Ռուսաստանն ունի որոշակի անվտանգային պարտավորություններ: Հայաստանը և Ռուսաստանն ունեն անվտանգային ոլորոտում ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ: Այս առումով Ռուսաստանն անվտանգային որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի Հանրապետության նկատմամբ, և երեկ էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը հրապարակայնորեն հայտարարեց, որ Ռուսաստանն ըստ անհրաժեշտության իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ կկատարի:

Tv5Monde  – Ադրբեջանն ու իր դաշնակից Թուրքիան, պարոն վարչապետ, հղում անելով միջազգային իրավունքին, նշում են ՄԱԿ-ի բանաձևերը: Այդ երկու երկրները խոսում են ձեր կողմից Լեռնային Ղարաբաղն օկուպացնելու մասին: Ի՞նչ կպատասխանեք: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կրկին մենք հանգում ենք մի իրավիճակի, երբ շատերը խոսում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ մինչև 1993 թվականն ընդունված բանաձևերի մասին, բայց ոչ բոլորն են, որ ուշադիր կարդացել են, թե ինչ է գրված այդ բանաձևերում: Այդ բանաձևերում գրված է, որ Ադրբեջանը խախտելով զինադադարի միջազգային պայմանավորվածությունը, դրա արդյունքում ունեցել է տարածքային կորուստներ, որովհետև Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ստիպված են եղել պաշտպանվել, այսինքն՝ արձագանքել հրադադարի այդ խախտմանը: Շատերն ասում են, մեջբերում են Հայաստանին այդ համատեքստում, բայց Հայաստանի ներգրավվածության մասին անվտանգության խորհրդի բանաձևերում որևէ բան գրված չէ: Ես էլի ուզում եմ ընդգծել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են 1993 թվականին, շատ կոնկրետ օպերատիվ իրավիճակում և վերաբերվել են հենց այդ կոնկրետ օպերատիվ իրավիճակին: Իսկ դրանից հետո տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային ֆորմատի հիմնադրում և ԵԱՀԿ Մինսկի համանախագահության մասին է խոսքը, որը որոշակի բանաձև է առաջարկել, աշխատանք է իրականացրել հարցի կարգավորմանը հասնելու համար:

Tv5Monde  – Պարոն վարչապետ, այսօր Ժնևում սկսվել են քննարկումներ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ ներգրավված է նաև Ֆրանսիան: Պետք է նշեմ նաև, որ Հայաստանն էլ իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է: Եվ Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովն էլ տեղի է ունեցել ձեզ մոտ՝ Երևանում, Հայաստանում: Ի՞նչ սպասելիքներ ունեք Դուք նախագահ Մակրոնից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ ընդգծել հայ ժողովրդի և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի գոհունակությունը Ֆրանսիայի նախագահի անկեղծ և շիտակ, ճշմարտության վրա հիմնված դիրքորոշումների առիթով: Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում այդ մտահոգությունները լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Բայց որը նաև իր ահաբեկչական ճառագայթները և իր ահաբեկչական ալիքները կարող է տարածել մեր տարածաշրջանում ավելի լայն իմաստով: Եվ, իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Tv5Monde – Շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

Դիտումների քանակ127
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026
  • Փարիզը փորձում է սահմանափակել Կիևի՝ ԵՄ վարկով զենքի գնումները երրորդ երկրներից. Euronews 13:4526 Օգս, 2026
  • Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը 13:2926 Օգս, 2026
  • Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը 13:2526 Օգս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը նիդերլանդացի գործարարների հետ քննարկել է Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման հեռանկարները 13:1826 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ջուսինադ» ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ 13:0726 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի նախագահի հայտարարությանը 13:0026 Օգս, 2026
  • Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք 12:5326 Օգս, 2026
  • Քննարկվում է Իրինա Յոլյանի թեկնածությունն ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում 12:5226 Օգս, 2026
  • Պեսկովը՝ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի Մոսկվա այցի մասին 12:3926 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը 12:3126 Օգս, 2026
  • ՏԿԵ փոխնախարարը և դեսպանն անդրադարձել են Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը 12:2826 Օգս, 2026
  • Կանադան արձագանքել է Օնտարիո լիճը վերանվանելու Թրամփի առաջարկին 12:1526 Օգս, 2026
  • ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հարություն Հարությունյանը 12:0226 Օգս, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին 12:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0026 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները. Պապիկյանն ընդունել է Դըկոտինյիին 11:5226 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցում ժամանակավոր միջանցքի հարցը 11:2926 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:1726 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք վարչական շրջանում 11:1626 Օգս, 2026
  • Կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրի արդյունքում բարելավվել են հիմնական ցուցանիշները 11:0426 Օգս, 2026
  • Սև ծովից ցիկլոն է մոտենում.ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 10:4826 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը․ դատախազություն 10:3626 Օգս, 2026
  • Լուրեր 10։00 | Քոչարյանի և Սարգսյանի օրոք քաղաքացուց վրեժ են լուծել. ԱԺ փոխնախագահ 10:0026 Օգս, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0026 Օգս, 2026
  • Ենոքավանի հանգստյան գոտիներից մեկի մոտակա ձորում քաղաքացին ընկել, կոտրել է ոտքը 09:5226 Օգս, 2026
  • Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները. հայցադիմումներն ընդունվել են դատարանի վարույթ 09:4426 Օգս, 2026
  • Անահիտ Ցիցիկյան-100. հոբելյանական համերգ 09:3226 Օգս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ 09:0126 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 30 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 08:4726 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2626 Օգս, 2026
  • Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 08:0826 Օգս, 2026
  • Հայաստանը Եվրամիությանն ավելի մոտ է, քան երբևէ. ԵՄ ընդլայնման հարցերով խոսնակ 01:0026 Օգս, 2026
  • Մեկնարկել է ISU JGP Riga 2026 գեղասահքի պատանիների Գրան Պրի մրցաշարը․ ովքեր են Հայաստանի պատվիրակները 00:3726 Օգս, 2026
  • 100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող, հերքո՞ւմ են դա. Ալեքսանյան 00:2426 Օգս, 2026
  • Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 00:1926 Օգս, 2026
  • Հայաստանը երկրորդ ձեռքից շոր ուղարկելու տեղ չէ, այսօրվա Հայաստանը տեխնոլոգիաների երկիր է. Փաշինյան 00:0426 Օգս, 2026
  • Կատարվածը ոչ թե վրեժխնդրություն է, այլ իրավական գործընթաց. ԱԺ արտահերթ նիստը 23:4725 Օգս, 2026
  • Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված խմբավորումների լուծարման մասին․ SANA 23:3625 Օգս, 2026
  • Բռնության մթնոլորտում մեծացող երեխայի քունը, առողջությունը, հույզերն ու վարքը կրում են վախի և լարվածության հետևանքներ․ Հակոբյան 23:2325 Օգս, 2026
  • Տիրան Երիցյանը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի հանդիպումները 23:0025 Օգս, 2026
  • Ցուցահանդեսի այցելուները՝ խաղի մասնակիցներ 22:4525 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը շարունակվում է 22:4025 Օգս, 2026
  • 22 անշարժ գույք, 13 ընկերությունում մասնակցություն, 19.5 մլրդ դրամ.բռնագանձման պահանջ՝ Քոչարյաններից 22:2725 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լոռի» ապրանքանիշի երկու տեսակի ըմպելիքների արտադրությունը 22:0925 Օգս, 2026
  • Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 22:0025 Օգս, 2026
  • Հայկական գինու պատմությունը տպավորել է ֆրանսիացի գինեգործներին 21:5125 Օգս, 2026
  • Հայաստանը չի խոչընդոտի նոր մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր. Ալեն Սիմոնյան 21:3725 Օգս, 2026
  • Պոչուկի տերատոմա՝ նորածնի մոտ. այն բարեհաջող հեռացվել է 21:1825 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ 21:1325 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները»․ Փաշինյանը՝ Քոչարյանի և նրա թիմակիցների մասին 21:0025 Օգս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարը՝ Շիրակում. թեժ քննարկում 20:5725 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015